24.09.2011

FINALLY!!

Բարև՛, իմ բլո՛գ...
Երեկ ՎԵՐՋԱՊԵ՜Ս տեղի ունեցավ տարիներով սպասված համերգը, Յաննիիս համերգը... Պոստում եմ այսօր, քանի որ երեկ շատ էմոցիոնալ պոստ կստացվեր, չնայած մինչև հիմա /ու դեռ երկար/ լցված եմ շատ աննկարագրելի զգացումներով...  Փորձեմ զուսպ լինել իմ տպավորություններով կիսվելում ու ավելի շատ պատմեմ համերգից... Այսպիսով`

Մինչ համերգը.
Տրամադրվածությունը ՀԻԱՆԱԼԻ, սպասումներով լի...

Համերգի սկիզբը.
Յաննիս բեմ բարձրացավ «մեծ աղմուկով»` գետնին ընկնելով, բայց, այնուամենայնիվ, չկորցրեց իրեն, ժպտաց /ո՜նց եմ սիրում ես այդ ժպիտը/, զբաղեցրեց իր տեղը և համերգը սկսվեեեեե՜ց...



Համերգի ընթացքը.
Երևի կգրեի «առանց մեկնաբանության», քանի որ ոչ մի բառով դա նկարագրել հնարավոր չէ, բայց մի աբսուրդ տեղի ունեցավ, որի մասին չեմ կարող չխոսել... 
Յաննին գիտեր, որ դահլիճի մեծամասնությունը լցված է պարսիկներով, և խոսեց այդ մասին, ու դրանից հետո այդ տհաճ մեծամասնությունը սկսեց բղավել «Ի-րա՛ն, Ի-րա՛ն, Ի-րա՛ն...»: Մեր հայությունն էլ, գիտեք, չիմանալով/չհասկանալով, թե ինչի մասին է խոսքը, ֆբ լեզվով ասած` շտապում է «ֆոլլոուինգ» անել... ՈՒ  մինչ ԻՌանցինցերը իրենց երկրի անունն էին վանկարկում, մեր հայերն էլ կանգնել, իրենց հետ միասին ծափահարում ու «Յա-նի՛ Յա-նի՛ Յա-նի՛» էին բղավում... Շատ ծիծաղելի ու միաժամանակ ահավոր պահ ստացվեց... Ես էլ իմ` արդեն կտրված ձայնով կանգնել, դեմքի դժգոհ արտահայտությամբ «Արմենիաաաաաաաաաաա՜» էի բղավում...
Համերգի ընթացքում նաև մի քանի անգամ Յաննին հումորով հիշեց իր բեմ բարձրանալու մասին...
Շատ էի սպասում "Play Time" ստեղծագործությանը, որն այդպես էլ չհնչեց... Դրանից միայն մի մաս կատարվեց քանոնով... Նաև շաաատ էի սպասում Պեդրո Էուստաչեին, որը նույնպես չկար նվագախմբի կազմում... Իսկ ընդհանուր առմամբ նվագախումբը գրեթե նույնն էր, միայն մենակատարուհիներն էին փոխվել:
Մեզ բոլորիս շատ ուրախացրեց հարվածայն գործիքների վարպետ, Յաննիի մանկության ընկեր, նվագախմբի անդամ Չառլին. ինչպես պատմեց Յաննին. «Չառլին միշտ անկանխատեսելի է», ու ինքը վերջինիս համերգի նախօրեին ասել էր, որ «եթե ճիշտ վերնաշապիկ չընտրի իր համար, իրենց վերջն եկել է»... Ահա և արդյունքը =)

Չառլին կրում էր Հայաստանի Ֆուտբոլի Հավաքականի համազգեստը ետևում գրված "Armenia"
Շատ հաճելի էր...

Համերգն ավարտվեց.


Ամեն կերպ փորձեցի հանդիպել կուռքիս, բայց չստացվեց... Ոստիկաններից մեկը քմծիծաղով ասաց. "ըսկի մենք իրան չենք տեսել": Իսկ թիկնապահները նույնիսկ չթողեցին համերգի ավարտին մոտենալ, ծաղիկներ տալ նրան, երբ նա դեռ բեմի վրա էր... Բայց Յաննին գլխի մեկ շարժումով նրանց խնդրեց առաջ թողնել ծաղիկ նվիրել ցանկացողներին... ՈՒ հույս ունեինք, որ եթե մի քիչ էլ սպասենք, էլի մի էդպիսի գլխի շարժում կաներ ու կիրականացներ ևս մեկ երազանք... Բայց, увы, այդպես էլ չկարողացանք տեսնել նրան... Ահավո՜ր, ահավո՜ր փոշմանում եմ, որ ընկերուհուս հետ միասին չկանգնեցինք ու Արթուր PaparaZZi-ի հետ չսպասեցինք Յաննիի հայտնվելուն, քանի որ երեկ Արթուրը իր բլոգում տեղակայել էր Յաննիի նկարները, все таки կարողացել էր հանդիպել նրան...
/Արթուրի գրառումը բավականին հետաքրքիր հոլովակներով դիտե՛ք այստեղ/

PaparaZZi.am

Ամենածիծաղելին.
Համերգից հետո եղանակը բավականին մռայլ էր, ցուրտ, անձրև, քամի... ՈՒ 21-րդ դարի հայ-պարսկական պատերազմը կարելի էր տեսնել Կիևյան կամուրջից մինչև Հալաբյան փողոցի վրա :)



Արդեն իրար էին ուտում մի ազատ taxi տեսնելիս, մեքենան դեռ չկանգնած դուռը բացում ու ընկնում էին ետևից, իրար ինչ ասես ասում` բնականաբար մեկը մյուսի ասածը չհասկանալով... :)
Պատերազմը բնականաբար ավարտվեց պարսիկների հաղթանակով, քանի որ  հայ վարորդները նախընտրում են 3-4 անգամ ավել գումարը, որը կարող էին հեշտությամբ պոկել նրանցից... Ինչևէ, սա ուրիշ թեմա է, դրա մասին կխոսենք մի ուրիշ անգամ:

Իսկ այսօր ուզում եմ Յաննիին ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՜Ն!! Սիրում եմ քեզ, շաաաաաաաաաաա՜տ... Եվ վերջում ուզում եմ ուրախացնել բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ներկա գտնվել համերգին` ՅԱՆՆԻՆ ԽՈՍՏԱՑԱՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ... Մյուս տարի :)
Այս անգամ ոչ մի գնով չեմ թողնի նրան հեռանալ, մինչև չունենամ ՄԵՐ նկարն ու նրա ստորագրությունը իմ արխիվում :)

P.S. I Love You, Yanni...

Комментариев нет:

Отправить комментарий