Հոգեբանները համոզված են, որ եթե մարդը կարողանա հասկանալ իր զրուցակցի ընդունած դիրքի և շարժումների նշանակությունը, ապա նրա բոլոր գաղտնի մտադրությունները պարզ կդառնան, կբացահայտվեն։ Բայց դրանց ճիշտ մեկնաբանությունները, որոնք առաջարկում են այսօր օգտագործվող ժեստերի լեզվի հանրամատչելի «բառարանները», ի դեպ, շատ մեծ կասկածներ են հարուցում։
Անկասկած, կա մարմնաշարժողական, այլ խոսքով՝ ժեստերի լեզու, որը մենք պայմանականորեն անվանում ենք համր լեզու, սոսկ այն պատճառով, որ դա չի ուղեկցվում հոդաբաշխ խոսքով։ Բայց այդ համր լեզուն հաճախ ավելի խոսուն, բովանդակալից և ընդհանրացնող է լինում, քան երբ մենք դա արտահայտենք բառերով, բացատրություններով։ Այդ յուրօրինակ լեզուն առնվազն երկու կարևոր ֆունկցիա ունի, դրա միջոցով մենք շփվում, հաղորդակցվում ենք, իրար հիանալի հասկանում, այնուհետև ժեստերի և այլ մարմնաշարժումների միջոցով մենք արտահայտում ենք մեր տարաբնույթ հույզերն ու զգացմունքները, մեր վերաբերմունքը մարդու ու երիտասարդության նկատմամբ, հավանություն տալիս, քաջալերում կամ քննադատում զրուցակցի արարքները, կարգավորում կամ կանխարգելում նրա գործողությունները։ Վերջապես, ժեստերի լեզվով առաջին հերթին մենք կարողանում ենք արտահայտել մեր բարձրագույն զգացմունքները՝ սերը, հրճվանքը, տարակուսանքը, զարմանքը, ցասումը, հետաքրքրասիրությունը և այլն։ Համր լեզուն ոչ միայն արտահայտում է մեր հոգեվիճակները, այլև լայն տեղեկատվություն տալիս նաև մեր ներքին պրոբլեմների, հոգսերի, հիվանդությունների մասին։ Համր լեզվի դրսևորումների սխալ հասկացումը հաճախ տեղի է տալիս և կոնֆլիկտների։ Ելնելով դրա մասին իմացության կարևորությունից՝ ստորև թարգմանաբար ներկայացնում եմ համր լեզուն հասկանալու ու ճիշտ մեկնաբանելու մի շարք օրինակներ։
1. Մարդը տրորում է քիթը կամ այն շոշափում է։
Համարվում է. Նա ճիշտ չի խոսում, սուտ է ասում։
2. Մարդը քորում է ծոծրակը կամ գլխի ականջամասի հետևը։
Համարվում է.
Տվյալ պահին նրան վստահել չի կարելի։
Իրականում նշանակում է.
Այն կետերը, որոնք տեղաբաշխված են ականջի վերին ծայրից երկու սանտիմետրի վրա, համարվում են պատասխանատու գլխուղեղի արյան շրջանառության համար։ Հետևաբար՝ քորելով այդ կետը, ձեր զրուցակիցը բնավ էլ չի պատրաստվում ձեզ խաբելու։ Նա ցանկանում է հասնել մտածողության առավելագույն պարզության և դրա համար արագացնում է աշխատեցրած զարկերակային արյան հոսքը, որպեսզի թարմ, թթվածնով հարստացած արյունը ակտիվորեն հորդի դեպի գլխուղեղ։ Քորելով ծոծրակը՝ այն տեղամասը, որը պատասխան է տալիս նորմալ տեսողության համար, ձեր զրուցակիցը ընդամենը ձգտում է լավ տեսնել կամ ցանկանում է օգնել հոգնած աչքերին։
3. Ձեր զրուցակիցը ձեռքերը կանթել Է, ձեռքի ափերը կամ բռունցքները դրել է գոտկատեղին կամ ազդրերին։
Համարվում է.
Նա ձեր նկատմամբ ագրեսիվ, թշնամաբար է տրամադրված։
Իրականում նշանակում է.
Ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը, ընդունելով այդպիսի դիրք, մարդը ձգտում է իջեցնել գրգռվածությունը, նյարդայնությունը, ագրեսիվությունը, ավելի շուտ այն բանից հետո, երբ որ դուք նրան հիշեցրել եք նրա համար խոցելի, տհաճ խոսակցության մասին։ Մարդու ամեն կողքի վրւս տեղաբաշխված են շրջագծային տեղամասեր, որոնք կապված են երիկամների հետ։ Եվ երբ նյարդայնացած մարդը ձեռքերը կանթում է, ապա նրա ձեռքի ափերը ստեղծում են բիոմագնիսական կոնդենսատոր։ Երիկամները հայտնվում են ափերի «կոնդենսատորի թերթիկների» միջև, նրանց աշխատանքը ուժեղանում է։ Այդ պատճառով էլ արյունը արագորեն է մաքրվում, զարկերակային ճնշումը իջնում է։ Այս պարագայում մարդը ձեռք է բերում ցանկալի հանգիստը։
4. Մարդը կրծքի վրա խաչաձևել Է ձեռքերը։
Համարվում է.
Այդպես են ներկայանում ագրեսիվ տրամադրությունները։
Իրականում նշանակում է.
Յոգերի և տիբեթական բուժարարների կարծիքով, խաչաձևելով ձեռքերը կրծքի վրա, մարդը պաշտպանվում է արտաքին ազդեցություններից։ Այնպես որ, ոչ մի դեպքում զրուցակցին ագրեսիվության մեջ չի կարելի կասկածել։ Սակայն երբ այդ ընթացքում նա ձեռքի ափերը մտցնում է թևատակի խոռոչները, ապա դրանով նա խթանում, ուժեղացնում է մարմնի արյունադարծ ա– նոթները և զարկերակը։
5. Զրուցակիցը մատներով տրորում Է ականջաբլթակը։
Համարվում է.
Նրան դուր չի գալիս այն, ինչի մասին որ դուք խոսում եք, նա փորձում է չեզոքանալ, անջրպետվել ձեր խոսքերից։
Իրականում նշանակում է.
Ականջը մարդու օրգանիզմի փոքրացված նմանակն է… բայց ոտքերով դեպի վերև, այդ պատճառով էլ ականջաբլթակը համապատասխանում է գլխին։ Ականջի մերսումը (մասաժը) բավականին ընդունված և հարգված մեթոդ է շատ ժողովուրդների բժշկության մեջ, դա բարենպաստ ազդեցություն է թողնում գլխի և ուղեղի վրա։ Այնպես որ, երեխաների համար օգտակար է ականջը հաճախակի ձգելը, որպեսզի նրանք խելք սովորեն։ (Դա, իհարկե, կատակ է)։ Բոլորին հայտնի է, որ ականջաբլթակների ծակումը ականջօղեր հագցնելու համար կարող է լավացնել տեսողությունն ու լսողությունը, բայց կարող է և դրանք վատացնել՝ ամեն ինչ կախված է անցքերի տեղավորումից։
6. Ձեռքի ափերը ծնկներին դրված։
Համարվում է.Դա խոսում է լարված հետաքրքրության մասին տեղի ունեցածի նկատմամբ։
Իրականում նշանակում է.ծնկոսկրի ամենավերևի կետը պատասխանատու ավշաստեղծման համար։ Երբ որ ձեռքի ափը ջերմացնում է այդ կետը, օրգանիզմը թարմանում է, քանի որ լճացած ավելը (լիմֆան) սկսում է շարժվել, «մղվում է» երիկամի մեջ և զտվում։ Այլ խոսքերով ասած՝ մարմինը ձերբազատվում է թափոնից, որը հեռացվում է լիմֆայի կողմից։ Հասկանալի է, որ այդպիսի դիրքով մարդը պայծառ է մտածում։ Պատահական չէ, որ Բուդդային պատկերում են ոչ միայն նստած լոտոսի դիրքով, այլև ձեռքի ափերը ծնկներին դրած։ Դրա համար էլ, երբ մարդը ձեռքի ափերը դնում է ծնկներին, ապա ոչ միայն աշխույժ հետաքրքրություն է դրսևորում իրադրության, կատարվածի նկատմամբ, այլև ձգտում է ուժեղացնել, ակւոիվացնել իր մտավոր ընդունակությունները, որպեսզի ավելի լավ հասկանա կատարվածը։
7.Ձեռքի մատները ջարդոտել, ճռթճռթացնել։
Համարվում է.
Գռեհիկ, անպատշաճ գործողություն։
Իրականում նշանակում է.
Մատնահոդերի մերսում (մասաժ)։ Այսինքն՝ մատները «ջարդելը» օգտակար է մինչև ճռթճռթալուն հասցնելը, որպեսզի աղերի ավելցուկային նստվածքները մանրացվեն և դրանք հանվեն մերսման միջոցով ուժեղացված արյան հոսքի միջոցով։
8. Մարդը շփում է ձեռքի ափերը։
Համարվում է.
Դա վկայում է բացասական, նենգ մտադրությունների մասին։
Իրականում նշանակում է.
Ձեռքի ափերի շփումը օգնում է հաճախակի և արագ փակել և բացել, անջատել և միացնել այն խողովակները, որոնք անցնում են յուրաքանչյուր մատի միջով։ Մինչ այդ պրոցեդուրան, ինչ-որ ուղիներում կամ խողովակներում կուտակվում է էներգիայի ավելցուկ, իսկ մյուսներում զգացվում է դրա պակասը։ Մնում է շփել ձեռքի ափերը և էներգիան կբաշխվի հավասարապես։ Դա ինչի՞ համար է պետք։ Որպեսզի ընդհանրապես բարձրացվի մարդու կենսաբանական դաշտի հզորությունը։ Մի ձեռքի ափը շփելով մյուս ձեռքի ափին՝ մենք ազդում ենք բազմաթիվ ակտիվ կետերի վրա, դրանով ուժեղացնում ողջ մարմնի էներգետիկան։
Այսպիսով՝ շատ մարմնաշարժումներ, ժեստեր կամ իմաստավոր շարժումներ, որոնց վերագրվում են յուրատիպ հոգեբանական նշանակություն, իրականում ինքնաառողջացման, ինբնաապաքինման անգիտակցական միջոցներ կամ հնարքներ են։Տվյալ բնագավառով հետաքրքրվողներին առաջարկում եմ կարդալ Ալան Պիզի «Մարմնաշարժության լեզուն» աշխատանքը (ռուսերեն լեզվով), որտեղ կծանոթանաք այլ հեղինակների ու ուշագրավ փաստերի հետ։

Իրականում նշանակում է.Տիբեթական բուժարարները դեռևս շատ դարեր առաջ գտել են, որ մարդու քթի ծայրին մի կետ կա, որի վրա ազդելով՝ արագորեն կարելի է լավացնել կամ վերականգնել սրտի աշխատանքը, որի համար այդ կետը նույն բանն է, ինչ որ բանալին ավտոմեքենայի շարժիչը գործի դնելու համար։ Ասեղը խրելով այղ կետը՝ մասնագետները մարդուն հանում են ուշաթափությունից, պայծառեցնում գիտակցությունը։ Եվ ընդհակառակը, այդ կետի վրա առավել ուժգին ներգործությունը (ասենք, քթին հասցրած) կարող է բերել մարդու գիտակցության կորստին։
2. Մարդը քորում է ծոծրակը կամ գլխի ականջամասի հետևը։
Համարվում է.
Տվյալ պահին նրան վստահել չի կարելի։
Իրականում նշանակում է.
Այն կետերը, որոնք տեղաբաշխված են ականջի վերին ծայրից երկու սանտիմետրի վրա, համարվում են պատասխանատու գլխուղեղի արյան շրջանառության համար։ Հետևաբար՝ քորելով այդ կետը, ձեր զրուցակիցը բնավ էլ չի պատրաստվում ձեզ խաբելու։ Նա ցանկանում է հասնել մտածողության առավելագույն պարզության և դրա համար արագացնում է աշխատեցրած զարկերակային արյան հոսքը, որպեսզի թարմ, թթվածնով հարստացած արյունը ակտիվորեն հորդի դեպի գլխուղեղ։ Քորելով ծոծրակը՝ այն տեղամասը, որը պատասխան է տալիս նորմալ տեսողության համար, ձեր զրուցակիցը ընդամենը ձգտում է լավ տեսնել կամ ցանկանում է օգնել հոգնած աչքերին։
3. Ձեր զրուցակիցը ձեռքերը կանթել Է, ձեռքի ափերը կամ բռունցքները դրել է գոտկատեղին կամ ազդրերին։
Համարվում է.
Նա ձեր նկատմամբ ագրեսիվ, թշնամաբար է տրամադրված։
Իրականում նշանակում է.
Ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը, ընդունելով այդպիսի դիրք, մարդը ձգտում է իջեցնել գրգռվածությունը, նյարդայնությունը, ագրեսիվությունը, ավելի շուտ այն բանից հետո, երբ որ դուք նրան հիշեցրել եք նրա համար խոցելի, տհաճ խոսակցության մասին։ Մարդու ամեն կողքի վրւս տեղաբաշխված են շրջագծային տեղամասեր, որոնք կապված են երիկամների հետ։ Եվ երբ նյարդայնացած մարդը ձեռքերը կանթում է, ապա նրա ձեռքի ափերը ստեղծում են բիոմագնիսական կոնդենսատոր։ Երիկամները հայտնվում են ափերի «կոնդենսատորի թերթիկների» միջև, նրանց աշխատանքը ուժեղանում է։ Այդ պատճառով էլ արյունը արագորեն է մաքրվում, զարկերակային ճնշումը իջնում է։ Այս պարագայում մարդը ձեռք է բերում ցանկալի հանգիստը։
4. Մարդը կրծքի վրա խաչաձևել Է ձեռքերը։
Համարվում է.
Այդպես են ներկայանում ագրեսիվ տրամադրությունները։
Իրականում նշանակում է.
Յոգերի և տիբեթական բուժարարների կարծիքով, խաչաձևելով ձեռքերը կրծքի վրա, մարդը պաշտպանվում է արտաքին ազդեցություններից։ Այնպես որ, ոչ մի դեպքում զրուցակցին ագրեսիվության մեջ չի կարելի կասկածել։ Սակայն երբ այդ ընթացքում նա ձեռքի ափերը մտցնում է թևատակի խոռոչները, ապա դրանով նա խթանում, ուժեղացնում է մարմնի արյունադարծ ա– նոթները և զարկերակը։
5. Զրուցակիցը մատներով տրորում Է ականջաբլթակը։
Համարվում է.
Նրան դուր չի գալիս այն, ինչի մասին որ դուք խոսում եք, նա փորձում է չեզոքանալ, անջրպետվել ձեր խոսքերից։
Իրականում նշանակում է.
Ականջը մարդու օրգանիզմի փոքրացված նմանակն է… բայց ոտքերով դեպի վերև, այդ պատճառով էլ ականջաբլթակը համապատասխանում է գլխին։ Ականջի մերսումը (մասաժը) բավականին ընդունված և հարգված մեթոդ է շատ ժողովուրդների բժշկության մեջ, դա բարենպաստ ազդեցություն է թողնում գլխի և ուղեղի վրա։ Այնպես որ, երեխաների համար օգտակար է ականջը հաճախակի ձգելը, որպեսզի նրանք խելք սովորեն։ (Դա, իհարկե, կատակ է)։ Բոլորին հայտնի է, որ ականջաբլթակների ծակումը ականջօղեր հագցնելու համար կարող է լավացնել տեսողությունն ու լսողությունը, բայց կարող է և դրանք վատացնել՝ ամեն ինչ կախված է անցքերի տեղավորումից։
6. Ձեռքի ափերը ծնկներին դրված։
Համարվում է.Դա խոսում է լարված հետաքրքրության մասին տեղի ունեցածի նկատմամբ։
Իրականում նշանակում է.ծնկոսկրի ամենավերևի կետը պատասխանատու ավշաստեղծման համար։ Երբ որ ձեռքի ափը ջերմացնում է այդ կետը, օրգանիզմը թարմանում է, քանի որ լճացած ավելը (լիմֆան) սկսում է շարժվել, «մղվում է» երիկամի մեջ և զտվում։ Այլ խոսքերով ասած՝ մարմինը ձերբազատվում է թափոնից, որը հեռացվում է լիմֆայի կողմից։ Հասկանալի է, որ այդպիսի դիրքով մարդը պայծառ է մտածում։ Պատահական չէ, որ Բուդդային պատկերում են ոչ միայն նստած լոտոսի դիրքով, այլև ձեռքի ափերը ծնկներին դրած։ Դրա համար էլ, երբ մարդը ձեռքի ափերը դնում է ծնկներին, ապա ոչ միայն աշխույժ հետաքրքրություն է դրսևորում իրադրության, կատարվածի նկատմամբ, այլև ձգտում է ուժեղացնել, ակւոիվացնել իր մտավոր ընդունակությունները, որպեսզի ավելի լավ հասկանա կատարվածը։
7.Ձեռքի մատները ջարդոտել, ճռթճռթացնել։
Համարվում է.
Գռեհիկ, անպատշաճ գործողություն։
Իրականում նշանակում է.
Մատնահոդերի մերսում (մասաժ)։ Այսինքն՝ մատները «ջարդելը» օգտակար է մինչև ճռթճռթալուն հասցնելը, որպեսզի աղերի ավելցուկային նստվածքները մանրացվեն և դրանք հանվեն մերսման միջոցով ուժեղացված արյան հոսքի միջոցով։
8. Մարդը շփում է ձեռքի ափերը։
Համարվում է.
Դա վկայում է բացասական, նենգ մտադրությունների մասին։
Իրականում նշանակում է.
Ձեռքի ափերի շփումը օգնում է հաճախակի և արագ փակել և բացել, անջատել և միացնել այն խողովակները, որոնք անցնում են յուրաքանչյուր մատի միջով։ Մինչ այդ պրոցեդուրան, ինչ-որ ուղիներում կամ խողովակներում կուտակվում է էներգիայի ավելցուկ, իսկ մյուսներում զգացվում է դրա պակասը։ Մնում է շփել ձեռքի ափերը և էներգիան կբաշխվի հավասարապես։ Դա ինչի՞ համար է պետք։ Որպեսզի ընդհանրապես բարձրացվի մարդու կենսաբանական դաշտի հզորությունը։ Մի ձեռքի ափը շփելով մյուս ձեռքի ափին՝ մենք ազդում ենք բազմաթիվ ակտիվ կետերի վրա, դրանով ուժեղացնում ողջ մարմնի էներգետիկան։
Այսպիսով՝ շատ մարմնաշարժումներ, ժեստեր կամ իմաստավոր շարժումներ, որոնց վերագրվում են յուրատիպ հոգեբանական նշանակություն, իրականում ինքնաառողջացման, ինբնաապաքինման անգիտակցական միջոցներ կամ հնարքներ են։Տվյալ բնագավառով հետաքրքրվողներին առաջարկում եմ կարդալ Ալան Պիզի «Մարմնաշարժության լեզուն» աշխատանքը (ռուսերեն լեզվով), որտեղ կծանոթանաք այլ հեղինակների ու ուշագրավ փաստերի հետ։
Комментариев нет:
Отправить комментарий