28.11.2011

Give me a sign and I'll give you my hand...


Բարև՛, ընկե՛րս, քեզ մոտ եկել եմ մի քանի պատճառներով`

- Տպավորված եմ ու այդ տպավորություններով կիսվել եմ ուզում
- Չէի կարող չխոսել սրա մասին
- Մարդկանց անտարբերությունը սպանել եմ ուզում
- Սիրում եմ քեզ :)

Երևի շատ քիչ մարդիկ կան facebook սոցիալական կայքի հայ օգտատերերի շարքում, ովքեր /հատկապես վերջին ամիսներին/ գոնե լսած չլինեն Սյուի, Սյուի մամայի, «ՄամաՍյու»-ի մասին... Բայց շատ-շատերը անտարբերությամբ են անցնում այնտեղով, որտեղ նրանց կարիքը իրոք զգացվում է...



2011-ի գարունն էր, երբ առաջին անգամ հանդիպեցի Սյուին /նույն կայքում/... Եթե չեմ սխալվում, մարտի 2-ը կամ 3-ն էր... Էնքա՜ն շփոթված ու տխուր էր. իմացել էր, որ մայրը` Օլգա Սեպետչյանը, կրծքագեղձի քաղցկեղ ունի... Բայց միաժամանակ Էնքա՜ն հույսով ու հավատով էր լցված. գիտեր, որ մայրը կարող է բուժվել ու փրկվել /ու կփրկվի՛/... Նրան անհրաժեշտ է 18 սրվակ «Հերցեպտին», որի ամեն սրվակն արժե $3000  /ընդ.`$54000/... Սյուն իրեն չկորցրեց, նա արեց ու անում է ամեն ինչ մորը փրկելու համար... 
Սկզբում իրենց մասին իմաց տվեցին /այլ կերպ ասած` պատրաստակամություն հայտնեցին Սյուին օգնելու/ այն մարդիկ, ովքեր առ այսօր նրա կողքին են... Սոց-ցանցում բացվեց մի խումբ, հետո մյուսը... Մշակվեցին ծրագրեր... Մի նպատակի շուրջ համախմբված իրար անծանոթ մարդիկ ըկերացան... Այդ ընկերների օգնությամբ տարբեր լրատվամիջոցներում հայտնվեց ինֆորմացիան... Հետո, իհարկե ոչ հեշտությամբ ու ոչ միանգամից, բացվեցին facebook-յան լեզվով ասած` event-ներ. սկսեցին կազմակերպվել տարբեր ոճերի ու տարբեր ֆորմատներով բարեգործական համերգներ, ցուցահանդեսներ, ակցիաներ /որոնցից վերջինի շրջանակներում էլ ես այսօր հայտնվեցի "Phyto"-ում, ու ծնվեց այս գրառումը/... Այդ ընթացքում հիմնադրվեց "MamaSyu" ֆոնդը, որը Սյուի մայրիկին փրկելուց հետո միտված է օգնել այն կանանց, որոնց մոտ կհայտնաբերվի քաղցկեղ /ըստ հավաստի տվյալների` Հայաստանում ամեն 13-րդ կնոջ սպառնում է կրծքագեղձի քաղցկեղը/... 
Օրեցօր շատանում էին ֆոնդին ծառայող հիմնական ու գլխավոր նպատակին օգնել ցանկացողները, որը, իհարկե, շա՜տ ուրախալի փաստ է... ՈՒղղակի աննկարագրելի զգացում է, երբ մի նպատակի, ԲԱՐԻ՛ նպատակի շուրջ ստացվում է համախմբել այդքան բարի մարդկանց, ու երբ տեսնում ես, որ բոլորը դա անում են ի սրտե, առանց որևէ շահ հետապնդելու...

Չեմ ուզում խոսել էդ իվԸնթների կամ ֆոնդի մասին. էդ ամենը կարող եք և ֆոտոպատմության տեսքով տեսնել ԱՅՍՏԵՂ... 
ՈՒզում եմ խոսել այն տպավորությունների մասին, որոնք ստացա այսօր ու որոնք, հուսով եմ, անտարբեր չեն թողնի նաև ՔԵԶ...

Հիշում եմ, թե ինչպես էր Սյուն նեղվում/ջղայնանում, երբ ուզում էի նրա մայրիկի նկարը` ինֆորմացիան տարածելու նպատակով /դեռ մարտ ամիսն էր/, ասում էր. «...մամաս սովորական առողջ մարդու պես ա, միշտ ուրախ, աշխույժ....պետք չի՛ նրանից հիվանց սարքել...»...

...Այսօր ես հանդիպեցի էդ ուրախ, աշխույժ կնոջը... Գիտե՞ս, ընդամենը 1,5 ժամվա ընթացքում հասցրեցի նկատել, որ էնքա՜ն կյանք կա նրա մեջ, էնքա՜ն էներգիա, էնքա՜ն բարությու՜ն, շաաաա՜տ պլյուսներով դրական լիցքեր, որ ուղղակի հաճույք ես ստանում նրա հետ խոսելիս, մեծ բավականություն, ու մի տեսակ չպարտավորված պարտավորության զգացում` նրան օգնելու հաղթահարել էդ չարաբաստիկ հիվանդությունն ու անցնել էդ ամենի միջով... 
Չէ՛, գրածս բոլորովին միտված չէ ընթերցողի սրտում խղճահարության տեսքով ինչ-որ քնած զգացումներ արթնացնել/առաջացնել... Իրականում խղճահարության կարիք ունեն է՛ն մարդիկ, ովքեր չեն գիտակցում, թե ի՜նչ հրաշք բան ա ԿՅԱՆՔԸ... Խղճացե՛ք էն երիտասարդին, որը ինչ-որ սրտաճմլիկ սիրային պատմություն է ունեցել ու իր կամքով հայտնվել կամրջի տակ` երևի նույնիսկ չմտածելով գոնե է՛ն մարդկանց մասին, որոնց «սիրո արդյունքում» ինքը ծնվել, ու բազմաթիվ կրած տանջանքների արդյունքում էդ տարիքին ա/էր հասել... Խղճացե՛ք էն /շատ կներեք/ փթիր մարդանման երևույթներին, որոնց իրենց` այդչափ դատարկ լինելու պատճառով/համար բնության թյուրիմացություն եմ կոչում, նրանց, ովքեր ունեն ամեն ինչ, բայց բողոքում, բողոքում ու բողոքում են ամեն ինչից... Խղճացե՛ք էն մանր-մունր, քաղաքում մարդունխելագարությանհասցնելուաստիճանի մեծ արագությամբ շատացող անչափահասներին, ովքեր կյանքի իմաստ ու նպատակ են համարում տարօրինակ ու անընդունելի սուբկուլտուրաներին պարտաճանաչ հետևելն ու քաղաքը իրենց սնդուսափայլ սԾիլով /եթե կարելի ա էդպես ասել/ սևա-վարդագույն դարձնելը, որ իրենց քայլից 1 մետր այն կողմ չեն էլ տեսնում... Խղճացե՛ք նրան, ով մարդկային գերարժեքները թողած` իր համար նոր արժեքներ ա փնտրում էն ճահճում, որում իրեն են նետելու իր իսկ ստեղծած երևակայական արժեքավոր արժեքների յուրացման հետևանքները... Խղճացե՛ք ինքներդ ձեզ, եթե ունեք ամենաթանկարժեքը` առողջություն ու կյանք, բայց չեք գնահատում դա, չեք հարգում ինքներդ ձեզ, ձեր առողջությունը ու է՛ն երեխաներին, որոնց դեռ պիտի ծնեք...

Իսկ Սյուի մաման չունի խղճահարության կարիք, նա ընդամենը ապրել է ուզում... Իսկ դու գիտե՞ս, թե ինչ կյանքով է ապրում նա... Երևի քո ու իմ շրջապատի մարդկանցից շատ-շատերից շա՜տ անգամ աշխույժ ու ժպիտով... 
Ախր չէ՞ որ կյանքը գնահատել ու դրանով ապրել ա պետք` «հե՛նց հիմա ու հե՛նց այստեղ» բանաձևով... Սառը լոգանք ընդունի՛ր ու հասկացի՛ր դա վերջապես...

Հասկացի՛ր, եթե դու թքած ունես քո կյանքի վրա, ուրեմն ես` առավելևս... Բայց եթե դու ապրել ես ուզում, ես կցուցաբերեմ ոչ թե անտարբերություն, այլ օգնություն...  Give me a sign - I'll give you my hand...(c)
Ինքդ որոշի՛ր, թե ինչ է քեզ պետք ու/բայց ինչ ես դու ուզում... Բայց մի՛ մոռացիր գոնե մի փոքր ապրել նաև դիմացինի համար, օգնել քո հնարավորության սահմաններում, նվազագույն դեպքում գոնե հոգեպես լինել նրա կողքին, բայց, գրո՛ղը տանի, ՉԱՆՏԵՍԵԼ նրան... Չէ՞ որ

1. վաղը ինքդ կարող ես ունենալ դրա կարիքը /Աստված չանի՛/
2. անտարբերությունը կսպանի քեզ
3. /տվյալ դեպքում/ կնոջ առողջ լինել-չլինելուց է կախված գենոֆոնդի առողջ լինել-չլինելը
4. մենք ուժեղ ենք ու ամեն ինչ կարող ենք միայն 1 դեպքում` եթե ՄԻԱՍԻՆ ենք...

...Կարող եմ մի քանի պատճառներ ևս թվարկել, որոնցով դու քեզ պարտավորված կզգաս անտարբեր Չլինելու... Բայց ցանկության դեպքում ինքդ դրանք կարող ես գտնել... 

Հ.Գ. Վերջին համերգից ստացված հասույթը օգնեց ֆոնդին գնել հերթական` 4-րդ սրվակը, ու դեռ 14 սրվակ անհրաժեշտ է լիարժեք բուժման համար...

ՄԻ՛ ԵՂԻՐ ԱՆՏԱՐԲԵՐ...

3 комментария:

  1. Shat huzi4 er..... Arogjutiun em magtum ed knoj@ u shnorhakalutiun qez mardkain arjeqneri masin xoselu hamar...... dranq hima mardkanc mot korel en.....

    ОтветитьУдалить
  2. Գոհար ջան, շնորհակալություն ՔԵԶ անտարբեր չլինելու համար... Իսկ մարդկային արժեքները, բարեբախտաբար, դեռ չեն վերացել... ՈՒղղակի մեզանից շատերը անտեսում են դրանք կամ օգտագործում, ինչպես ասում են, не по назначению...

    ОтветитьУдалить
  3. ...nor tesa gract..shnorhakal em...isk mardkain arjekner@ voch te "der" chen veracel ail CHEN veracel u chen veranalu,amen inch lava linelu :)
    merci kez ..dzez...u bolorin!!!

    ОтветитьУдалить