31.05.2011

Էլ չենք լինի 18 տարեկան..ոչ էլ 17, ոչ էլ 16... =)


 ՈՒ՜խխ, ի՜նչ տրամադրությամբ եմ գրառու~մ...
Այսօր դարձա 19 տարեկան... :)
Ճիշտն ասած չկար տրամադրվածություն /տխուր պատճառներով/ մի լավ նշելու ծննդյանս օրը էնպես, ինչպես դա անում եմ ամեն տարի իմ սիրելի մարդկանց հետ... ԲԱՅՑ... ԸՆԿԵՐՆԵՐ /ԸՆՏԱՆԻՔ/ ունեմ, աշխարհը չունի! :)
Միայն կասեմ էն, որ օրվա ընթացքում ամեն ինչը "սպոնտաննի" էր, չնախատեսված, շատ վառ, անչափ հաճելի ու հավերժ հիշվող... Շատ ուրախ էր մինչև մի քանի րոպե առաջ...



Իսկ հիմա, չնայած շատ հոգնած եմ + վաղն էլ քննություն ունեմ, բայց չէի կարող չպոստել ու չասել մի նախադասություն.
ԵՍ ՁԵԶ ՇԱ՜Տ ՍԻՐՈՒՄ ԵՄ!


ՀԳ - Ձինսս, Պուշոկ, Խչուկս, Նյուտս, Մառիկներ, Աշ, Էր, Անուլս...ի դՌուգիե...:)ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԴՈՒՔ ԿԱՔ! :)

ՀՀԳ - Շնորհակալություն բոլոր շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար, ծանոթ ու անծանոթ իմ ՖԲ-ֆՌենդներ! :)

29.05.2011

ՀԱՂԹԱՆԱԿ


Ֆուտբոլային ԼԱՎԱԳՈՒՅՆ ակումբը` ԲԱՐՍԱՆ, որին երկրպագում եմ արդեն 5-6 տարի, քիչ առաջ Չեմպիոնների Լիգայի /UEFA/ եզրափակչում հաղթեց Manchester United-ին 3:1 հաշվով... ՈՒռաաա՜...


Ինչ խոսք, անհավանական գեղեցիկ ու հզոր խաղ էր, արժանի հաղթանակ!!

Հիշեցնեմ, որ 2 տարի առաջ`2009-ին, նույն առաջնության եզրափակչում Բարսելոնան հաղթել էր Մանչեսթերին 2:0 հաշվով...
Այս անգամ գոլերի հեղինակները իմ շատ սիրելի Պեդրոն /28-րդ րոպե/, Մեսսին /54'/ և Դավիդ Վիյյան էին /70'/...
Իսկ Մանչեսթերի գոլի հեղինակը Ռունին էր /34'/...

Մի քանի բողոքներ ունեի մրցավարի որոշումների հետ կապված, բայց հաղթանակի զգացումը էդ ամենը վերացրեց... 





Ինչևէ... Շնորհավորում եմ ՄԵԶ` Բարսայի երկրպագուներիս, այսօրվա հաղթանակի և մի քանի օր առաջ նաև Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ... 



ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է... :)


ՀԳ շատերը նկատած կլինեն, որ բլոգում կար քվեարկության հնարավորություն /Ով կդառնա առաջնության չեմպիոն/, և մասնակիցների 96%-ը քվեարկել էր հենց Բարսայի օգտին... :)

28.05.2011

Սովորում ենք ՀԱՅհոյԵՐԵՆ...


Ծիծաղելի ա, չէ՛, շա՜տ ծիծաղելի ա...
Կարճ ասած` այսօր խոսելու ենք մեր լեզվի տեսչության պարապությունից ու դրա խայտառակ հետևանքներից...


Ինչո՞վ է զբաղված մեր լեզվի տեսչությունը այսօր... Ի՜նչ ուրախ ու նՅեռվայն մթնոլորտ ա էնտեղ տիրում, չէ՞, պատկերացնում եմ... Ախր մարդիկ նստած օր ու գիշեր տանջվում են, որ աշխարհում չմնա մի բառ, որը չունենա իր ՀԱՅԵՐԵՆ համարժեքը... Գնահատել ու օգնել ա չէ՞ պետք տարածելու մեր լեզուն...
Պֆֆֆ... Դժվար ա արտահայտել էն, ինչ զգում եմ էդ հայերեն բառերը կարդալիս... Իրոք փչացնում են մեր սիրուն լեզուն...
ՈՒզում եմ կարդացողիս ներկայացնել ամենաանհավանական, ամենահիստերիկ, ամենածիծաղելի /իրականում լացելու ա/, անիմաստ, բայց և «տրամաբանական» թարգմանությունները.


վանիլին-բնականին նույնական անուշահոտ նյութ
պրոթեզ – դընանդամ
կոտլետ – խոփարկված համեմունքներով մամլուկ
Բադրիջանի զակատ-սմբուկի մայրամուտ
ունիտազ-կոնքաթաս
ակվարիում-ձկնարան
սինուս-ծոփք
տրամվայ-քարշակ
ֆրակ – պոչազգեստ
Ֆունկցիայի գրաֆիկ – առույթի գծարք
մանիկյուր-եղունգաներկ
մոդեմ-եղանակիչ
սուրմա-ծարիր
պենոպլաստ-փրփրաթիթեղ
"Պլասկակուպցի" -տափաշուրթ
շամպայն-փրփրագմփիչ
"прорех" - գրգռաճեղք
մակարոն - երկարակլորախմորածակ
ջենտլմեն - օրիորդապնդիչ
"սվեռլո" - գայլիկոն
Jazz - պղնձաժխոր
"плинтус"-1.հատակապատաճեղքափայտ,2.հատակապատաճեղքային տափակափայտ,3.շրիշակ
"սավոկ" - գոգաթիակ /նորմալ բառ/
տրոլեյբուս - ինքնապոզասայլակ
"рожок" - կրկնահարթամռթաբրդիչ
ավտոբուս- հանրակառք
տրակտոր- ինքնաբրդբրդիչ... 
ՈՒ մի քանի այլ բառեր ևս... Մի մասն էլ երևի չգիտենք, շուտով կհրապարակեն :)

Կուզենայի միասին զարմանայինք մի նոր մոգոնով, որը հայտնի դարձավ ընդամենը մի քանի օր առաջ... Պարզվում է` նրանց անհանգստացրել ա էն փաստը, որ այսօրվա երիտասարդությունը շատ-շատ ա օգտագործում "կայֆ" բառը... ՈՒ քանի որ չեն կարող դրա դեմն առնել, որոշել են իրենց մեթոդով ազդել դրա վրա... Կարճ ասած` հնարել են նաև "кайф" բառի հայերենը... ՈՒշադրություն` ՀՈԳԵԲԽԿԱՆՔ! :))
Լրիվ հոգեբխկանք աշխատանք ա մեր լեզվի տեսչության աշխատանքը... ԱԲՍՈՒ՜ՐԴ...


Կշարունակեմ հետևել լեզվի տեսչության նոր շեդևՌներին, օյ, կներեք, գլուխգործոցներին, ու «սիրով» կներկայացնեմ ձեր ուշադրությանը...


ՀԳ - Գուշակեք` ինչ է Տարփը... :))
ՀՀԳ - Մի՛ դարձրեք ՀԱՅԵՐԵՆԸ ՀԱՅՀՈՅԵՐԵՆ !!

21.05.2011

Про любOFF и о любви... =)


Опять эта тема... Любoff...  


Как же много споров и разговоров было в мире на тему ЛЮБВИ... Все люди по разному воспринимают ее... Для одних - это неодолимое желание сделать счастливым любимого человека, для других – способность жеpтвовать всем, в том числе собой pади любимого... Многие думают, что любовь – это единственное чувство, которое не зависит ни от чего и является основой мира. Ну, конечно, все это верно, и спорить, находить другие истины нет смысла, ведь каждый по своему видит и чувствует любовь. Для меня, например, любовь – спасение. Не важно о какой любви говорится, важно то, что она НАСТОЯЩАЯ!!


Хотя, оно настолько емкое понятие, что никто и никогда не сможет полностью и до конца выразить всю гамму чувств и эмоций, связанных с любовью...
 Единственное, что я знаю наверняка, любовь не терпит формальностей и предрассудков. О ней нужно говорить, и не просто так, ради галочки, а нужно каждый день признаваться, подпитывать ее всеми известными способами выражения чувств... И не нужно заходить в инет за "красивыми словами"... Говорите от сердца, от души, ВСЕ что чувствуете выражайте словами, глазами, шепотом, легким прикосновением...


ЛЮБoff - это всегда труд, каждодневный, кропотливый труд, который приносит радость, и здесь не бывает халявы... ЛЮБoff не дается человеку просто так, на халяву, без труда как ВЛЮБЛЕННОСТЬ... Без труда не бывает любви!! Поэтому, если вы хотите каждый день вкушать этот сладкий плод, не ленитесь признаваться и ОТДАВАТЬ СЕБЯ... Влюбленность можно найти, ЛЮБoff можно ТОЛЬКО построить!! Сидеть и дожидаться можно лишь состояния влюбленности. 

ЛЮБOFF НЕЛЬЗЯ ДОЖДАТЬСЯ, ЕЕ МОЖНО ТОЛЬКО СОЗДАТЬ САМИМ!!

Խառը...


Բարև՛, իմ բլոգասե՛ր ընթերցող... :)
Իհարկե շնորհակալ եմ, որ թողնելով գործ, դաս, տուն-տեղ, երեխա, ընկերներ` կարդում ես իմ գրառումը, բայց հիմա գրելու եմ համարյա ոչնչի մասին :)
7 օր ինձ զրկել էի տեղեկացված լինելուց ու անջատել ինտերնետս + նյարդերս /չնայած շատ պոստվել ցանկացող մտքեր եկան ու գնացին/... ՈՒղղակի ինֆորմացիայի պակաս զգացի ու էլ չդիմացա...
Եկեք հիմա պարզապես հասկանանք` ինչ է կատարվում աշխարհում/համառոտ/ .
Սիրիայում դրությունը նույնն է, շարունակվում է նույնկերպ /Բա Բեն Լադենի վերջին տարածված ելույթը Սիրիայի մասին տեսաք? :)/ Պակիստանում 16 զոհ бензовоз-ի պայթյունի հետևանքով... Բեն Լադենի մահվան վրեժը շարունակվում է` պայթյուն Աֆղանստանում, կան զոհեր... Շարունակվում են ՆԱՏՕ-ի գործողությունները Լիբիայում... ՊուԾինը հայտարարում է, որ արևմուտքը ցանկանում է մահապատժի ենթարկել Քադաֆիին... Ռուսաստանում ու ԱՄՆ-ում բոլորն իրար են խառնվել, միավորվել են մի տափակ մտքի շուրջ. ասում են` այսօր աշխարհը ջրով է ծածկվելու ու իրենց փողերն են բանկերից հանում, ծախսում... Մի քիչ ավելի հարուստներն էլ ինքնաթիռներիվ օդում են պատրաստվում խուսափել աշխարհի վերջից... :)  Անգլիայում բոլորը խոսում են արքայական ընտանիքի "դժբախտության մասին". պարզվում է` արքայազն ՈՒիլյամի կինը` Քեյթը, չբեր է... 
Մեզ մոտ էլ /քաղաքականությունից լռենք/ 1 շաբաթում ամեն օր ավտովթարներ են, շատ զոհեր... Լավ չի... 
Իսկ համալսարանականների մոտ ճգնաժամ` քննաշրջան... ՈՒֆֆ, բա որ ասում եմ խառն ենք...

12.05.2011

Գիժ մտքեր... 6 9 2 0


Այսօր` 6920 օրականում միայն ինձ հետաքրքրեց, թե քանի օրական եմ ու թե մեկ էլ երբ կհետաքրքրի նույն հարցը... Տեսնես ինչի առաջացավ էդ գիժ ցանկությունը` ստուգելու օրացույցի ճշգրտությունը... Երևի որովհետև իրականում ես ավելի լավ գիտեմ, քան ինչ-որ օրացույց. իմ օրերը շատ հաճախ 48 կամ ավել ժամ են տևում... Հմմ..ինչ արած, երևի ՆաԻՐԱԿԱՆ տոմար սարքեմ ու գործի դնեմ, տեսնենք մինչև երբ կպտտվի :)

0...1...2(չեմ հիշում)...6918...6919...6920...(ապրում եմ)...6921...6922...(?)


10.05.2011

«Եվրատեսիլ-2011»-ի բացումը /Առաջին լուսանկարները կարմիր գորգից/

Միջոցառումը տեւել է երկու ժամ, որի ժամանակ 1,2 հազար լրագրողներ լուսանկարել են «Եվրատեսիլ-2011» մրցույթի մասնակիցներին: Նրանք բոլորը ցանկանում էին այս կամ այն կերպ ուշադրություն գրավել:


Կարմիր գորգի վրա 43 մասնակից պատվիրակություններից յուրաքանչյուրին դիմավորել է Դյուսելդորֆի լորդ-քաղաքապետ Դիրք Էլբերսը և «Եվրատեսիլ»-ի գործադիր սուպերվայզեր Յոն Օլա Սանդը...









Մուտքը դեպի Tonhalle, ինչպես հարկն է, ծածկված է եղել կարմիր գորգով: Արտիստներին սկզբում ներկայացրել են, Լորդ-քաղաքապետն ու գործադիր սուպերվայզերը ողջույնի խոսքեր են ասել, որից հետո հյուրերը մտել են ներս ու շփվել մամուլի և միմյանց հետ:



Would you rather have the ability to fly, or the ability to breathe underwater?

Despite the fact that I adore water & swimming, of course, I'd like to have the ability to FLY...

Ask me anything

Do you believe in life after death?

Hmm, I don't know, I don't know...

Ask me anything

Վիրտուալ խելոքները...


Պոստը գրառում եմ կիսազարմացած-կիսաբարկացած վիճակում... ՈՒրեմն վերջերս ավելի հաճախ եմ հանդիպում մարդկանց, որոնք իրականում իրենցից ՈՉԻՆՉ չեն ներկայացնում, բայց իրենց որպես սուպերմեգախելոքներ են ներկայացնում, ամենագետ, ամենազբաղ, ամենա-ամենա... ՈՒ ավելի նյարդայնացնող է, երբ փորձում են իրենց «խելոք» հալով քեզ խորհուրդ տալ, կյանք սովորեցնել... Պֆֆֆ... Էդ պահին ուզում ես ապտակել, արթնացնել, որ զգա, որ ինտերնետում չի, ու հարցերիդ տակից գուգլելով կամ ինտերնետ-ֆՌենդներին հարցնելով չի կարող դուրս գալ... Վստահ եմ, նման ՄԵԿԵՐԸ կարդացողներից շատերին են հանդիպել... Բայց այնպիսի «էքստրախելոք», ինչպիսին վերջերս ինձ հանդիպեց, երևի էլ չկա...


Այդ մարդու հետ ֆեյսբուքում շփվելիս մի էնպիսի տպավորություն ես ունենում, կարծես ամենաբազմակողմանի զարգացած մարդկանցից է, ու թեմաները անվերջ կարող են շարունակվել, եթե ստիպված չլինես դուրս գալ համացանցից մի փոքր քնելու, որ հաջորդ օրը էներգիա ունենաս ծանր օրվանից հետո ինտերնետում դիմակայելու խելոքների բազմությանը...
ՈՒրեմն երբ մի քանի հարցից հետո զգացի, որ էդ մարդը իրականում դատարկ տուփ է իրենից ներկայացնում, որը երբեք չի էլ պատրաստվում լցվել, փորձեցի հրաժեշտ տալ, բայց չէ, ի՞նչ հրաժեշտ, մի էնպիսի՜ հարց տվեց, որ երբեք չեմ մոռանա... 
Սկզբում վերջին ձանձրալի տենդենցից` Բեն Լադենի սպանված լինել-չլինելուց էինք խոսում, հետո հերթը հասավ ծովին... ՈՒ ՆԱ ամենալուրջ դեմքի արտահայտությամբ, որ այդ օրը նրա դեմքին տեսել էի, հարցրեց. "Բայց տենաս որ մի քիչ շատ ման գանք, մեր Սևանից ելք չենք գտնի՞ դեպի ուրիշ ԾՈՎ"...
Է՜հ, արժե՞ արդյոք շարունակել գրել, եթե նրա նման խելոքները պետք է կարդան գրառումն ու ոչինչ չփոխվի...
Կարծում եմ` դեբիլների ու ինքնամեծարների թեման/գրառումները/ դեռ երկար կշարունակվի... Կշարունակվի, քանի դեռ նրանք մեր հասարակությունում կան, մեր կողքին են, ու իրենց ծալապակաս հալով իրենց կողքինների հետաքրքրության սահմաններն էլ են նեղացնում...
Իսկ այդ հարցը տվողին ցանկանում եմ «ուղիղ եթերով» ասել` ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՄ!!!


ՀԳ - Շնորհակալ եմ Աստծուց, որ իմ ՌԵԱԼ շրջապատում նման մարդիկ չկան...
ՀՀԳ - Եթե քո հարցով դու պարզ ասում ես "Սըրփրայզ` ԵՍ ԴԵԲԻԼ ԵՄ", ավելի լավ է ԼՌԻ՛Ր...

08.05.2011

Եկ այս գիշեր վառենք նրանց դրոշները... :)

Այս կայք այցելողները կարող են այրել իրենց չսիրաց պետության դրոշը... Արդեն ավելի քան 1200000 մարդ այրել են աշխարհի մոտ 195 պետության դրոշներ... Ներկա դրությամբ ամենաշատը այրվել են Թուրքիայի, հետո` Հայաստանի դրոշները: Երրորդ տեղում է Ադրբեջանը... Ամենաքիչը այրվել է Հոնդորասի դրոշը... Եկե՛ք միասին օգնենք մեր հարևաններ Թուրքիային ու Ադրբեջանին լինել «առաջինը» :)


Արքայական հետհարսանեկան վայելքներն ու նախանձ դեղին մամուլը...


Ինչպես տեղյակ եք, ապրիլի 29-ին տեղի ունեցավ համաշխարհային սպասված իրադարձություն` արքայազն ՈՒիլյամի հարսանեկան արարողությունը... Այդ օրը մնացել էի տանը ու ուղիղ եթերով հետևում էի... Ամեն ինչ հիանալի էր, արքայավայել, ամենաբարձր մակարդակով կազմակերպված, զիլ, բայց շատ համեստ... ՈՒ էդ փաստը ինձ ստիպեց ավելի շատ սիրել նրանց ընտանիքը... Բրավո, բրիտանացիներ, բրավո!! Ամենասկզբից մինչև վերջ ամեն ինչ իդեալական անցավ...
ՈՒ հանկարծ հաջորդ որը ընկերներիցս մի քանիսից լսում եմ, թե ինչ "գժություններ" էին անում հյուրերն ու օրվա "մեղավորները"... =))
Նույն օրը տեսա մի տեսանյութ, ու հասկացա, որ դրա մասին էր գնում խոսքը... Շատ զվարճալի է`



Հարսանիքի մասին քննարկումները շարունակվեցին ևս մի քանի օր, դե պիտի քննարկեին ու իրենք իրենց որոշեին, չէ՞, թե որտեղ ու ինչպես են նորապսակները անցկացնելու իրենց մեղրամիսը... Մի խոսքով, երևի դա էլ որոշեցին, ու երկու օր սոցիալական ու լրատվական ցանցերը լռեցին... ՈՒ այսօր կրկին սկսվեցին թեժ քննարկումներ/քննադատություններ լրատվական գրեթե բոլոր կայքերում... Քննարկման առարկան նրանց հարսանիքից մի քանի նկարներ էին, որոնք հայտնվել էին համացանցում, ու մեծամասնության կարծիքով "դրանք չպետք է ոչ մի դեպքում հայտնվեին այնտեղ"... Առաջարկում եմ նախ դիտել նկարները ->







Ինչպես հասկացաք, նկարները իրոք համեստներից չէին... =)
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, բայց հերիք է էդ մարդկանց վատաբանեք ու քննադատեք... Հետո ի՞նչ, որ աշխարհի ամենադժբախտն են, որ ծնվել են արքայական ընտանիքում... Լավ էլ քեֆ են անում, միայն Թաթան է պակասում /համենայնդեպս նկարներում չի երևում :)/...


ՀԳ Այն, որ տեսանյութի հերոսները ընդամենը լավ դերասաններ են, գիտեի, բայց որ 99%-ով սրանք նրանց նկարները չեն  /տեսե'ք Քեյթի երկրորդ զգեստն ու հարսանեկան տորթը/, քիչ առաջ իմացա... :)

05.05.2011

Никто не запомнит тебя за твои мысли... (c)

В прошлый раз мы немножко поговорили о мыслях, какими они могут быть, и я пообещала представить вам некоторые МЫСЛИ, и посоветовала следить за ними, жить ими...
Так, автор этих мыслей один из моих самых любимых авторов, мой МЕГАучитель Габриел Гарсиа Маркес... О нем более или менее все слышали, о нем можно писать бесконечно, только лучше читать и понять то, что он сам написал... У него есть цитаты для всех: для влюбленных, для разочарованных, для молодых и старых, для мудрых, для тех, кто не знает как правильно жить, чтобы никогда не жалеть ни о чем...
Как странно, мы понимаем, что живём, лишь тогда, когда уже умираем... Когда живём, мы не понимаем и не ценим тех чудесных мгновений, что дала нам жизнь... Мы вечно чем-то недовольны, умирая, подсчитываем очки, в надежде получить билетик в один конец... Сначала делаем, потом думаем... Сначала тратим, потом зарабатываем... И так всю жизнь…
Мне очень дороги те слова, которыми я живу уже несколько месяцев благодаря этому ЧЕЛОВЕКУ, и Я СЧАСТЛИВА!! Хочу, чтобы все мои друзья посмотрели это видео, брали все то, что автор хотел дать - 





Это прощальное письмо Маркес адресует НАМ - ОСТАЮЩИМСЯ...
"Если бы Господь Бог на секунду забыл о том, что я тряпичная кукла, и даровал мне немного жизни, вероятно, я не сказал бы всего, что думаю; я бы больше думал о том, что говорю.
Я бы ценил вещи не по их стоимости, а по их значимости.
Я бы спал меньше, мечтал больше, сознавая, что каждая минута с закрытыми глазами — это потеря шестидесяти секунд света.
Я бы ходил, когда другие от этого воздерживаются, я бы просыпался, когда другие спят, я бы слушал, когда другие говорят.
И как бы я наслаждался шоколадным мороженым!
Если бы Господь дал мне немного жизни, я бы одевался просто, поднимался с первым лучом солнца, обнажая не только тело, но и душу.
Боже мой, если бы у меня было еще немного времени, я заковал бы свою ненависть в лед и ждал, когда покажется солнце. Я рисовал бы при звездах, как Ван Гог, мечтал, читая стихи Бенедет-ти, и песнь Серра была бы моей лунной серенадой. Я омывал бы розы своими слезами, чтобы вкусить боль от их шипов и алый поцелуй их лепестков.
Боже мой, если бы у меня было немного жизни... Я не пропустил бы дня, чтобы не говорить любимым людям, что я их люблю. Я бы убеждал каждую женщину и каждого мужчину, что люблю их, я бы жил в любви с любовью.
Я бы доказал людям, насколько они не правы, думая, что когда они стареют, то перестают любить: напротив, они стареют потому, что перестают любить!
Ребенку я дал бы крылья и сам научил бы его летать.
Стариков я бы научил тому, что смерть приходит не от старости, но от забвения.
Я ведь тоже многому научился у вас, люди.
Я узнал, что каждый хочет жить на вершине горы, не догадываясь, что истинное счастье ожидает его на спуске.
Я понял, что, когда новорожденный впервые хватает отцовский палец крошечным кулачком, он хватает его навсегда.
Я понял, что человек имеет право взглянуть на другого сверху вниз лишь для того, чтобы помочь ему встать на ноги.
Я так многому научился от вас, но, по правде говоря, от всего этого немного пользы, потому что, набив этим сундук, я умираю..."

"ВСЕГДА ГОВОРИ ТО, ЧТО ЧУВСТВУЕШЬ И ДЕЛАЙ ТО, ЧТО ДУМАЕШЬ... Если бы я знал, что сегодня вижу впоследний раз тебя спящей, я бы крепко обнял тебя и молился Богу, чтобы он сделал меня твоим ангелом хранителем, Если бы я знал, что сегодня вижу в последний раз как ты выходишь из дверей, я бы обнял, поцеловал бы тебя, позвал бы снова, чтобы дать тебе больше... Если бы я знал, что слышу твой голос в последний раз, я бы записал на пленку все, что ты скажешь, чтобы слушать это еще и еще, бесконечно... Если бы я знал, что это последние минуты, когда я вижу тебя, я бы сказал: Я люблю тебя и не предполагал, глупец, что ты это и так знаешь...
ВСЕГДА ЕСТЬ ЗАВТРА, И ЖИЗНЬ ПРЕДСТАВЛЯЕТ НАМ ЕЩЕ ОДНУ ВОЗМОЖНОСТЬ, ЧТОБЫ ВСЕ ИСПРАВИТЬ... НО ЕСЛИ ОШИБАЮСЬ Я, ТО СЕГОДНЯ ЭТО ВСЕ, ЧТО НАМ ОСТАЛОСЬ... И я бы хотел сказать тебе как сильно я тебя люблю, и что НИКОГДА тебя не забуду... Ни юноша, ни старик не может быть уверен, что для него наступит завтра...




СЕГОДНЯ МОЖЕТ БЫТЬ ПОСЛЕДНИЙ РАЗ, КОГДА ТЫ ВИДИШЬ ТЕХ, КОГО ЛЮБИШЬ! Поэому не жди чего-то, сделай это СЕГОДНЯ, так как если завтра не придет никогда, ты будешь сожалеть о том дне, когда у тебя не нашлось времени для ОДНОЙ УЛЫБКИ, ОДНОГО ОБЪЯТИЯ, ОДНОГО ПОЦЕЛУЯ... И когда ты был слишком занят, чтобы выполнить последнее желание... Поддерживай близких тебе людей, шепчи им на ухо как они тебе нужны, люби их и обращайся с ними бережно... Найди время для того, чтобы сказать "Мне жаль, прости меня...Пожалуйста и СПАСИБО"...И все те слова любви, которые ты знаешь...


НИКТО НЕ ЗАПОМНИТ ТЕБЯ ЗА ТВОИ МЫСЛИ"...

04.05.2011

Thinking about thoughts...Կամ մտքեր մտքերի մասին...


Դուք երբևէ մտածե՞լ եք ձեր մտքերի մասին... Ինչի՞ց են դրանք ծնվում, դեպի ու՞ր են տանում, ինչու՞/ինչպե՞ս են ավարտվում...



Մտքերը ծնվում են ինչպես մարդիկ` լինում առողջ կամ հիվանդ, կայանում կամ դեռ չձևավորված մահանում` իրենց "բովանդակությունից" ու օգտակար լինել-չլինելուց կախված... Մտքերն էլ չեն կարող ծնվել "ոչնչից"... Դրանք ծնվում են, երբ կա զգացողություն, և կարևոր չէ, թե ինչ զգացողություն է դա` սիրո, ատելության, հիասթափության, հավատի, ուրախության թե դատարկության... Մտքերը կարող են առաջանալ նաև ցանկությունից, կրեաԾիվ թվալու, դժբախտացնելու կամ երջանկացնելու, հզորանալու, զարգանալու կամ սպանելու ու ոչնչացնելու, ցավ պատճառելու ցանկությունից...
Ըստ իրենց ազդեցության ու օգտակարության ես մտքերը կբաժանեի 5 խմբի`

1. կործանիչ
2. անպետք
3. անշառ
4. օգտակար
5. հեղաշրջող

Կան շատ մտքեր, որոնք ծափահարության են արժանի, անվերջ հիշատակվելու, դրանցով ապրելու, բայց մարդիկ ոտնահարում են դրանք` ոտնահարելով բազմաթիվ մարդկային արժեքներ... Մարդիկ կատաղել են մի տեսակ, ծնում են մեծամասամբ վնասակար մտքեր, ապրում դրանցով, սերունդ դաստիարակում ու ստիպում հետևել իրենց մտքերին, իրականացնել դրանք... ՈՒ սարսափած եմ, որ իմ վախկոտ ու խաբված ժողովրդի մոտ մի համոզմունք կա, որ հաղթում են ոչ թե ուժեղ, այլ ուժեղների մտքերը, քանի որ դրանց իրականացման համար ընդամենը նյութականն էլ բավական է...
Քանի որ բլոգումս /իմ կամքին հակառակ/ շատ է խոսվում նեգածիվի մասին /միայն ու միայն դրա դեմ պայքարելու, դա մեր հասարակությունում քչացնելու միտումով/, փորձեմ այս անգամ շրջանցել դա` պահելով էմոցիաներս ներսումս, և խոստանալով մյուս պոստում ներկայացնել մի մեգամտածողի մտքեր, որոնցով ապրելը միայն երջանկություն է...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

02.05.2011

Ժեստերի լեզուն...

Հոգեբանները համոզված են, որ եթե մարդը կարողանա հասկանալ իր զրուցակցի ընդունած դիրքի և շարժումների նշանակությունը, ապա նրա բոլոր գաղտնի մտադրությունները պարզ կդառնան, կբացահայտվեն։ Բայց դրանց ճիշտ մեկնաբանությունները, որոնք առաջարկում են այսօր օգտագործվող ժեստերի լեզվի հանրամատչելի «բառարանները», ի դեպ, շատ մեծ կասկածներ են հարուցում։
 Անկասկած, կա մարմնաշարժողական, այլ խոսքով՝ ժեստերի լեզու, որը մենք պայմանականորեն անվանում ենք համր լեզու, սոսկ այն պատճառով, որ դա չի ուղեկցվում հոդաբաշխ խոսքով։ Բայց այդ համր լեզուն հաճախ ավելի խոսուն, բովանդակալից և ընդհանրացնող է լինում, քան երբ մենք դա արտահայտենք բառերով, բացատրություններով։ Այդ յուրօրինակ լեզուն առնվազն երկու կարևոր ֆունկցիա ունի, դրա միջոցով մենք շփվում, հաղորդակցվում ենք, իրար հիանալի հասկանում, այնուհետև ժեստերի և այլ մարմնաշարժումների միջոցով մենք արտահայտում ենք մեր տարաբնույթ հույզերն ու զգացմունքները, մեր վերաբերմունքը մարդու ու երիտասարդության նկատմամբ, հավանություն տալիս, քաջալերում կամ քննադատում զրուցակցի արարքները, կարգավորում կամ կանխարգելում նրա գործողությունները։  Վերջապես, ժեստերի լեզվով առաջին հերթին մենք կարողանում ենք արտահայտել մեր բարձրագույն զգացմունքները՝ սերը, հրճվանքը, տարակուսանքը, զարմանքը, ցասումը, հետաքրքրասիրությունը և այլն։ Համր լեզուն ոչ միայն արտահայտում է մեր հոգեվիճակները, այլև լայն տեղեկատվություն տալիս նաև մեր ներքին պրոբլեմների, հոգսերի, հիվանդությունների մասին։ Համր լեզվի դրսևորումների սխալ հասկացումը հաճախ տեղի է տալիս և կոնֆլիկտների։ Ելնելով դրա մասին իմացության կարևորությունից՝ ստորև թարգմանաբար ներկայացնում եմ համր լեզուն հասկանալու ու ճիշտ մեկնաբանելու մի շարք օրինակներ։



1. Մարդը տրորում է քիթը կամ այն շոշափում է։
Համարվում է. Նա ճիշտ չի խոսում, սուտ է ասում։
Իրականում նշանակում է.Տիբեթական բուժարարները դեռևս շատ դարեր առաջ գտել են, որ մարդու քթի ծայրին մի կետ կա, որի վրա ազդելով՝ արագորեն կարելի է լավացնել կամ վերականգնել սրտի աշխատանքը, որի համար այդ կետը նույն բանն է, ինչ որ բանալին ավտոմեքենայի շարժիչը գործի դնելու համար։ Ասեղը խրելով այղ կետը՝ մասնագետները մարդուն հանում են ուշաթափությունից, պայծառեցնում գիտակցությունը։ Եվ ընդհակառակը, այդ կետի վրա առավել ուժգին ներգործությունը (ասենք, քթին հասցրած) կարող է բերել մարդու գիտակցության կորստին։


2. Մարդը քորում է ծոծրակը կամ գլխի ականջամասի հետևը։
Համարվում է.
Տվյալ պահին նրան վստահել չի կարելի։

Իրականում նշանակում է.

Այն կետերը, որոնք տեղաբաշխված են ականջի վերին ծայրից երկու սանտիմետրի վրա, համարվում են պատասխանատու գլխուղեղի արյան շրջանառության համար։ Հետևաբար՝ քորելով այդ կետը, ձեր զրուցակիցը բնավ էլ չի պատրաստվում ձեզ խաբելու։ Նա ցանկանում է հասնել մտածողության առավելագույն պարզության և դրա համար արագացնում է աշխատեցրած զարկերակային արյան հոսքը, որպեսզի թարմ, թթվածնով հարստացած արյունը ակտիվորեն հորդի դեպի գլխուղեղ։ Քորելով ծոծրակը՝ այն տեղամասը, որը պատասխան է տալիս նորմալ տեսողության համար, ձեր զրուցակիցը ընդամենը ձգտում է լավ տեսնել կամ ցանկանում է օգնել հոգնած աչքերին։


3. Ձեր զրուցակիցը ձեռքերը կանթել Է, ձեռքի ափերը կամ բռունցքները դրել է գոտկատեղին կամ ազդրերին։

Համարվում է.
Նա ձեր նկատմամբ ագրեսիվ, թշնամաբար է տրամադրված։

Իրականում նշանակում է.
Ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը, ընդունելով այդպիսի դիրք, մարդը ձգտում է իջեցնել գրգռվածությունը, նյարդայնությունը, ագրեսիվությունը, ավելի շուտ այն բանից հետո, երբ որ դուք նրան հիշեցրել եք նրա համար խոցելի, տհաճ խոսակցության մասին։ Մարդու ամեն կողքի վրւս տեղաբաշխված են շրջագծային տեղամասեր, որոնք կապված են երիկամների հետ։ Եվ երբ նյարդայնացած մարդը ձեռքերը կանթում է, ապա նրա ձեռքի ափերը ստեղծում են բիոմագնիսական կոնդենսատոր։ Երիկամները հայտնվում են ափերի «կոնդենսատորի թերթիկների» միջև, նրանց աշխատանքը ուժեղանում է։ Այդ պատճառով էլ արյունը արագորեն է մաքրվում, զարկերակային ճնշումը իջնում է։ Այս պարագայում մարդը ձեռք է բերում ցանկալի հանգիստը։


4. Մարդը կրծքի վրա խաչաձևել Է ձեռքերը։

Համարվում է.
Այդպես են ներկայանում ագրեսիվ տրամադրությունները։

Իրականում նշանակում է.
Յոգերի և տիբեթական բուժարարների կարծիքով, խաչաձևելով ձեռքերը կրծքի վրա, մարդը պաշտպանվում է արտաքին ազդեցություններից։ Այնպես որ, ոչ մի դեպքում զրուցակցին ագրեսիվության մեջ չի կարելի կասկածել։ Սակայն երբ այդ ընթացքում նա ձեռքի ափերը մտցնում է թևատակի խոռոչները, ապա դրանով նա խթանում, ուժեղացնում է մարմնի արյունադարծ ա– նոթները և զարկերակը։


5. Զրուցակիցը մատներով տրորում Է ականջաբլթակը։

Համարվում է.
Նրան դուր չի գալիս այն, ինչի մասին որ դուք խոսում եք, նա փորձում է չեզոքանալ, անջրպետվել ձեր խոսքերից։

Իրականում նշանակում է.
Ականջը մարդու օրգանիզմի փոքրացված նմանակն է… բայց ոտքերով դեպի վերև, այդ պատճառով էլ ականջաբլթակը համապատասխանում է գլխին։ Ականջի մերսումը (մասաժը) բավականին ընդունված և հարգված մեթոդ է շատ ժողովուրդների բժշկության մեջ, դա բարենպաստ ազդեցություն է թողնում գլխի և ուղեղի վրա։ Այնպես որ, երեխաների համար օգտակար է ականջը հաճախակի ձգելը, որպեսզի նրանք խելք սովորեն։ (Դա, իհարկե, կատակ է)։ Բոլորին հայտնի է, որ ականջաբլթակների ծակումը ականջօղեր հագցնելու համար կարող է լավացնել տեսողությունն ու լսողությունը, բայց կարող է և դրանք վատացնել՝ ամեն ինչ կախված է անցքերի տեղավորումից։


6. Ձեռքի ափերը ծնկներին դրված։
Համարվում է.Դա խոսում է լարված հետաքրքրության մասին տեղի ունեցածի նկատմամբ։

Իրականում նշանակում է.
ծնկոսկրի ամենավերևի կետը պատասխանատու ավշաստեղծման համար։ Երբ որ ձեռքի ափը ջերմացնում է այդ կետը, օրգանիզմը թարմանում է, քանի որ լճացած ավելը (լիմֆան) սկսում է շարժվել, «մղվում է» երիկամի մեջ և զտվում։ Այլ խոսքերով ասած՝ մարմինը ձերբազատվում է թափոնից, որը հեռացվում է լիմֆայի կողմից։ Հասկանալի է, որ այդպիսի դիրքով մարդը պայծառ է մտածում։ Պատահական չէ, որ Բուդդային պատկերում են ոչ միայն նստած լոտոսի դիրքով, այլև ձեռքի ափերը ծնկներին դրած։ Դրա համար էլ, երբ մարդը ձեռքի ափերը դնում է ծնկներին, ապա ոչ միայն աշխույժ հետաքրքրություն է դրսևորում իրադրության, կատարվածի նկատմամբ, այլև ձգտում է ուժեղացնել, ակւոիվացնել իր մտավոր ընդունակությունները, որպեսզի ավելի լավ հասկանա կատարվածը։


7.Ձեռքի մատները ջարդոտել, ճռթճռթացնել։ 

Համարվում է.
Գռեհիկ, անպատշաճ գործողություն։

Իրականում նշանակում է.
Մատնահոդերի մերսում (մասաժ)։ Այսինքն՝ մատները «ջարդելը» օգտակար է մինչև ճռթճռթալուն հասցնելը, որպեսզի աղերի ավելցուկային նստվածքները մանրացվեն և դրանք հանվեն մերսման միջոցով ուժեղացված արյան հոսքի միջոցով։


8. Մարդը շփում է ձեռքի ափերը։
Համարվում է.
Դա վկայում է բացասական, նենգ մտադրությունների մասին։

Իրականում նշանակում է.
Ձեռքի ափերի շփումը օգնում է հաճախակի և արագ փակել և բացել, անջատել և միացնել այն խողովակները, որոնք անցնում են յուրաքանչյուր մատի միջով։ Մինչ այդ պրոցեդուրան, ինչ-որ ուղիներում կամ խողովակներում կուտակվում է էներգիայի ավելցուկ, իսկ մյուսներում զգացվում է դրա պակասը։ Մնում է շփել ձեռքի ափերը և էներգիան կբաշխվի հավասարապես։ Դա ինչի՞ համար է պետք։ Որպեսզի ընդհանրապես բարձրացվի մարդու կենսաբանական դաշտի հզորությունը։ Մի ձեռքի ափը շփելով մյուս ձեռքի ափին՝ մենք ազդում ենք բազմաթիվ ակտիվ կետերի վրա, դրանով ուժեղացնում ողջ մարմնի էներգետիկան։



 Այսպիսով՝ շատ մարմնաշարժումներ, ժեստեր կամ իմաստավոր շարժումներ, որոնց վերագրվում են յուրատիպ հոգեբանական նշանակություն, իրականում ինքնաառողջացման, ինբնաապաքինման անգիտակցական միջոցներ կամ հնարքներ են։Տվյալ բնագավառով հետաքրքրվողներին առաջարկում եմ կարդալ Ալան Պիզի «Մարմնաշարժության լեզուն» աշխատանքը (ռուսերեն լեզվով), որտեղ կծանոթանաք այլ հեղինակների ու ուշագրավ փաստերի հետ։

Մայիսմեկյան անձրևՕԴ կիրակի... /Խառը մտքեր, զգացումներ/

Նորից բարև... Նորից ԵՍ... Նորից կիրակի...

Այսօր /արդեն երեկ/ մայիսի 1 է/ր/` "Գարնան ու աշխատանքի օրը", մի խոսքով` տոն օր, կիրակի... Մենք էլ /ընկերներիս հետ միասին/ ինչպես հարկն է մայիս1եցինք, բայց ոչ թե ինչ-որ սովետական տոն էինք նշում, այլ ուղղակի, հենց այնպես... ՈՒզում եմ տալ օրվա կարճ բնութագիրն ու անցնել երբևէ գլխումս հավաքված ամենախառը ու պոստվել ցանկացող մտքերիս...



ԱՌԱՎՈՏ - Արթնացա զարթուցիչիս տհաճ ձայնից, բայց այս կիրակի` բավականին լավ տրամադրությամբ. ընկերներս էին գալու... Տանը հետաքրքիր աժոտաժ էր, ընտանիքիս բոլոր անդամները տանն էին... ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՕՐԸ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ ՈՒ ՈՒՐԱԽ ՄՏՔԵՐ...
ԿԵՍՕՐ - ժամանեցին grandparentներս ու սկսեցին միասին պատրաստել աշխարհի ամենահամեղ խինկալին, որն էլ մեղավորն էր մեր այսօրվա հավաքույթի... ԳԵՐԱԶԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄՏՔԵՐ` ԽԻՆԿԱԼԻԻ ՀԱՐՑԵՐԸ ՇՈՒՏ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ..
ԵՐԵԿՈ - Ընկերներս վաղուց մեր տանն են, մնացած խինկալին` սառած, նվագում եմ իմ` երեկ հորինած երաժշտությունը, մի քիչ համով գժություն, մի քիչ խաղեր, и тд и тп...հյուրերիս ճանապրահում եմ... ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԽԱՌԸ ՄՏՔԵՐ...
ԳԻՇԵՐ - Անձրև... մի խորհրդավոր վիճակ, երբ դու քո սենյակում` կիսալուսավորված համակարգչիդ լույսով, մենակ, տպավորությունները մեծամասամբ անցել են... Տանը էլի ինչ-որ շարժ կա, ընտանիքիդ անդամները նորից տանն են, նույն տան մեջ քեզ հետ, արթուն, բայց դու մի տեսակ կիսատ ես, մոխրագույն...






Այս ողջ օրվա ընթացքում թաքուն դրսի անձրևն էի նկատում... Սիրում եմ, շատ եմ սիրում անձրև, անձրևի հո՜տը, մեղեդին, անձրևի ողջ փիլիսոփայությու՜նը, որ մարդիկ յուրովի են հասկանում, մեկնաբանում... Աշխարհում ամենալավ օդը անձրևից հետո եղած օդն է` նոր ծաղկած յասամանի բուրմունքով... Անձրև՜ը, ախր ինչպե՞ս կարող են ասել, թե մռայլության ու տխրության խորհրդանիշ է, ախր անձրևն է մաքրում եղած մուգ մթնոլորտի ողջ մռայլությունն ու ընկերակցում քեզ տխրության ժամանակ, ու "բլին" վիճակում օդ ես ունենում... Ախր անձրևը, իրականում, բնության լավագույն բնական երևույթն է... Թող խափանի ծրագրերս, գզգզի մազերս, թող մի քիչ մրսեմ զբոսնելիս, ոչինչ, թող միայն գա, ես մի բան կմտածեմ... Միայն թե գա, որ սնվեմ... Ինձ անձրևն է սնում, երաժշտությունն ու մտքերը, սերը...
Լինելով ի ծնե պարադոքսալ "երկվորյակ" /ինչպես մի քանիսն են ասում` ռոմանԾիկ-ռեալիստ-օպԾիմիստ եմ/` սկսում եմ վերլուծել, հասկանալ, թե այս անգամ ինչով եմ մյուս` պոզոԾիվ կեսիս հակասում, փորձել գտնել այն, ինչ ինձ պետք է լիարժեքության համար, հասկանալ` ինչ եմ զգում, ուզում...


Քիչ առաջ գտա մի նկար, որը նման է բնութագրում զգացումներս ՀԻՄԱ...


Ես մեջտեղում, ամենակենտրոնում եմ, ու կարծես ամբողջը իմ շուրջ է պտտվում ու գլխապտույտ առաջացնում, տառականի նման զզվելի գլխապտույտ, որի ժամանակ չեմ հասցնում գիտակցել, թե ինչու և ինչպես եմ հայտնվել ամենամեջտեղում, փոսի մեջ, ու դա ոչ մեկ չի նկատում... Իսկ շուրջս այնքա՜ն կյանք կա, այնքա՜ն սեր, այնքա՜ն հավատ, որ մեկ քայլ դեպի աջ կամ ձախ, ու ամեն ինչ գունավոր է, բայց չէ, ընկել-մնացել եմ մեջտեղում, ու որքան էլ շուրջ բոլորս պոզոտիվներ են, տաք, վառ ու գունավոր, միևնույն է, այդ պահին ես չեմ լուսավորվում, չեմ տաքանում, չեմ ժպտում... Ես դեռ մոխրագույն ճահճի մեջ եմ, կապկպված...սատկած ճանճի նման աննկատելի... Բայց հանկարծ սկսում են հերթով նկատել, ու ինձ` կարծես որևէ հասարակական տաբու դիտմամբ արհամարհած ու խախտած մեղավորիս քննադատել, դատապարտել, քարկոծել, հետո` "կյանք սովորեցնել", բացատրել, որ պատճառ չունեմ այսպես խանձվելու и тд и тп... ՈՒ այդ պահին նորից անձրև եմ ուզում, միայն լռություն ու անձրևի տկ-տկոցները... ՈՒ նման խելագար ներշնչանքի հետևանքով սկսում եմ տաքանալ ամենափոքր կաթիլներից իսկ, հետո շնչել, հետո զգալով կիրակիի ավարտվելը` ժպտալ, դուրս գալ դատապարտյալի համար նախատեսված կենտրոնից ու նորից հասարակությունում հանդես գալ ամբողջովին իմ ռեպերտուարի մեջ` ուրախ, անմտահոգ, հանգիստ, օպտիմալ, համարձակ, արևապաշտ, կյանքը սիրող... Իսկ երբ նորից դառնում եմ այդպիսին, ինքս էլ չեմ նկատում, որ կենտրոնում ինչ որ մեկը հայտնվել է, օգնության կարիք ունի, բայց խենթ գլխապտույտի պատճառով չի կարողանում ասել դա... Ես նրան էլ չեմ տեսնում, պտույտը չեմ կանգնեցնում ու նրան էլ ինձ հետ չեմ տանում... Ես էգոիստաբար անձրև եմ ուզում, ու ուզում եմ, որ իմ սիրելի անձրևից նա էլ սնվի, դուրս գա այնտեղից, ժպտա, ապրի, սիրի՜...

ՀԳ - Կարծես վերջացնում էի խոսքս, հանկարծ player-ս լռեց ու մտքերը անավարտ մնացին :)
ՀՀԳ - ՄԻ՛ ԵՂԵՔ ԱՆՏԱՐԲԵՐ...