22.09.2011

Это было НЕЧТО!! ♥


Բարև, իմ բլոգ :)
Շտապում եմ կատարել առանց այն էլ ուշացած գրառումս, քանի որ վաղվանից հետո դժվար թե կարողանամ ուրիշ բանի մասին հիշել, գրել... :) Բացատրեմ.
Պոստում եմ ուշացումով, քանի որ երեկ բա՜րձր ադրենալինով, բայց շատ հոգնած, ջարդված, ուժասպառ եղած եմ տուն վերադարձել, ու ցանկություն չկար ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ օրը փչացնել` մտնելով համացանց ու կարդալով արդեն հոգնեցնող, տհաճ ու, շատ կներեք, «օբիժնիկ» ստատուսներ ու եսիմ ինչեր երկրիս մասին!!!
Կարճ ասած` հոոոոո՜ չենք ռոքել Ազատության Հրապարակում, հետո հոոոո՜ չենք տժժացել Հանրապետության Հրապարակում... Մինչև ուշ գիշեր... Այ էսպես են նշում իրենց անկախության 20-ամյակը ՀԱՅԵՐԸ, թող բոլորը իմանան ու նախանձեն! =)
Շատ ապրեն բոլոր-բոլորը!! ԱՆԹԵՐԻ՜ ՕՐ!!

ԵՍ ու ԵՌԱԳՈՒՅՆՍ


Էլ չեմ ուզում նկարագրել ինչ-որ տպավորություններ կամ զգացումներ, ով այնտեղ էր /միլլիոնից շատ էինք/, ով ի սրտե ուրախանում էր, նա կհասկանա :)

Եվ քանի դեռ չի եկել ՎԱՂԸ, շտապում եմ Սեպտեմբերի 21-ը կոչել ՏԱՐՎԱ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ! :)

Հմմ, հետաքրքրե՞ց, թե ինչ օր է վաղը... Մեկ բառով ասած` ՅԱՆՆԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻ՜... ♥

Մանկուց սպասված երազանքի իրականացման տոմսերը

Комментариев нет:

Отправить комментарий