Բարև՛, իմ բլոգասե՛ր ընթերցող... :)
Իհարկե շնորհակալ եմ, որ թողնելով գործ, դաս, տուն-տեղ, երեխա, ընկերներ` կարդում ես իմ գրառումը, բայց հիմա գրելու եմ համարյա ոչնչի մասին :)
7 օր ինձ զրկել էի տեղեկացված լինելուց ու անջատել ինտերնետս + նյարդերս /չնայած շատ պոստվել ցանկացող մտքեր եկան ու գնացին/... ՈՒղղակի ինֆորմացիայի պակաս զգացի ու էլ չդիմացա...
Եկեք հիմա պարզապես հասկանանք` ինչ է կատարվում աշխարհում/համառոտ/ .
Սիրիայում դրությունը նույնն է, շարունակվում է նույնկերպ /Բա Բեն Լադենի վերջին տարածված ելույթը Սիրիայի մասին տեսաք? :)/ Պակիստանում 16 զոհ бензовоз-ի պայթյունի հետևանքով... Բեն Լադենի մահվան վրեժը շարունակվում է` պայթյուն Աֆղանստանում, կան զոհեր... Շարունակվում են ՆԱՏՕ-ի գործողությունները Լիբիայում... ՊուԾինը հայտարարում է, որ արևմուտքը ցանկանում է մահապատժի ենթարկել Քադաֆիին... Ռուսաստանում ու ԱՄՆ-ում բոլորն իրար են խառնվել, միավորվել են մի տափակ մտքի շուրջ. ասում են` այսօր աշխարհը ջրով է ծածկվելու ու իրենց փողերն են բանկերից հանում, ծախսում... Մի քիչ ավելի հարուստներն էլ ինքնաթիռներիվ օդում են պատրաստվում խուսափել աշխարհի վերջից... :) Անգլիայում բոլորը խոսում են արքայական ընտանիքի "դժբախտության մասին". պարզվում է` արքայազն ՈՒիլյամի կինը` Քեյթը, չբեր է...
Մեզ մոտ էլ /քաղաքականությունից լռենք/ 1 շաբաթում ամեն օր ավտովթարներ են, շատ զոհեր... Լավ չի...
Իսկ համալսարանականների մոտ ճգնաժամ` քննաշրջան... ՈՒֆֆ, բա որ ասում եմ խառն ենք...
Комментариев нет:
Отправить комментарий