05.03.2011

Մոլորակի 7 մլրդ հոգուց մոտ 9 մլն-ը ունենց հենց այսպիսի դիմագծեր... ԱՀԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՏԻՊԻԿ ՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐԸ


- Աշխարհում տղամարդիկ գերազանցում են կանանց...
- Մոլորակում մարդու միջին տարիքը 28 է...
- Աշխարհում էթնիկ ամենամեծ խումբը չինացիներինն է...
  Հիմնվելով ահա այս տվյալների ու յուրահատկությունների վրա` մասնագետները փաստում են, որ աշխարհի ամենատիպիկ մարդ արարածի կերպարը 28-ամյա չինացունն է:
 
  Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ նա նաև ունի ամենատարածված դիմագծերն աշխարհում...
Միջին հաշվով նման դիմագծերով 9 մլն. մարդ կա...
Մասնագետները համադրել են բնութագրումներին համապատասխանող շուրջ 190000 մարդու նկար և արդյունքում ստացել նկարը...

  Մոլորակի ամենատիպիկ մարդն արական սեռի է, աջլիկ է, նրա տարեկան եկամուտը կազմում է առնվազն 12000$: Նա օգտվում է բջջային հեռախոսից, սակայն չունի բանկային հաշիվ...
Գիտնականները միևնույն ժամանակ նախազգուշացրել են, որ 20 տարի անց ամենատիպիկ դեմքը ենթարկվելու է փոփոխությունների...
Այսպես` 2030թ. հողագնդի մարդկային ամենատիպիկ դեմքը հնարավոր կլինի տեսնել Հնդկաստանում...


  Կցանկանայի ներկայացնել ևս մի քանի ուշագրավ տեղեկութույններ մոլորակի մարդկանց ու օրեցօր կատարվող ամենատիպիկ գործողությունների մասին...
Օրինակ.

 - Հոլանդիայում մարդու միջին հասակը 180սմ. է, Պերույում`165սմ...
 - Ճապոնիայում կանայք ապրում են միջինը 86, իսկ Աֆղանիստանում` 45 տարի...
 - Տիպիկ ամերիկացիները տանը 1 օրում օգտագործում են միջինը 500լ. ջուր, մինչդեռ Եթովպիայի բոլոր շրջաններում այդ ցուցանիշը 11 լիտր է, որտեղ կանայք այդ ջուրը հավաքելու համար օրական ծախսում են 8 ժամ...

Комментариев нет:

Отправить комментарий