04.05.2011

Thinking about thoughts...Կամ մտքեր մտքերի մասին...


Դուք երբևէ մտածե՞լ եք ձեր մտքերի մասին... Ինչի՞ց են դրանք ծնվում, դեպի ու՞ր են տանում, ինչու՞/ինչպե՞ս են ավարտվում...



Մտքերը ծնվում են ինչպես մարդիկ` լինում առողջ կամ հիվանդ, կայանում կամ դեռ չձևավորված մահանում` իրենց "բովանդակությունից" ու օգտակար լինել-չլինելուց կախված... Մտքերն էլ չեն կարող ծնվել "ոչնչից"... Դրանք ծնվում են, երբ կա զգացողություն, և կարևոր չէ, թե ինչ զգացողություն է դա` սիրո, ատելության, հիասթափության, հավատի, ուրախության թե դատարկության... Մտքերը կարող են առաջանալ նաև ցանկությունից, կրեաԾիվ թվալու, դժբախտացնելու կամ երջանկացնելու, հզորանալու, զարգանալու կամ սպանելու ու ոչնչացնելու, ցավ պատճառելու ցանկությունից...
Ըստ իրենց ազդեցության ու օգտակարության ես մտքերը կբաժանեի 5 խմբի`

1. կործանիչ
2. անպետք
3. անշառ
4. օգտակար
5. հեղաշրջող

Կան շատ մտքեր, որոնք ծափահարության են արժանի, անվերջ հիշատակվելու, դրանցով ապրելու, բայց մարդիկ ոտնահարում են դրանք` ոտնահարելով բազմաթիվ մարդկային արժեքներ... Մարդիկ կատաղել են մի տեսակ, ծնում են մեծամասամբ վնասակար մտքեր, ապրում դրանցով, սերունդ դաստիարակում ու ստիպում հետևել իրենց մտքերին, իրականացնել դրանք... ՈՒ սարսափած եմ, որ իմ վախկոտ ու խաբված ժողովրդի մոտ մի համոզմունք կա, որ հաղթում են ոչ թե ուժեղ, այլ ուժեղների մտքերը, քանի որ դրանց իրականացման համար ընդամենը նյութականն էլ բավական է...
Քանի որ բլոգումս /իմ կամքին հակառակ/ շատ է խոսվում նեգածիվի մասին /միայն ու միայն դրա դեմ պայքարելու, դա մեր հասարակությունում քչացնելու միտումով/, փորձեմ այս անգամ շրջանցել դա` պահելով էմոցիաներս ներսումս, և խոստանալով մյուս պոստում ներկայացնել մի մեգամտածողի մտքեր, որոնցով ապրելը միայն երջանկություն է...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Комментариев нет:

Отправить комментарий