Այսօր իմ սիրելի հեղինակներից մեկի` Եղիշե Չարենցի ծննդյան օրն է...
Չեմ պատրաստվում գրել նրա կենսագրությունն ու ձանձրացնել ընթերցողիս (ցանկացողը կարող է գտնել իրեն հետաքրքրող ինֆորմացիան այստեղ` http://hy.wikisource.org/wiki/Եղիշե_Չարե նց ), բայց կցանկանայի հիշատակել նրա բանաստեղծություններից մի քանիսը...
Եվ այսպես`
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․
Չեմ պատրաստվում գրել նրա կենսագրությունն ու ձանձրացնել ընթերցողիս (ցանկացողը կարող է գտնել իրեն հետաքրքրող ինֆորմացիան այստեղ` http://hy.wikisource.org/wiki/Եղիշե_Չարե
Եվ այսպես`
Գիշերն ամբողջ
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․
Պարադոքսալ կարող է հնչել, բայց միևնույն է, սիրում եմ և՛ գիշերը, և՛ արևը... Սիրում եմ նաև այս մեկը` «Հայաստանին» վերնագրով`
Հազար ու մի վերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, - էլի՛ կը տեսնես։

...ու մնացած հայրենասիրական բանաստեղծությունները /«Հայրենիքում»,«Ես իմ անուշ Հայաստանի».../, «Երկիր Նաիրի» արձակը...
Բայց ամենից շատ սիրում եմ նրա «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծությունը, որը անձամբ ինձ համար հավերժ անմահացավ իմ լավ ընկերոջ` Վահագ Ռաշի կիթառի հնչյուններում` նրա ձայնի ուղեկցությամբ...
Բայց ամենից շատ սիրում եմ նրա «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծությունը, որը անձամբ ինձ համար հավերժ անմահացավ իմ լավ ընկերոջ` Վահագ Ռաշի կիթառի հնչյուններում` նրա ձայնի ուղեկցությամբ...
Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,

Այսօր` այս ոչ «էպիքական առավոտ»-ից սկսած, պետք է կարդանք Չարենց, լսենք այս գեղեցիկ կատարումը, զգանք ռոմանտիզմը գարնան կիրակիների...
Հ.Գ. Շնորհավորում եմ բոլորիս, որ ունեցել ենք ու յուրաքանչյուրս մեր մեջ ունենք Չարենց...
Հ.Հ.Գ. Պասիվ հանգիստը երբեմն անհրաժեշտ է. հաճելի չարենցական հանգիստ բոլրոին... =)

Комментариев нет:
Отправить комментарий