Նորից բարև... Նորից ԵՍ... Նորից կիրակի...
Այսօր /արդեն երեկ/ մայիսի 1 է/ր/` "Գարնան ու աշխատանքի օրը", մի խոսքով` տոն օր, կիրակի... Մենք էլ /ընկերներիս հետ միասին/ ինչպես հարկն է մայիս1եցինք, բայց ոչ թե ինչ-որ սովետական տոն էինք նշում, այլ ուղղակի, հենց այնպես... ՈՒզում եմ տալ օրվա կարճ բնութագիրն ու անցնել երբևէ գլխումս հավաքված ամենախառը ու պոստվել ցանկացող մտքերիս...
ԱՌԱՎՈՏ - Արթնացա զարթուցիչիս տհաճ ձայնից, բայց այս կիրակի` բավականին լավ տրամադրությամբ. ընկերներս էին գալու... Տանը հետաքրքիր աժոտաժ էր, ընտանիքիս բոլոր անդամները տանն էին... ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՕՐԸ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ ՈՒ ՈՒՐԱԽ ՄՏՔԵՐ...
ԿԵՍՕՐ - ժամանեցին grandparentներս ու սկսեցին միասին պատրաստել աշխարհի ամենահամեղ խինկալին, որն էլ մեղավորն էր մեր այսօրվա հավաքույթի... ԳԵՐԱԶԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄՏՔԵՐ` ԽԻՆԿԱԼԻԻ ՀԱՐՑԵՐԸ ՇՈՒՏ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ..
ԵՐԵԿՈ - Ընկերներս վաղուց մեր տանն են, մնացած խինկալին` սառած, նվագում եմ իմ` երեկ հորինած երաժշտությունը, մի քիչ համով գժություն, մի քիչ խաղեր, и тд и тп...հյուրերիս ճանապրահում եմ... ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԽԱՌԸ ՄՏՔԵՐ...
ԳԻՇԵՐ - Անձրև... մի խորհրդավոր վիճակ, երբ դու քո սենյակում` կիսալուսավորված համակարգչիդ լույսով, մենակ, տպավորությունները մեծամասամբ անցել են... Տանը էլի ինչ-որ շարժ կա, ընտանիքիդ անդամները նորից տանն են, նույն տան մեջ քեզ հետ, արթուն, բայց դու մի տեսակ կիսատ ես, մոխրագույն...
Ես մեջտեղում, ամենակենտրոնում եմ, ու կարծես ամբողջը իմ շուրջ է պտտվում ու գլխապտույտ առաջացնում, տառականի նման զզվելի գլխապտույտ, որի ժամանակ չեմ հասցնում գիտակցել, թե ինչու և ինչպես եմ հայտնվել ամենամեջտեղում, փոսի մեջ, ու դա ոչ մեկ չի նկատում... Իսկ շուրջս այնքա՜ն կյանք կա, այնքա՜ն սեր, այնքա՜ն հավատ, որ մեկ քայլ դեպի աջ կամ ձախ, ու ամեն ինչ գունավոր է, բայց չէ, ընկել-մնացել եմ մեջտեղում, ու որքան էլ շուրջ բոլորս պոզոտիվներ են, տաք, վառ ու գունավոր, միևնույն է, այդ պահին ես չեմ լուսավորվում, չեմ տաքանում, չեմ ժպտում... Ես դեռ մոխրագույն ճահճի մեջ եմ, կապկպված...սատկած ճանճի նման աննկատելի... Բայց հանկարծ սկսում են հերթով նկատել, ու ինձ` կարծես որևէ հասարակական տաբու դիտմամբ արհամարհած ու խախտած մեղավորիս քննադատել, դատապարտել, քարկոծել, հետո` "կյանք սովորեցնել", բացատրել, որ պատճառ չունեմ այսպես խանձվելու и тд и тп... ՈՒ այդ պահին նորից անձրև եմ ուզում, միայն լռություն ու անձրևի տկ-տկոցները... ՈՒ նման խելագար ներշնչանքի հետևանքով սկսում եմ տաքանալ ամենափոքր կաթիլներից իսկ, հետո շնչել, հետո զգալով կիրակիի ավարտվելը` ժպտալ, դուրս գալ դատապարտյալի համար նախատեսված կենտրոնից ու նորից հասարակությունում հանդես գալ ամբողջովին իմ ռեպերտուարի մեջ` ուրախ, անմտահոգ, հանգիստ, օպտիմալ, համարձակ, արևապաշտ, կյանքը սիրող... Իսկ երբ նորից դառնում եմ այդպիսին, ինքս էլ չեմ նկատում, որ կենտրոնում ինչ որ մեկը հայտնվել է, օգնության կարիք ունի, բայց խենթ գլխապտույտի պատճառով չի կարողանում ասել դա... Ես նրան էլ չեմ տեսնում, պտույտը չեմ կանգնեցնում ու նրան էլ ինձ հետ չեմ տանում... Ես էգոիստաբար անձրև եմ ուզում, ու ուզում եմ, որ իմ սիրելի անձրևից նա էլ սնվի, դուրս գա այնտեղից, ժպտա, ապրի, սիրի՜...

Այս ողջ օրվա ընթացքում թաքուն դրսի անձրևն էի նկատում... Սիրում եմ, շատ եմ սիրում անձրև, անձրևի հո՜տը, մեղեդին, անձրևի ողջ փիլիսոփայությու՜նը, որ մարդիկ յուրովի են հասկանում, մեկնաբանում... Աշխարհում ամենալավ օդը անձրևից հետո եղած օդն է` նոր ծաղկած յասամանի բուրմունքով... Անձրև՜ը, ախր ինչպե՞ս կարող են ասել, թե մռայլության ու տխրության խորհրդանիշ է, ախր անձրևն է մաքրում եղած մուգ մթնոլորտի ողջ մռայլությունն ու ընկերակցում քեզ տխրության ժամանակ, ու "բլին" վիճակում օդ ես ունենում... Ախր անձրևը, իրականում, բնության լավագույն բնական երևույթն է... Թող խափանի ծրագրերս, գզգզի մազերս, թող մի քիչ մրսեմ զբոսնելիս, ոչինչ, թող միայն գա, ես մի բան կմտածեմ... Միայն թե գա, որ սնվեմ... Ինձ անձրևն է սնում, երաժշտությունն ու մտքերը, սերը...
Լինելով ի ծնե պարադոքսալ "երկվորյակ" /ինչպես մի քանիսն են ասում` ռոմանԾիկ-ռեալիստ-օպԾիմիստ եմ/` սկսում եմ վերլուծել, հասկանալ, թե այս անգամ ինչով եմ մյուս` պոզոԾիվ կեսիս հակասում, փորձել գտնել այն, ինչ ինձ պետք է լիարժեքության համար, հասկանալ` ինչ եմ զգում, ուզում...
Ես մեջտեղում, ամենակենտրոնում եմ, ու կարծես ամբողջը իմ շուրջ է պտտվում ու գլխապտույտ առաջացնում, տառականի նման զզվելի գլխապտույտ, որի ժամանակ չեմ հասցնում գիտակցել, թե ինչու և ինչպես եմ հայտնվել ամենամեջտեղում, փոսի մեջ, ու դա ոչ մեկ չի նկատում... Իսկ շուրջս այնքա՜ն կյանք կա, այնքա՜ն սեր, այնքա՜ն հավատ, որ մեկ քայլ դեպի աջ կամ ձախ, ու ամեն ինչ գունավոր է, բայց չէ, ընկել-մնացել եմ մեջտեղում, ու որքան էլ շուրջ բոլորս պոզոտիվներ են, տաք, վառ ու գունավոր, միևնույն է, այդ պահին ես չեմ լուսավորվում, չեմ տաքանում, չեմ ժպտում... Ես դեռ մոխրագույն ճահճի մեջ եմ, կապկպված...սատկած ճանճի նման աննկատելի... Բայց հանկարծ սկսում են հերթով նկատել, ու ինձ` կարծես որևէ հասարակական տաբու դիտմամբ արհամարհած ու խախտած մեղավորիս քննադատել, դատապարտել, քարկոծել, հետո` "կյանք սովորեցնել", բացատրել, որ պատճառ չունեմ այսպես խանձվելու и тд и тп... ՈՒ այդ պահին նորից անձրև եմ ուզում, միայն լռություն ու անձրևի տկ-տկոցները... ՈՒ նման խելագար ներշնչանքի հետևանքով սկսում եմ տաքանալ ամենափոքր կաթիլներից իսկ, հետո շնչել, հետո զգալով կիրակիի ավարտվելը` ժպտալ, դուրս գալ դատապարտյալի համար նախատեսված կենտրոնից ու նորից հասարակությունում հանդես գալ ամբողջովին իմ ռեպերտուարի մեջ` ուրախ, անմտահոգ, հանգիստ, օպտիմալ, համարձակ, արևապաշտ, կյանքը սիրող... Իսկ երբ նորից դառնում եմ այդպիսին, ինքս էլ չեմ նկատում, որ կենտրոնում ինչ որ մեկը հայտնվել է, օգնության կարիք ունի, բայց խենթ գլխապտույտի պատճառով չի կարողանում ասել դա... Ես նրան էլ չեմ տեսնում, պտույտը չեմ կանգնեցնում ու նրան էլ ինձ հետ չեմ տանում... Ես էգոիստաբար անձրև եմ ուզում, ու ուզում եմ, որ իմ սիրելի անձրևից նա էլ սնվի, դուրս գա այնտեղից, ժպտա, ապրի, սիրի՜...
ՀԳ - Կարծես վերջացնում էի խոսքս, հանկարծ player-ս լռեց ու մտքերը անավարտ մնացին :)
ՀՀԳ - ՄԻ՛ ԵՂԵՔ ԱՆՏԱՐԲԵՐ...
ՀՀԳ - ՄԻ՛ ԵՂԵՔ ԱՆՏԱՐԲԵՐ...

hetaqrqirer shat kardal@...... im karciqov es bolor@ amen mard zgacela
ОтветитьУдалить