03.09.2011

Маленький секрет =)


Ինչպես գիտեք, վաղը, չէ, արդեն այսօր` սեպտեմտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Վիկ Դարչինյան VS Էվանս Մբամբա բռնցքամարտը... Չէ, "маленький секрет"-ը սրան չէր վերաբերում... :) ՈՒղղակի ուզում եմ, որ բոլորս հաջողություն մաղթենք նրան, չմոռանանք երկրպագել /ՄՀՀ-ում թե հեռուստացույցի դիմաց նստած/ արդեն 2 տարի մեր եռագույնը ի ցույց ամբողջ աշխարհի պատվով ու հաղթանակած բարձրացնողին...

Այս մրցավեճին բոլորս էինք սպասում` անկախ տվյալ սպորտաձևը սիրել-չսիրելուց... Նախ ուզում եմ հիշեցնել, որ Վիկը 40 մրցապայքար է ունեցել, որոնցից 37-ում հաղթանակ է տարել... Այսօր առաջին ու, երևի, վերջին անգամ մենամարտը տեղի կունենա Հայաստանում, ու անպայման, ավելի քան երբեք, պատվով դուրս գալ ա պետք... Հիմա Վիկի գովերքը թողնենք նրա PR-շիկներին ու անցնենք բուն թեմային... :)

ՈՒրեմն անմիջական կապեր ունենալով նրա, թիմի անդամների հետ` իմացել էի, որ Հայաստանում գտնվելու ժամանակաշրջանում չեմպիոնը թույլ տրված չափից շատ ավել գիրացել էր /вот в чем секрет:)/... ՈՒ կար ռեալ վտանգ քաշի ավելացման պատճառով նրան անմիջապես զրկել Մբամբայի հարցերը ռինգում լուծելու հնարավորությունից կամ, ինչպես ինքն է ասում, հաճույքից, ու օրինականապես հայտարարել նրան «պարտված»... 

1 օրում /սեպտեմբերի 1-ին/ խեղճը կորցրել է 5 կգ քաշ, պատկերացնում եք/հիմա իրենց գեր համարողները կնախանձեն ու կփորձեն գտնել մեթոդը:)/, ու շատ էի վախենում, որ մոտ 7 կգ նիհարել նրան 1 օրում չի հաջողվի /тоже вроде секрет/...

Բայց շատ ուրախ եմ հայտնելու, որ երեկ տեղի ունեցավ կշռման պաշտոնական արարողությունը, ու պարզվեց, որ Վիկին ու նրա թիմին դա հաջողվել է, ԳԵՐՀԱՋՈՂՎԵԼ Է! :)

Եթե տեղյակ եք, 2 բռնցքամարտիկներն էլ համապատասխանել են 53,5կգ կարգին, ու այսօր կշռման արարողության ժամանակ Վիկը կշռել է ուղիղ 53,5կգ /Մբամբայի ցուցանիշը կազմել է 52,9կգ/, շատ ուրախ եմ, թեթևացած ու սպասումներով լի...







Իսկ Ագնեսա Բոժանի և նրա հակառակորդուհու մասնակցությունը, ցավոք, դեռ անորոշ է...



Փաստորեն "секрет"-ը այնքան էլ "маленький" չէր... =))


Հ.Գ. Հաջողություն մաղթենք նաև մեր մյուս հայրենակից-բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանին, Գաբրիել Տոլմաշյանին ու Հովհաննես Ժամկոչյանին... 
Հ.Հ.Գ. Շնորհավորում եմ բոլորիս քիչ առաջ Հայաստան-Անդորրա ֆուտբոլային խաղում 3:0 հաշվով հաղթելու կապակցությամբ! :)

Комментариев нет:

Отправить комментарий