Ֆուտբոլային ԼԱՎԱԳՈՒՅՆ ակումբը` ԲԱՐՍԱՆ, որին երկրպագում եմ արդեն 5-6 տարի, քիչ առաջ Չեմպիոնների Լիգայի /UEFA/ եզրափակչում հաղթեց Manchester United-ին 3:1 հաշվով... ՈՒռաաա՜...
Ինչ խոսք, անհավանական գեղեցիկ ու հզոր խաղ էր, արժանի հաղթանակ!!
Հիշեցնեմ, որ 2 տարի առաջ`2009-ին, նույն առաջնության եզրափակչում Բարսելոնան հաղթել էր Մանչեսթերին 2:0 հաշվով...
Այս անգամ գոլերի հեղինակները իմ շատ սիրելի Պեդրոն /28-րդ րոպե/, Մեսսին /54'/ և Դավիդ Վիյյան էին /70'/...
Իսկ Մանչեսթերի գոլի հեղինակը Ռունին էր /34'/...
Մի քանի բողոքներ ունեի մրցավարի որոշումների հետ կապված, բայց հաղթանակի զգացումը էդ ամենը վերացրեց...
Ինչևէ... Շնորհավորում եմ ՄԵԶ` Բարսայի երկրպագուներիս, այսօրվա հաղթանակի և մի քանի օր առաջ նաև Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ...





Комментариев нет:
Отправить комментарий