Պոստը գրառում եմ կիսազարմացած-կիսաբարկացած վիճակում... ՈՒրեմն վերջերս ավելի հաճախ եմ հանդիպում մարդկանց, որոնք իրականում իրենցից ՈՉԻՆՉ չեն ներկայացնում, բայց իրենց որպես սուպերմեգախելոքներ են ներկայացնում, ամենագետ, ամենազբաղ, ամենա-ամենա... ՈՒ ավելի նյարդայնացնող է, երբ փորձում են իրենց «խելոք» հալով քեզ խորհուրդ տալ, կյանք սովորեցնել... Պֆֆֆ... Էդ պահին ուզում ես ապտակել, արթնացնել, որ զգա, որ ինտերնետում չի, ու հարցերիդ տակից գուգլելով կամ ինտերնետ-ֆՌենդներին հարցնելով չի կարող դուրս գալ... Վստահ եմ, նման ՄԵԿԵՐԸ կարդացողներից շատերին են հանդիպել... Բայց այնպիսի «էքստրախելոք», ինչպիսին վերջերս ինձ հանդիպեց, երևի էլ չկա...
Այդ մարդու հետ ֆեյսբուքում շփվելիս մի էնպիսի տպավորություն ես ունենում, կարծես ամենաբազմակողմանի զարգացած մարդկանցից է, ու թեմաները անվերջ կարող են շարունակվել, եթե ստիպված չլինես դուրս գալ համացանցից մի փոքր քնելու, որ հաջորդ օրը էներգիա ունենաս ծանր օրվանից հետո ինտերնետում դիմակայելու խելոքների բազմությանը...
ՈՒրեմն երբ մի քանի հարցից հետո զգացի, որ էդ մարդը իրականում դատարկ տուփ է իրենից ներկայացնում, որը երբեք չի էլ պատրաստվում լցվել, փորձեցի հրաժեշտ տալ, բայց չէ, ի՞նչ հրաժեշտ, մի էնպիսի՜ հարց տվեց, որ երբեք չեմ մոռանա...
Սկզբում վերջին ձանձրալի տենդենցից` Բեն Լադենի սպանված լինել-չլինելուց էինք խոսում, հետո հերթը հասավ ծովին... ՈՒ ՆԱ ամենալուրջ դեմքի արտահայտությամբ, որ այդ օրը նրա դեմքին տեսել էի, հարցրեց. "Բայց տենաս որ մի քիչ շատ ման գանք, մեր Սևանից ելք չենք գտնի՞ դեպի ուրիշ ԾՈՎ"...
Է՜հ, արժե՞ արդյոք շարունակել գրել, եթե նրա նման խելոքները պետք է կարդան գրառումն ու ոչինչ չփոխվի...
Կարծում եմ` դեբիլների ու ինքնամեծարների թեման/գրառումները/ դեռ երկար կշարունակվի... Կշարունակվի, քանի դեռ նրանք մեր հասարակությունում կան, մեր կողքին են, ու իրենց ծալապակաս հալով իրենց կողքինների հետաքրքրության սահմաններն էլ են նեղացնում...
Իսկ այդ հարցը տվողին ցանկանում եմ «ուղիղ եթերով» ասել` ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՄ!!!
ՀԳ - Շնորհակալ եմ Աստծուց, որ իմ ՌԵԱԼ շրջապատում նման մարդիկ չկան...
ՀՀԳ - Եթե քո հարցով դու պարզ ասում ես "Սըրփրայզ` ԵՍ ԴԵԲԻԼ ԵՄ", ավելի լավ է ԼՌԻ՛Ր...


Комментариев нет:
Отправить комментарий