28.11.2011

Give me a sign and I'll give you my hand...


Բարև՛, ընկե՛րս, քեզ մոտ եկել եմ մի քանի պատճառներով`

- Տպավորված եմ ու այդ տպավորություններով կիսվել եմ ուզում
- Չէի կարող չխոսել սրա մասին
- Մարդկանց անտարբերությունը սպանել եմ ուզում
- Սիրում եմ քեզ :)

Երևի շատ քիչ մարդիկ կան facebook սոցիալական կայքի հայ օգտատերերի շարքում, ովքեր /հատկապես վերջին ամիսներին/ գոնե լսած չլինեն Սյուի, Սյուի մամայի, «ՄամաՍյու»-ի մասին... Բայց շատ-շատերը անտարբերությամբ են անցնում այնտեղով, որտեղ նրանց կարիքը իրոք զգացվում է...



2011-ի գարունն էր, երբ առաջին անգամ հանդիպեցի Սյուին /նույն կայքում/... Եթե չեմ սխալվում, մարտի 2-ը կամ 3-ն էր... Էնքա՜ն շփոթված ու տխուր էր. իմացել էր, որ մայրը` Օլգա Սեպետչյանը, կրծքագեղձի քաղցկեղ ունի... Բայց միաժամանակ Էնքա՜ն հույսով ու հավատով էր լցված. գիտեր, որ մայրը կարող է բուժվել ու փրկվել /ու կփրկվի՛/... Նրան անհրաժեշտ է 18 սրվակ «Հերցեպտին», որի ամեն սրվակն արժե $3000  /ընդ.`$54000/... Սյուն իրեն չկորցրեց, նա արեց ու անում է ամեն ինչ մորը փրկելու համար... 
Սկզբում իրենց մասին իմաց տվեցին /այլ կերպ ասած` պատրաստակամություն հայտնեցին Սյուին օգնելու/ այն մարդիկ, ովքեր առ այսօր նրա կողքին են... Սոց-ցանցում բացվեց մի խումբ, հետո մյուսը... Մշակվեցին ծրագրեր... Մի նպատակի շուրջ համախմբված իրար անծանոթ մարդիկ ըկերացան... Այդ ընկերների օգնությամբ տարբեր լրատվամիջոցներում հայտնվեց ինֆորմացիան... Հետո, իհարկե ոչ հեշտությամբ ու ոչ միանգամից, բացվեցին facebook-յան լեզվով ասած` event-ներ. սկսեցին կազմակերպվել տարբեր ոճերի ու տարբեր ֆորմատներով բարեգործական համերգներ, ցուցահանդեսներ, ակցիաներ /որոնցից վերջինի շրջանակներում էլ ես այսօր հայտնվեցի "Phyto"-ում, ու ծնվեց այս գրառումը/... Այդ ընթացքում հիմնադրվեց "MamaSyu" ֆոնդը, որը Սյուի մայրիկին փրկելուց հետո միտված է օգնել այն կանանց, որոնց մոտ կհայտնաբերվի քաղցկեղ /ըստ հավաստի տվյալների` Հայաստանում ամեն 13-րդ կնոջ սպառնում է կրծքագեղձի քաղցկեղը/... 
Օրեցօր շատանում էին ֆոնդին ծառայող հիմնական ու գլխավոր նպատակին օգնել ցանկացողները, որը, իհարկե, շա՜տ ուրախալի փաստ է... ՈՒղղակի աննկարագրելի զգացում է, երբ մի նպատակի, ԲԱՐԻ՛ նպատակի շուրջ ստացվում է համախմբել այդքան բարի մարդկանց, ու երբ տեսնում ես, որ բոլորը դա անում են ի սրտե, առանց որևէ շահ հետապնդելու...

Չեմ ուզում խոսել էդ իվԸնթների կամ ֆոնդի մասին. էդ ամենը կարող եք և ֆոտոպատմության տեսքով տեսնել ԱՅՍՏԵՂ... 
ՈՒզում եմ խոսել այն տպավորությունների մասին, որոնք ստացա այսօր ու որոնք, հուսով եմ, անտարբեր չեն թողնի նաև ՔԵԶ...

Հիշում եմ, թե ինչպես էր Սյուն նեղվում/ջղայնանում, երբ ուզում էի նրա մայրիկի նկարը` ինֆորմացիան տարածելու նպատակով /դեռ մարտ ամիսն էր/, ասում էր. «...մամաս սովորական առողջ մարդու պես ա, միշտ ուրախ, աշխույժ....պետք չի՛ նրանից հիվանց սարքել...»...

...Այսօր ես հանդիպեցի էդ ուրախ, աշխույժ կնոջը... Գիտե՞ս, ընդամենը 1,5 ժամվա ընթացքում հասցրեցի նկատել, որ էնքա՜ն կյանք կա նրա մեջ, էնքա՜ն էներգիա, էնքա՜ն բարությու՜ն, շաաաա՜տ պլյուսներով դրական լիցքեր, որ ուղղակի հաճույք ես ստանում նրա հետ խոսելիս, մեծ բավականություն, ու մի տեսակ չպարտավորված պարտավորության զգացում` նրան օգնելու հաղթահարել էդ չարաբաստիկ հիվանդությունն ու անցնել էդ ամենի միջով... 
Չէ՛, գրածս բոլորովին միտված չէ ընթերցողի սրտում խղճահարության տեսքով ինչ-որ քնած զգացումներ արթնացնել/առաջացնել... Իրականում խղճահարության կարիք ունեն է՛ն մարդիկ, ովքեր չեն գիտակցում, թե ի՜նչ հրաշք բան ա ԿՅԱՆՔԸ... Խղճացե՛ք էն երիտասարդին, որը ինչ-որ սրտաճմլիկ սիրային պատմություն է ունեցել ու իր կամքով հայտնվել կամրջի տակ` երևի նույնիսկ չմտածելով գոնե է՛ն մարդկանց մասին, որոնց «սիրո արդյունքում» ինքը ծնվել, ու բազմաթիվ կրած տանջանքների արդյունքում էդ տարիքին ա/էր հասել... Խղճացե՛ք էն /շատ կներեք/ փթիր մարդանման երևույթներին, որոնց իրենց` այդչափ դատարկ լինելու պատճառով/համար բնության թյուրիմացություն եմ կոչում, նրանց, ովքեր ունեն ամեն ինչ, բայց բողոքում, բողոքում ու բողոքում են ամեն ինչից... Խղճացե՛ք էն մանր-մունր, քաղաքում մարդունխելագարությանհասցնելուաստիճանի մեծ արագությամբ շատացող անչափահասներին, ովքեր կյանքի իմաստ ու նպատակ են համարում տարօրինակ ու անընդունելի սուբկուլտուրաներին պարտաճանաչ հետևելն ու քաղաքը իրենց սնդուսափայլ սԾիլով /եթե կարելի ա էդպես ասել/ սևա-վարդագույն դարձնելը, որ իրենց քայլից 1 մետր այն կողմ չեն էլ տեսնում... Խղճացե՛ք նրան, ով մարդկային գերարժեքները թողած` իր համար նոր արժեքներ ա փնտրում էն ճահճում, որում իրեն են նետելու իր իսկ ստեղծած երևակայական արժեքավոր արժեքների յուրացման հետևանքները... Խղճացե՛ք ինքներդ ձեզ, եթե ունեք ամենաթանկարժեքը` առողջություն ու կյանք, բայց չեք գնահատում դա, չեք հարգում ինքներդ ձեզ, ձեր առողջությունը ու է՛ն երեխաներին, որոնց դեռ պիտի ծնեք...

Իսկ Սյուի մաման չունի խղճահարության կարիք, նա ընդամենը ապրել է ուզում... Իսկ դու գիտե՞ս, թե ինչ կյանքով է ապրում նա... Երևի քո ու իմ շրջապատի մարդկանցից շատ-շատերից շա՜տ անգամ աշխույժ ու ժպիտով... 
Ախր չէ՞ որ կյանքը գնահատել ու դրանով ապրել ա պետք` «հե՛նց հիմա ու հե՛նց այստեղ» բանաձևով... Սառը լոգանք ընդունի՛ր ու հասկացի՛ր դա վերջապես...

Հասկացի՛ր, եթե դու թքած ունես քո կյանքի վրա, ուրեմն ես` առավելևս... Բայց եթե դու ապրել ես ուզում, ես կցուցաբերեմ ոչ թե անտարբերություն, այլ օգնություն...  Give me a sign - I'll give you my hand...(c)
Ինքդ որոշի՛ր, թե ինչ է քեզ պետք ու/բայց ինչ ես դու ուզում... Բայց մի՛ մոռացիր գոնե մի փոքր ապրել նաև դիմացինի համար, օգնել քո հնարավորության սահմաններում, նվազագույն դեպքում գոնե հոգեպես լինել նրա կողքին, բայց, գրո՛ղը տանի, ՉԱՆՏԵՍԵԼ նրան... Չէ՞ որ

1. վաղը ինքդ կարող ես ունենալ դրա կարիքը /Աստված չանի՛/
2. անտարբերությունը կսպանի քեզ
3. /տվյալ դեպքում/ կնոջ առողջ լինել-չլինելուց է կախված գենոֆոնդի առողջ լինել-չլինելը
4. մենք ուժեղ ենք ու ամեն ինչ կարող ենք միայն 1 դեպքում` եթե ՄԻԱՍԻՆ ենք...

...Կարող եմ մի քանի պատճառներ ևս թվարկել, որոնցով դու քեզ պարտավորված կզգաս անտարբեր Չլինելու... Բայց ցանկության դեպքում ինքդ դրանք կարող ես գտնել... 

Հ.Գ. Վերջին համերգից ստացված հասույթը օգնեց ֆոնդին գնել հերթական` 4-րդ սրվակը, ու դեռ 14 սրվակ անհրաժեշտ է լիարժեք բուժման համար...

ՄԻ՛ ԵՂԻՐ ԱՆՏԱՐԲԵՐ...

23.11.2011

Օ՜, իմ տոլեՌանտ երկի՜ր... Օ՜, իմ տոլեՌանտ ազգ... (ՄԱՍ2)


Բարև՛, իմ սիրելի՛ ընկեր...

Կրկին քեզ մոտ եմ եկել չլռելու :)
Հիշու՞մ ես այն «սեռաքաղցին» (c), որի մասին մենք միասին խոսեցինք, ու մեծ աղմուկ բարձրացավ մեր հասարակության բլոգասեր ու տեղեկացված շրջանում... Այ հիմա ստիպված եմ շարունակել գրառումս նույն թեմայով, այս անգամ` ավելի անմեղ «քաղց»-ով տառապող պաշտոնյայի գլխավոր դերակատարմամբ...


Հիշու՞մ եք` խոստացել էի իմանալ այդ սեռաքաղցի անունը ու հրապարակել բլոգում... Так вот, դա Արմեն Գևորգյանն էր, որը այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի /Տիգրան Դավթյան/ խորհրդականի պաշտոնը... Եվ քանի որ այդքան «չլռելու» արդյունքում նախարարը ստիպած էր նույնպես «չլռել», նա որոշեց ազատել Արմեն Գևորգյանին իր խորհրդականի պաշտոնից: Դե, դա կարելի էր ենթադրել... Բայց բոլորս գիտենք, որ մեր երկրում վաղուց ակտուալ չեն «պաշտոնաթողություն», «պաշտոնանկություն», «պաշտոնազրկում» բառերը, փոխարենը մենք անընդհատ հանդիպում ենք «պաշտոնափոխությունների»... Եվ երկրի ընդհանուր դրությունը, բնականաբար, չի փոխվում. գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Ինչպես արդեն գիտենք, ՀՀ էկոնոմիկայի նախարարի` Գևորգյանին իր խորհրդականի պաշտոնից ազատելու հրամանին հետևեց նոր հրամանը, որով վերջինս նշանակվեց Գյումրու Տեխնոպարկի տնօրենի խորհրդական... Հմմ... Փաստորեն բոլոր «չլռողները» բավարարված էին, որ իրենց խոսքը տեղ հասավ, Տիգրան Դավթյանը` ինքնաբավարարված, Արմեն Գևորգյանը` գոհ ու շնորհակալ... Չէ՞ որ եթե Տ.Դավթյանին խորհուրդներ տալու դիմաց նա վարձատրվում էր ընդամենը 150000 դրամ/ամիս, ապա հիմա, երբ խորհուրդներ է տալիս Գյումրու տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանին, նա վաստակում է 4 անգամ ավելի` 600000 դրամ... Ինչևէ, սրա մասին խոսելիս բոլորովին միտված չէի այս կամ այն պաշտոնյայի աշխատավարձը «հաշվելուն», պարզապես դա հետաքրքիր պատիժ էր, որը չէր կարող մեր աչքից վրիպել...

Հիմա անցնենք նորություններին: Եթե Արմեն Գևորգյանը իր շարժական սարքի պատճառով ստացավ նոր «պիտակ» ու «բարձրացրեց» իր աշխատավարձը, բայց մնաց նույն` խորհրդականի կարգավիճակում, ապա այս դեպքում խոսքը ոչ թե հեռախոսի, այլ iPad-ի, ոչ թե աշխատաժողովի, այլ Ազգային Ժողովի, ու ոչ թե խորհրդականի,  այլ նախարարի մասին է` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, որին, ինչպես կարելի է ենթադրել, այնքան էլ չի հետաքրքրում իր աշխատավարձը, քանի որ նա պետական բյուջեի քննարկման ժամանակ ավելի հետաքրքիր զբաղմունք էր գտել...

ԱԺ-ում 2012թ. պետական բյուջեի մասին քննարկումների ժամանակ «շարիկ գլորելը», իհարկե, ավելի անմեղ զբաղմունք է, քան Գևորգյանի զբաղմունքն էր, բայց, այնուամենայնիվ, սա որքանով ծիծաղելի, կրկնակի անգամ ավելի ողբալի վիճակ է... ՈՒղղակի ցավում եմ երկրիս համար... Իրո՛ք, շա՜տ եմ ցավում...


Հ.Գ. Նախորդ գրառումը նվիրված էր Համբերատարության Միջազգային Օրվան... Եվ այնտեղ խոսվեց նրա մասին, որ այդ շնորհը մենք ոչ միշտ ենք ճիշտ օգտագործում... So, ՄԻ՛ ԵՂԵՔ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՈՒ ԼՈՒՌ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՁԵՐ ԻՍԿ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՉԼՌԵԼ!! (c) NairaKhachatryan

16.11.2011

Международный День Терпимости /International Day for Tolerance/


Здравствуй, блог!! =)
Сегодня Международный день толерантности... Прекрасный и таинственный праздник... Хочется информировать своих читателей как-то по-своему, немножко поговорить об этом, о полезном и важном... Ведь нам всем дано такое замечательное качество как 
ТЕРПЕНИЕ, которое многие "употребляют", увы, не по назначению... Это такое качество, которое мы хотим и не хотим иметь одновременно... Мы ведь всегда хотим, чтобы другие люди проявляли его по отношению к нам, но сами по отношению к другим проявлять его в общем-то не очень любим. Итак, что же такое это терпение??  Толковый словарь говорит, что терпение, соответственно греческому значению слова - это добровольное несение бремени... Заметим, что использовано слово именно "бремя"... Не тяжесть, не груз, не ноша, а именно БРЕМЯ... 
Даль говорит, что бремя образовано от слова беремя, которое обозначает охапку, которую можно обнять руками, вязанку, в подъем человеку. Само же слово бремя - это ГРУЗ, который гнетет, давит, тяготит... Словом, проявить терпение - значит взвалить на свои плечи непомерный тяготящий груз, причем ДОБРОВОЛЬНО. Последнее замечание очень важно, ибо оно подчеркивает, что человек этого может и не делать... Поэтому терпеливым может быть назван не просто человек, предположим арестованный и попавший в концлагерь и несущий непосильную работу, а человек, который мог не попасть, например, в концлагерь, но спасая добровольно жизнь другого, оказался там... Разница ведь огромная, не так ли??
Сегодня миллионы людей стенают от тяжелой жизни, в которую их загнали экономические кризисы, природные катастрофы, и, почему нет, СТАРОСТЬ... Порой, перенося без ропота все эти напасти, они уверены, что проявляют ТЕРПЕНИЕ... Но это верно лишь отчасти, ибо терпение - подразумевает, как мы видели, добровольное согласие на несение бремени. Величественный же пример истинного терпения оставил нам Христос, который добровольно взял на себя бремя - грехи всего мира...
В конце концов, иметь и проявить терпение - это не одолжение другим... Это, скорее всего, нужно именно ВАМ!! Ведь ТЕРПЕНИЕ - это средство от всякой боли... Да и в семейной жизни это САМОЕ ГЛАВНОЕ!! Тот, кто "употребляет" это замечательное качество по назначению, способен создавать шелк из листьев и мед из розовых лепестков... И не забывайте, что получение желаемого - это вознаграждение за ТЕРПЕНИЕ...



Надеюсь, вы уловили основную мысль всего выше сказанного... А теперь давайте о том, почему именно сегодня, и какая была мотивация...


В недалеком 1995 году, в этот же день /16.11.95/, все государства, состоящие в ЮНЕСКО, подписали Декларацию принципов межнациональной толерантности. Вот почему Международный день терпимости отмечается именно сегодня... Это было сделано по инициативе Организации Объединенных Наций, которая, помимо всего прочего, закрепила за этим праздником целый ряд мероприятий, ориентированных как на учебные заведения начального уровня, так и на более широкий социальный круг...
В последние время участились случаи проявления нетерпимости, насилия и экстремистского поведения в мире. Социологи объясняют рост этой деструктивной активности в связи с резким разграничением людей с точки зрения обособленной самобытности...
В конечном итоге, не только отдельные лица, но и целые общины могут стать жертвами жестокости или насилия. Причиной тому могут послужить конфликты, вызванные национальной или религиозной самобытностью. Такие события в мире должны обеспокоить  цивилизованные общества, ведь они являются "первыми звоночками" ГЕНОЦИДА...
Для предотвращения такого страшного расклада вещей, каждый человек на планете должен оставаться толерантным плюралистом. Мы должны стремиться сосуществовать в мире и уважать друг друга. Для нормального цивилизованного демократического развития, в сердцах людей не должно оставаться стереотипов и предрассудков, ведь зачастую они только искажают реальные факты того, что происходит вокруг нас.
В этот праздник нужно подтверждать идею многообразия, материализовывать веру и мысли о том, что вся та культура, которая нас окружает - это ценнейший дар, а не угроза. Именно она сделала человечество высокоразвитым. Мы должны создавать терпимые общины, идеалом для которых станет культурная межнациональная ДРУЖБА...

И так, я хочу поздравить с Международным Днем Терпимости всех тех людей, которые верят в возможность параллельного развития всех мировых культур по принципу УВАЖЕНИЯ друг к другу...






Источники: http://nauka.bible.com.ua/bessmertie/2-17.htm
pozdravish.ru/?p=3867



12.11.2011

11.11.11


11.11.2011...Չէ, կներեք, 11.11.11 գրենք, որ թվերի զուգակցման «գերբնական մեսիջ»-ը /ինչպես կասեր իտալական La Stampa պարբերականը/ չխախտենք, չէ՞ որ մարդիկ դրա հետ հազարավոր հույսեր են կապում... 
Դեռ խորհրդավոր ամսաթվի գալստյան նախօրեին չկար մի լրատվամիջոց /համաշխարհային մասշտաբով/, որ չքննարկեր այդ սուպերպալինդրոմի հետ կապված կանխատեսումները... Ասում են` նրանք, ովքեր իրոք հավատում են այդ թվերի զուգակցման` մարդու կյանքի վրա ազդելուն, «մոգական ուրբաթը» կարող է(ր) ռեալ հաջողություն ու հարստություն բերել... Իսկ այդ «հավատացողները» խոսում են ինչ-որ «կազդուրիչ ճառագայթի» մասին, որը այդ օրը պետք է իջներ մարդկության վրա, և նրանք վստահ են, որ այդ օրը մարդկությանը իսկական հեղաշրջում է(ր) սպասվում... Ինձ ծանոթ շատ մարդիկ նույնիսկ 11.11.11 ժամը 11:11-ին երազանք պահեցին...
Ախր միայն էդպիսի գերներշնչանքից կարող էր իսկական «գերգիտակցական մուտացիա» տեղի ունենալ, որը ստիպված /քանի որ մարդիկ են այդպես ուզում/ կդառնար դեռևս զարգացման փուլում գտնվող մեր գլոբալ գիտակցության գլոբալ էվոլյուցիոն փուլը...
Այսօր արդեն 12.11.11-ն է, ու կարծես թե մարդկանց կյանքը նույն հունով է ընթանում, համենայնդեպս ոչ մի տեսանելի փոփոխություն չկա, ինչպես չկար այլ միստիկ թվերի /օրինակ` 01.01.01, 05.05.05, 07.07.07 և այլն/ արդյունքում...
Շատ կուզենայի իմանալ, թե ինչպես է ազդել 11.11.1111 /1111թ. նոյեմբերի 11/ թիվը մարդկության վրա... Միգուցե արդյունքում ես էլ սկսեի հավատալ թվերի մագիային ու այն բանին, որ նման կոմբինացիաները կարող են ամեն ինչ դեպի լավը փոխել: Բայց, ավաղ, ես ոչինչ չգիտեմ այդ ամսաթվի մասին: Իսկ ի՞նչ ամսաթիվ էր ինձ համար 11.11.11-ը... Գեղեցիկ...ընդամենը!
Իսկ թե ինչ օր էր դա ինձ համար, արդեն հարցի մյուս կողմն է... Ոչ պակաս գեղեցիկ ու խորհրդավոր օր, քան դրա ամսաթիվը` իմ շա՜տ սիրելի ընկերուհու` Անուլիս հարսանիքը...




Հ.Գ. - Թերևս միակ տեսանելի փոփոխությունը իմ քաղաքում` Երևանում 11.11.11-ից հետո ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆն էր... :)


Հ.Գ.2 - Սիրելի՛  թվերիզուգակցմանգերբնականազդեցությանմասինտեսության երկրպագուներ, եթե ձեր օրը կանխատեսվածի պես խորհրդավոր չի եղել կամ դուք ինչ-ինչ պատճառներով չեք հասցրել այդ օրը ժամը 11:11-ին երազանք պահել, մի հուզվեք, ամեն ինչ դեռ կորած չէ. առջևում դեռ «նոյեմբերի 20» կա «ժամը 20:11»-ով -  20.11.2011 20:11 ;)))


Հ.Գ.3 -  Օպտիմիստ լինելը լավ բան է, բայց այդպես ապրելը` ինքնախաբեություն կամ սենտիմենտալիզմ...(c)NairaKhachatryan Մի քիչ ռեալ նայեք ամեն ինչին...

Հ.Գ.4 -  Ա դի Դեկարտը դյուզն իր ասում էլիի...

03.11.2011

...And I think to myself...


I don't see trees of green,
Red roses too...
I can't see em bloom
For me and for you....

...I see Putin's aim,
Third World's too...
And what's goin' on
Around me and you...


...AND I THINK TO MYSELF...
WHAT A DAMN MAD WORLD!!! (c)NairaKhachatryan