...Հինգշաբթի -> 8:00 զարթուցիչ -> «մունաթ» դեմքի արտահայտությամբ մի կերպ արթնանալ(բայց մեկա հետո ժպիտով) -> 2 նարինջ -> խառնիչ -> նարնջի բնական հյութ (բայց մեկա redbull-ին կարոտած) -> շտապողականություն -> համբույր սիրելի ծնողներին (առանց դրա ո՛չ քնում եմ, ո՛չ արթնանում, «օրս օր չի լինում») -> համալսարան -> մրսած (բայց մեկա տաքացնող մթնոլորտ) -> 14:20 համալսարանից դուրս -> քաղցած -> ամենամոտ ընկերներ -> Գուստո -> կշտացած -> յուրաքանչյուրն իր գործով -> ԿԳ նախարարություն -> 18:00 Կառավարության 4-րդ մասնաշենքի դիմաց արդեն սպասող ընկերներ -> զբոսանք ամենամոտ ընկերուհու հետ ամենասիրելի քաղաքով`գիշերային (արդեն` տոնական) Երևանով ->
-> սառած (բայց մեկա գերազանց տրամադրություն) -> տուն -> ամենասիրելի սպորտի` լողի հերթական պարապմունք -> 20:30 տուն -> ընտանիք (ամենա-ամենա-ամենահաճելի մթնոլորտը)-> լափթոփի հետ առանձնանալ սիրելի ննջասենյակում -> համացանց -> ֆիլմ -> օրվա լուրեր -> ակտիվություն ու շփում -> ու այս ամբողջ ընթացքում անդադար երաժշտություն մինչև հաջորդ օրվա առաջին 4-5 ժամը...
Իմ պատկերացմամբ` էն մարդկանց հետ, ովքեր հիմա կան իմ կյանքում, իդեալական օրը կարող է լինել օրինակ էդպիսին...
![]() |
| Счастье - это когда идешь по центру с любимой подругой, вам так весело и хорошо, что проблемы и мысли о личной жизни уходят на второй план... ♥ |
Հ.Գ. Կարևորը` նման օրերը շատ լինեն ու շարունակվեն դեռ երկաա՜ր-երկար... ՈՒ էն մարդկանց թիվը, առանց որոնց իմ օրը պարզապես չէր կարող կոչվել իդեալական, միայն ու միայն ավելանա... :)
Հ.Հ.Գ. Սիրում եմ մարդկանց, ում կարելի է ասել. «Հիշու՞մ ես...»



havess ekav, Nar)))))
ОтветитьУдалить