01.09.2011

Իմ ամառը... =)


Վերնագիրը գրելիս ակամա հիշեցի դպրոցական տարիներս, երբ տարվա յուրաքանչյուր եղանակի ավարտից հետո դրա մասին շարադրություն էինք գրում... :)) Է՜հ... Մինչև այսօր «Սեպտեմբերի 1-ը» ասոցացնում եմ դպրոցիՍ, դպրոցական տարիների հետ. այդ օրը մեծ տոն էր ինձ համար: Իսկ այսօր... Այսօր դա ինձ համար տոն է այնքանով, որ իմ ամենա-ամենասիրելի եղանակի` աշնան սկիզբն է... Իսկ համալսարանում /հատկապես այս տարի/ մի տեսակ չեմ զգում /չզգացի/ սեպտեմբերի 1-ի տոն լինելը...

Ընդամենը 7 թեմա առաջ կիսաուրախ-կիսամտահոգ իմ բլոգերում գրանցեցի «Քննաշրջանը բարեհաջող ավարտելու, վերջին անգամ որպես 3-րդ կուրսի ուսանողուհի ԵՊՀ-ում ոտք դնելու» մասին գրառումները, իսկ այսօրվանից սկսած կամաց-կամաց պետք է պատրաստվեմ նոր քննաշրջանի... Իսկ ամառն այնքա՜ն արագ անցավ... Շա՜տ...

Այս տարի ամառս անցավ տարբեր երկրներից հյուրեր դիմավորել-ճանապարհելով... :) Չնայած դրան` հասցրել եմ հանգստանալ ու մի լավ ժամանակ անցկացնել և՛ հյուրերիս, և՛ ընկերներիս, և՛ ընտանիքիս հետ... 



Իսկ հիմա ժամանակն է սկսել իրագործել ծրագրերը, իսկ դրանք շատ են ու խոստումնալից... :)


Հ.Գ. Բոլորիս հաջող ուսումնական տարի!!
Հ.Հ.Գ. Ո՜նց եմ սպասում աշնանային անձրևներիիիին ~...

Комментариев нет:

Отправить комментарий