10.12.2011

ИМЕЮ ПРАВО...



1948 թվական... Դեկտեմբերի 10... ՄԱԿ...

Այդ օրը և այդտեղ ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս փաստաթուղթը համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են ԲՈԼՈՐ մարդիկ /բաղկացած է այն 30 հոդվածներից և տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամըտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը/...

Համընդհանուր հռչակագիրը Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար բաղադրիչ փաստաթուղթն է: Բազմաթիվ միջազգային իրավաբաններ, ի լրումն, կարծում են, որ Հռչակագիրը ձևավորում է միջազգային իրավունքի մի մասը և հզոր գործիք է դիվանագիտական ու բարոյական ճնշման կիրառման մեջ` ուղղված այն կառավարությունների դեմ, որոնք ոտնահարում են նրա ցանկացած հոդվածը: 1950թ., ի պատիվ Հռչակագրի, ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է այսօր` դեկտեմբերի 10-ին:

Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը, ընդունելով Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրով սահմանված համամարդկային արժեքները, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները, 1992թ. դարձել է ՄԱԿ-ի անդամ երկիր...

Մի կողմ դնենք ՄԱԿ-ը... Որքանո՞վ են այսօր ոտնահարված պաշտպանված Մարդու իրավունքները Հայաստանում... Որքանո՞վ ենք մենք ՃԻՇՏ օգվում մեր իրավունքներից կամ ինչի՞ց ելնելով ենք մեզ թույլ տալիս չարաշահել դրանք... 



Որքանո՞վ են լավ կամ վատ կատարել իրենց գործը մեր ՄԻՊ-երը մինչ օրս, և որքանո՞վ է լավ աշխատում ներկայիս ՄԻՊ-ը, որը ամփոփելով տարին ու ներկայացնելով իր գրասենյակի կատարած աշխատանքների հաշվետվությունը` հպարտորեն խոսում է «3 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր հրապարակային նախաձեռնության» մասին ա՛յն դեպքում, երբ երեկ բոլոր 3 գործերով էլ վերջնական մերժում է ստացել... Ո՞րն է այսօր մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանության ամենասուր խնդիրը, և արդյո՞ք կան ինչ-որ տեսանելի քայլեր, որոնք կատարվում են դրանք լուծելու ուղղությամբ...

Ցավով եմ ասում, որ ինքս ոչ մի առաջընթաց չեմ նկատում... Ոչ մի բարելավվում ոչ մի ուղղությամբ /խոսքս մարդու իրավունքների մասին է/... Բայց ամենացավալին այն է, որ չեմ տեսնում մտահոգություն մարդկանց մոտ, ախր չէ՞ որ խոսքը հենց ՁԵ՛Ր իրավունքների մասին է...



Այստեղ գերխնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ լավ չգիտեն /կամ ընդհանրապես գաղափար չունեն/ իրենց իրավունքների մասին... Այստեղից էլ ծագում են մյուս խնդիրները, ԻՄՀՈ!! Կա նաև 2-րդ պատճառը այն խայտառակ հետևանքի, որ տեսնում ենք այսօր... Դա ՎԱԽՆ է... Իրոք մեծ է վախի գործոնը... Դե..բոլորս ենք հասկանում, թե ինչի մասին է խոսքը... ՈՒ այս անհեթեթ պատճառ-հետևանքային կապի արդյունքում դեռ երկար ենք անպաշտպան մնալու... Այնքան ժամանակ, մինչև հասկանանք, որ եթե մենք չձգտենք լինել պաշտպանված, մեզ չեն պաշտպանի... ՈՒ նույնիսկ «ամենակարող» օմբուդսմենը անկարող կլինի օգնել մեզ...  

Եկե՛ք նախ լավ ճանաչենք մեր իրավունքները, հարգենք ինքներս մեզ ու մեր իրավունքները ու հետո միայն ստիպենք դրանք հարգել բոլորին, որպեսզի երևակայական ու անիրական «ամերիկյան դեմոքՌԸսիին» երանի տալու փոխարեն ինքներս մեզ երանի տալով ապրենք ՄԵ՛Ր երկրում, զգանք մեզ պաշտպանված ու ուժեղ մեր հողի վրա... Սա է իմ գերցանկությունը բոլորիս համար!! Եվ քանի դեռ այդ օրը չի եկել, իսկ ձևականություններն առանց այն էլ շատ են, ես չեմ գտնում, որ ունեմ բարոյական որևէ իրավունք շնորհավորել ազգիս Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ...

Комментариев нет:

Отправить комментарий