11.11.2011...Չէ, կներեք, 11.11.11 գրենք, որ թվերի զուգակցման «գերբնական մեսիջ»-ը /ինչպես կասեր իտալական La Stampa պարբերականը/ չխախտենք, չէ՞ որ մարդիկ դրա հետ հազարավոր հույսեր են կապում...
Դեռ խորհրդավոր ամսաթվի գալստյան նախօրեին չկար մի լրատվամիջոց /համաշխարհային մասշտաբով/, որ չքննարկեր այդ սուպերպալինդրոմի հետ կապված կանխատեսումները... Ասում են` նրանք, ովքեր իրոք հավատում են այդ թվերի զուգակցման` մարդու կյանքի վրա ազդելուն, «մոգական ուրբաթը» կարող է(ր) ռեալ հաջողություն ու հարստություն բերել... Իսկ այդ «հավատացողները» խոսում են ինչ-որ «կազդուրիչ ճառագայթի» մասին, որը այդ օրը պետք է իջներ մարդկության վրա, և նրանք վստահ են, որ այդ օրը մարդկությանը իսկական հեղաշրջում է(ր) սպասվում... Ինձ ծանոթ շատ մարդիկ նույնիսկ 11.11.11 ժամը 11:11-ին երազանք պահեցին...
Ախր միայն էդպիսի գերներշնչանքից կարող էր իսկական «գերգիտակցական մուտացիա» տեղի ունենալ, որը ստիպված /քանի որ մարդիկ են այդպես ուզում/ կդառնար դեռևս զարգացման փուլում գտնվող մեր գլոբալ գիտակցության գլոբալ էվոլյուցիոն փուլը...
Այսօր արդեն 12.11.11-ն է, ու կարծես թե մարդկանց կյանքը նույն հունով է ընթանում, համենայնդեպս ոչ մի տեսանելի փոփոխություն չկա, ինչպես չկար այլ միստիկ թվերի /օրինակ` 01.01.01, 05.05.05, 07.07.07 և այլն/ արդյունքում...
Շատ կուզենայի իմանալ, թե ինչպես է ազդել 11.11.1111 /1111թ. նոյեմբերի 11/ թիվը մարդկության վրա... Միգուցե արդյունքում ես էլ սկսեի հավատալ թվերի մագիային ու այն բանին, որ նման կոմբինացիաները կարող են ամեն ինչ դեպի լավը փոխել: Բայց, ավաղ, ես ոչինչ չգիտեմ այդ ամսաթվի մասին: Իսկ ի՞նչ ամսաթիվ էր ինձ համար 11.11.11-ը... Գեղեցիկ...ընդամենը!
Իսկ թե ինչ օր էր դա ինձ համար, արդեն հարցի մյուս կողմն է... Ոչ պակաս գեղեցիկ ու խորհրդավոր օր, քան դրա ամսաթիվը` իմ շա՜տ սիրելի ընկերուհու` Անուլիս հարսանիքը...
Հ.Գ. - Թերևս միակ տեսանելի փոփոխությունը իմ քաղաքում` Երևանում 11.11.11-ից հետո ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆն էր... :)
Հ.Գ.2 - Սիրելի՛ թվերիզուգակցմանգերբնականազդեցությանմասինտեսության երկրպագուներ, եթե ձեր օրը կանխատեսվածի պես խորհրդավոր չի եղել կամ դուք ինչ-ինչ պատճառներով չեք հասցրել այդ օրը ժամը 11:11-ին երազանք պահել, մի հուզվեք, ամեն ինչ դեռ կորած չէ. առջևում դեռ «նոյեմբերի 20» կա «ժամը 20:11»-ով - 20.11.2011 20:11 ;)))
Հ.Գ.3 - Օպտիմիստ լինելը լավ բան է, բայց այդպես ապրելը` ինքնախաբեություն կամ սենտիմենտալիզմ...(c)NairaKhachatryan Մի քիչ ռեալ նայեք ամեն ինչին...
Հ.Գ.4 - Ա դի Դեկարտը դյուզն իր ասում էլիի...

Комментариев нет:
Отправить комментарий