Ծիծաղելի ա, չէ՛, շա՜տ ծիծաղելի ա...
Կարճ ասած` այսօր խոսելու ենք մեր լեզվի տեսչության պարապությունից ու դրա խայտառակ հետևանքներից...
Ինչո՞վ է զբաղված մեր լեզվի տեսչությունը այսօր... Ի՜նչ ուրախ ու նՅեռվայն մթնոլորտ ա էնտեղ տիրում, չէ՞, պատկերացնում եմ... Ախր մարդիկ նստած օր ու գիշեր տանջվում են, որ աշխարհում չմնա մի բառ, որը չունենա իր ՀԱՅԵՐԵՆ համարժեքը... Գնահատել ու օգնել ա չէ՞ պետք տարածելու մեր լեզուն...
Պֆֆֆ... Դժվար ա արտահայտել էն, ինչ զգում եմ էդ հայերեն բառերը կարդալիս... Իրոք փչացնում են մեր սիրուն լեզուն...
ՈՒզում եմ կարդացողիս ներկայացնել ամենաանհավանական, ամենահիստերիկ, ամենածիծաղելի /իրականում լացելու ա/, անիմաստ, բայց և «տրամաբանական» թարգմանությունները.
վանիլին-բնականին նույնական անուշահոտ նյութ
պրոթեզ – դընանդամ
կոտլետ – խոփարկված համեմունքներով մամլուկ
Բադրիջանի զակատ-սմբուկի մայրամուտ
ունիտազ-կոնքաթաս
ակվարիում-ձկնարան
սինուս-ծոփք
տրամվայ-քարշակ
ֆրակ – պոչազգեստ
Ֆունկցիայի գրաֆիկ – առույթի գծարք
մանիկյուր-եղունգաներկ
մոդեմ-եղանակիչ
սուրմա-ծարիր
պենոպլաստ-փրփրաթիթեղ
"Պլասկակուպցի" -տափաշուրթ
շամպայն-փրփրագմփիչ
"прорех" - գրգռաճեղք
մակարոն - երկարակլորախմորածակ
ջենտլմեն - օրիորդապնդիչ
"սվեռլո" - գայլիկոն
Jazz - պղնձաժխոր
"плинтус"-1.հատակապատաճեղքափայտ,2.հատակապատաճեղքային տափակափայտ,3.շրիշակ
"սավոկ" - գոգաթիակ /նորմալ բառ/
տրոլեյբուս - ինքնապոզասայլակ
"рожок" - կրկնահարթամռթաբրդիչ
ավտոբուս- հանրակառք
տրակտոր- ինքնաբրդբրդիչ...
ՈՒ մի քանի այլ բառեր ևս... Մի մասն էլ երևի չգիտենք, շուտով կհրապարակեն :)
Կուզենայի միասին զարմանայինք մի նոր մոգոնով, որը հայտնի դարձավ ընդամենը մի քանի օր առաջ... Պարզվում է` նրանց անհանգստացրել ա էն փաստը, որ այսօրվա երիտասարդությունը շատ-շատ ա օգտագործում "կայֆ" բառը... ՈՒ քանի որ չեն կարող դրա դեմն առնել, որոշել են իրենց մեթոդով ազդել դրա վրա... Կարճ ասած` հնարել են նաև "кайф" բառի հայերենը... ՈՒշադրություն` ՀՈԳԵԲԽԿԱՆՔ! :))
Լրիվ հոգեբխկանք աշխատանք ա մեր լեզվի տեսչության աշխատանքը... ԱԲՍՈՒ՜ՐԴ...
Կշարունակեմ հետևել լեզվի տեսչության նոր շեդևՌներին, օյ, կներեք, գլուխգործոցներին, ու «սիրով» կներկայացնեմ ձեր ուշադրությանը...
ՀԳ - Գուշակեք` ինչ է Տարփը... :))
ՀՀԳ - Մի՛ դարձրեք ՀԱՅԵՐԵՆԸ ՀԱՅՀՈՅԵՐԵՆ !!


Комментариев нет:
Отправить комментарий