...Ճիշտն ասած արդեն պատրաստված մտա գրառելու, բայց փոշմանեցի... Բլոգ ինձ բերեց ֆբ-ընկերներիցս մեկի հարցը, որին անպայման կանրադառնամ այստեղ, միայն ոչ հիմա, տոներից հետո... Խոսքը բազմաթիվ բլոգերում վերջին օրերին տեղ գտած գրառումների մասին է, որոնք շարադրված են նույն թեմայով, նույն ձեռագրով ու նույն Տմտածելակերպով... Քաոս է տիրում հայ երիտասարդության մի փոքր (բարեբախտաբար) զանգվածի ուղեղներում... Ինչևէ...
Հիմա ոչ մի ցանկություն չունեմ դրա մասին խոսելու... Միայն ուզում եմ շնորհավորել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր հայերին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ... Իսկ բարեմաղթանքներս շատ-շատ են, ու դա լավ չի, քանի որ անելիքներ դեռ շատ ունենք... ՈՒստի եկե՛ք լինենք միասնական ավելի քան երբեք, որովհետև այսօր մեր հզորությունը, մեր կամքի անկոտրում լինելն ու մեր հավատը ավելի քան երբեք կախված են մեր միասնական լինել-չլինելուց...
Կհանդիպենք հաջորդ տարի ու անպայման միասին կքննարկենք այն թեմաները, որոնց մասին պետք չի լռել... :)
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...







