01.12.2011

...Իսկ ու՞ր է տարվա ՄԵ՛Ր եղանակը, այն հինգերորդը... Մի՞թե չի գալու...(ՄԱՍ2)


ԱՇՈՒ՜Ն... Տարվա իմ ամենասիրելի եղանակը... 
Իսկ մի ակնթարթի պես անցավ... Իսկ շատ ծրագրեր, կապված աշնան հետ, մնացին չիրականացված... Իսկ շատ չծրագրավորված նորություններ էլ սպասվում են ձմռան հե՛նց առաջին օրվանից` արդեն այսօր... Իսկ ես, ամեն դեպքում, ևս մեկ անգամ եկա այն եզրահանգման, որ ծրագրավորելը ճիշտ չի... Իսկ ինչ-որ մեկը ասես կարդա մտքերս, ծրագրերս, ու անի ամեն ինչ, որ լինի ո՛չ իմ ուզածի պես, այլ ճի՛շտ հակառակը... Իսկ ժամանակը մի տեսակ  սկսել ա ընթանալ ո՛չ իմ օգտին, էս ամենից հետո տարօրինակ ու անսովոր զգացում կա մեջս, ինձ թվում ա պարտվել եմ, բայց չգիտեմ` ում... Իսկ իմ օրացույցը` իմ անձնականը, նմանվել ա սովորական օրացույցի, ոնց որ բոլորինը... Իսկ ես դեռ ուզում էի Նոյեմբերի 31, 32, 33 հետո 34..ունենալ... Իսկ ձմեռը, հակառակի պես, Երևանում սկսվեց Նոյեմբեր ամսվա կեսերից... Իսկ Նոյեմբերն էլ չափից շատ արագ ու մի տեսակ դատարկ անցավ, երևի 2011-ի իմ ամենաանարդյունավետ ամիսն էր. ոչինչ չշահեցի, ո՛չ մի նոր բան, բայց կարևորը` ոչ էլ կորցրեցի...




Իսկ Ինչևէ, դիմավորե՛նք ձմռանը ժպիտով, լինե՛նք բարետես, նպատակասլաց, զգա՛նք ու հարգե՛նք մեր ժամանակը, քննաշրջանը «բարով-խերով» անե՛նք /որ մի քիչ ժամանակ ունենանք ոչ պարտավորված, մեզ հաճելի գրքեր կարդալու;)/ ու չմոռանա՛նք թեյել շա՜տ-շա՜տ-շա՜տ, ու ամեն ինչ լավ կլինի! :)


Հ.Գ. Մինչ գրառել սկսելը մտածեցի. «Աշունն էլ անցավ», ու ակամա մի ստեղծագործություն հիշեցի... Սևակի յուրահատուկ շեդևՌներից ՄԵԿԸ...

8 комментариев:

  1. Nar jan awesome,,like your personal page ;))))))

    ОтветитьУдалить
  2. Ես լիովին համաձայն եմ, այն մտքի հետ, որ նախօրոք պետք չէ ոչինչ ծրագրել:

    ОтветитьУдалить
  3. Siranush ջան, Ե՛Ս...
    Հիմա էլ եմ ասում, ինչի՞ մասին ա խոսքը... =)

    ОтветитьУдалить
  4. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  5. An jan, thanks... Well I'd be delighted if you'd follow my page... ;)

    ОтветитьУдалить
  6. Հարգելի՛ 'անանուն' ընթերցող, ինքս էլ գնալով ավելի ու ավելի եմ համոզվում դրանում...

    ОтветитьУдалить