Հայե՛ր, նկատե՞լ եք` էդ Օվալաձև սենյակը Օբամայի հետ ընդհանրապես «չունի»... :)
Երևի շատերը կհիշեն, որ 2009 թվականի հունվարին Օբաման սխալմամբ փորձեց Օվալաձև սենյակ պատուհանով մտնել, որը իրականում դժվար է տարբերել սովորական ապակե դռնից...
ՈՒրեմն 2 օր առաջ էս մեր Օբաման կրկին չի կարողացել միանգամից մտնել Օվալաձև սենյակ, քանի որ էն դուռը, որից նա սովորաբար ներս էր մտնում, փակ է եղել... Հիշեցնեմ, որ նա վերադառնում էր մեկշաբաթյա լաԾինամերիկյան շրջագայություններից։
Անհոգ ձևով, քթի տակ շվշվացնելով՝ պետության նախագահը մոտեցել է դռանը, սակայն այն փակ է եղել։ Բայց ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահն իրեն չի կորցրել. նա մի քանի քայլ առաջացել է ու ներս մտել մյուս դռնով...
Սա, բնականաբար, բազմաթիվ լրագրողներ ու պապարաZZիներ են նկատել... Ամերիկացի լրագրողների ենթադրությամբ՝ ամենայն հավանականությամբ Սպիտակ տան անձնակազմին չի ասվել, որ նախագահը էդ օրը գալու է աշխատանքի։ Արդյունքում պահակները կամ հավաքարարները աշխատասենյակ տանող հիմնական դուռը չեն բացել...
Ինչպես նկատեցիք, սա առաջին դեպքը չէ, որ նախագահը աշխատասենյակ մտնելիս ոչ սովորական իրավիճակում է հայտնվում ։)
ՀԳ - պԱվնիմաԾելնեյ նադԸ, դՌուգ մոյ, էտԸ ժ նԻ Գոնոլուլու ԾԻբե վ ԳավաՅի... =))
Комментариев нет:
Отправить комментарий