Ինչպես տեղյակ եք, ապրիլի 29-ին տեղի ունեցավ համաշխարհային սպասված իրադարձություն` արքայազն ՈՒիլյամի հարսանեկան արարողությունը... Այդ օրը մնացել էի տանը ու ուղիղ եթերով հետևում էի... Ամեն ինչ հիանալի էր, արքայավայել, ամենաբարձր մակարդակով կազմակերպված, զիլ, բայց շատ համեստ... ՈՒ էդ փաստը ինձ ստիպեց ավելի շատ սիրել նրանց ընտանիքը... Բրավո, բրիտանացիներ, բրավո!! Ամենասկզբից մինչև վերջ ամեն ինչ իդեալական անցավ...
ՈՒ հանկարծ հաջորդ որը ընկերներիցս մի քանիսից լսում եմ, թե ինչ "գժություններ" էին անում հյուրերն ու օրվա "մեղավորները"... =))
Նույն օրը տեսա մի տեսանյութ, ու հասկացա, որ դրա մասին էր գնում խոսքը... Շատ զվարճալի է`
Հարսանիքի մասին քննարկումները շարունակվեցին ևս մի քանի օր, դե պիտի քննարկեին ու իրենք իրենց որոշեին, չէ՞, թե որտեղ ու ինչպես են նորապսակները անցկացնելու իրենց մեղրամիսը... Մի խոսքով, երևի դա էլ որոշեցին, ու երկու օր սոցիալական ու լրատվական ցանցերը լռեցին... ՈՒ այսօր կրկին սկսվեցին թեժ քննարկումներ/քննադատություններ լրատվական գրեթե բոլոր կայքերում... Քննարկման առարկան նրանց հարսանիքից մի քանի նկարներ էին, որոնք հայտնվել էին համացանցում, ու մեծամասնության կարծիքով "դրանք չպետք է ոչ մի դեպքում հայտնվեին այնտեղ"... Առաջարկում եմ նախ դիտել նկարները ->
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, բայց հերիք է էդ մարդկանց վատաբանեք ու քննադատեք... Հետո ի՞նչ, որ աշխարհի ամենադժբախտն են, որ ծնվել են արքայական ընտանիքում... Լավ էլ քեֆ են անում, միայն Թաթան է պակասում /համենայնդեպս նկարներում չի երևում :)/...
ՀԳ Այն, որ տեսանյութի հերոսները ընդամենը լավ դերասաններ են, գիտեի, բայց որ 99%-ով սրանք նրանց նկարները չեն /տեսե'ք Քեյթի երկրորդ զգեստն ու հարսանեկան տորթը/, քիչ առաջ իմացա... :)






aaaaaaaa paroxneri vidion bacecccc!!!!!!!!!! lurerov teselei bayc kesic!!!!!!! lavna
ОтветитьУдалить