Այսօր միասին նշում ենք ՄԵՐ Հայաստանի 20-րդ անկախ աշունը... ՈՒՌԱ՜, ՈՒՌԱ՜, ՈՒՌԱ՜... :)
Միասին շատ ուրախանալու ենք, շատ պարելու ենք այսօր և դեռ տասնյակ անկախ աշուններ ենք ապրելու ՄԻԱՍԻՆ... Չեմ ուզում կրկնել «Հայաստանը ես եմ» արտահայտությունը, ոչ էլ մյուսներին «Հայաստան» կոչել, քանի որ`
/կարդացե՛ք այստեղ/
Միասին շատ ուրախանալու ենք, շատ պարելու ենք այսօր և դեռ տասնյակ անկախ աշուններ ենք ապրելու ՄԻԱՍԻՆ... Չեմ ուզում կրկնել «Հայաստանը ես եմ» արտահայտությունը, ոչ էլ մյուսներին «Հայաստան» կոչել, քանի որ`
/կարդացե՛ք այստեղ/
Իսկ ինչ կմաղթեմ մեզ բոլորիս... ՈՒզում եմ ուժեղ լինենք, որ միասին հաղթահարենք բոլոր դժվարություններն ու լուծենք ՄԵՐ երիտասարդ Հանրապետության խնդիրները /իսկ դրանք, ցավոք, շատ են/... ՈՒզում եմ, որ բոլորով ապրենք ԻՄ երազած Հայաստանում, հուսով եմ` կհասցնենք...
Հ.Գ. Իմ ուժե՛ղ, իմ հզո՛ր, իմ սիրու՛ն, իմ միա՛կ իմ Հայաստա՛ն, սիրու՛մ եմ քեզ, անկե՛ղծ, շա՜տ եմ սիրում...
Հ.Հ.Գ. Եվ մի՛ մոռացեք` լավ է կյանքում մեկ մոմ վառել, քան ամբողջ կյանքում անիծել խավարը!!!

Նար ջան էն, որ կարդում ենք է այնտեղ...
ОтветитьУдалитьՈվա ընդհանրապես էդ Լուսինե Հովհաննիսյանը... Ինչիա ինքը էտ տիպի սիրուն, բայց դատարկ բաներ գրում?
Եթե գտնեի, որ դատարկություններ են գրվածները, չէի մեջբերի... Կարծում եմ ամեն ինչ շատ ճիշտ է ասվում, համենայնդեպս համատարած կեղծ պատրիոԾիզմից հեռու մարդ է, որը հստակ գիտի` ինչ է զգում, գրում:
ОтветитьУдалитьԻնչա զգում?
ОтветитьУдалитьԻնչ որ գրել է :)
ОтветитьУдалитьՆար մի հատ ուշադիր կարդա էլի իչա գրում...
ОтветитьУдалитьԱռանձին առանձին շատ սիրունա գրում, շատ շատ տեսքով, բայց երբ որ չես տրվում գեղեցիկ տարրերի ազդեցությանը այլ կարդում ես անտարբեր, հասկանում ես,որ ամեն մի տենց բանի վրա էլ կարելիա տենց խորանալ բայց յանի ինչ, էդ խիեր իրան տենց չդզել ետ "Հայաստանը դու ես"-ը... Չնայած լավա որ Հայաստանը ինքը չի, ու ինչքան իր նման կա իրանք չեն... հայաստանը ես եմ դու ես ու լիքը նորմալ Հայեր... Մենք շատ լավ գիտենք որ կաշառակերներ կան, որ անտարբեր մարդիկ կան, որ մարդասպաններ ու անննասունի վաստակներ կան մեր ազգում, որը ազգի տականքնա կազմում ու կորիզի հետ ընդհանրապես կապ չունի... Ինքը հակառակվումա մի բանի որը ոչ մի վատ բան չի նշանակում..
"Հայաստանը դու ես" շաաաաատ սիրուն արտահայտությունա, որը ամեն մի մարդու մեջ էլ կառաջացնի պատասխանատվություն իր` հայրենիքի հանդեպ...
Ինքը ու իրա գրած սաղ սիրուն բաները օդա...
Մի քիչ ուշադիր կարդա ու ամեն ինչին մի քիչ քո Հայացքով նայի
Իրան դզումա նիկոլը, իրան դզումա ընդդիմությունը, որը մեր ազգի պառակտման միակ պատճառնա, բայց իրան դուր չի գալիս, որ իրան կարան մեծարեն նույնացնելով Հայաստանի հետ...
ОтветитьУдалитьՆախ` իրեն լավ էլ դուր է եկել արտահայտությունը /որ մեկնաբանությունները կարդաս, ինքդ կհամոզվես/, հետո` իմաստը բոլորովին էլ դրանում չէր կայանում! Անտարբեր որ կարդաս, բոլորի մտքերն էլ կարող են աբսուրդ կամ տաֆտալոգիա թվալ! Կարծում եմ ես կարդացի այն, ինչ հեղինակն էր ուզում, որ կարդացողները կարդային, իսկ դու, քանի որ անտարբեր ես կարդացել, բուն իմաստը չես ըմբռնել, այդքանը!
ОтветитьУдалитьԱյդ մարդու քաղաքական հայացքները նախ ինձ չեն հուզում, հետո էլ` ես չէի ասի, թե Նիկոլամոլների շարքից է...
Ինչ վերաբերում է «Հայաստանը դու ես/ես եմ/» արտահայտությանը... Արտահայտություն չի է, կարգախոս է, որով պետք է ապրել! Բայց ոչ կուրացած! Բոլորս էլ կարող ենք մեզ հիմարի տեղ դրած ասել Հայաստանը ես եմ` ներսում մեծ ցավ զգալով... Իսկ էդ մարդը չի ասում, թե ինչքը չի, ասում է, որ դժվար է «լինել Հայաստան» այնպիսինների կողքին/հետ միասին, ինչպիսիք գրառման մեջ թվարկվում են...
Հ.Գ. Հայաստանը ՄԵՆՔ ենք, ՄԵՆՔ, որ ապրում ենք Հայաստանում ՄԵՐ կամքով, ոչ թե անճարությունից ելնելով...
ОтветитьУдалитьՏիպ ա էլի վոբշմ...
ОтветитьУдалитьՉեմ ուզում կրկնել «Հայաստանը ես եմ» արտահայտությունը, ոչ էլ մյուսներին «Հայաստան» կոչել, քանի որ`
ОтветитьУдалить/կարդացե՛ք այստեղ/