Մի ցավալի/ծիծաղելի տենդենց եմ նկատել, մի ֆակտ, որի մասին ուզում եմ խոսել...
ՈՒրեմն տարվա ամեն զորահավաքից որոշ ժամանակ անց` երդումից /присяга/ հետո, ՀԱՅ տղաները ամբողջ սոց-ցանցերով մեկ, հատկապես սֆաթագրքում /facebook:)/, հայտարարում են.
«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»...
Այդ 'ստատուսը', բնականաբար, սկսում է գովաբանվել /նաև իմ կողմից/ ու հիսԾերիկ արագությամբ տասնյակ լայքերի արժանանալ... Անցնում է 1 օր, 2օր, 3, 5, 10, 20, 1 ամիս... Նկատում ես, որ չէ, ախր էդ մարդիկ ինչ-որ մեգա-գիգա-ինտերակտիվ են և՛ twitter-ում, և՛ սֆաթագրքում, և՛ իրենց բլոգերում, որտեղ պոստերին հետևելիս քեզ համար պարզում ես նաև, որ նրանք նույնիսկ ժամանակ ունեն քաղաքով զբոսնելու, սիրած էակի հետ ժամանակ անցկացնելու ի տդ ի տպ... Փհհ~...
Ես այս ամենի մասին, պոժալույ, կլռեմ, միայն մի հարց.
Հիմա, փաստորեն, ես էլ եմ ծառայում Հայաստանի Հանրապետությանը ?
Հ.Գ. Բանակի /-ում ծառայել-չծառայելու/ թեմայով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մուսայիս չեն թողնում հեռանալ, ու մի օր բոլոր մտքերս ակամա կկուտակվեն ու կտեղակայվեն իմ բլոգերում, այ այդ ժամանակ, իհարկե, կներեք անկեղծությունս ու անզսպվածությունս!!
Հ.Հ.Գ. ՈՒ մի ասեք ինձ, թե ինֆորմացիոն պատերազմի այս թեժ շրջանում ուրախացնում եմ թշնամուս... Եկեք, ավելի լավ է գործենք, ու մեզ խաբելով հույսեր չփայփայենք, լա՞վ!!

sfatagir@ spanec))))))))))))))))))))
ОтветитьУдалить