Ի տարբերություն մյուս գրառումներիս, որոնք կատարվում են անմիջապես գրառվել ցանկացող "random" մտքերի առաջացման արդյունքում, այս գրառման գրառել-չգրառելու մասին մի քանի րոպե մտածել եմ...
Բայց վերջ ի վերջո եկա այն եզրակացության, որ նման դեպքերը ԱՆՊԱՅՄԱՆ պետք է բարձրաձայնվեն դրանք ի սպառ վերացնելու մեր իսկ ձգտումներին հասնելու միտումով... Պոստում եմ շոկային վիճակում...
Քիչ առաջ ընկերներիցս մեկը` Արամայիս Գրիգորյանը, մի հղում տվեց, ու ականատեսը եղա մի...մի...մի "բլիիիիիիիիին" իրավիճակի...
Նախ դիտեք տեսանյութը.
Դե ի՞նչ... Շոկի մե՞ջ ես... Հմ, չեմ զարմանա, եթե ձեզանից շատերի համար սա նորմալ լինի, սովորական, չէ՞ որ շատ են լսել նման դեպքերի մասին ու իրենց պետքն էլ չի... Իրենց ի՞նչ կա որ, ավելի շուտ կայքի հասցեն կորսան` պաշտոնյայից հետ չմնալու համար... Ցավալի փաստ է...
Նշեմ, որ կադրը որսացել են slaq.am-ի տեսախցիկները սույն թվականի մայիսի 20-ին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավիրված սեմինարի ժամանակ...
"Պարոն բարձրաստիճան այրը" քունը փախցնելու միջոց էր գտել, ԱՀԱ ԹԵ ՈՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ ՄԵՆՔ!!
Եվ գիտեք` ինչն է էլ ավելի տխուր... Դա չի վրիպել նաև ռուսական լրատվամիջոցների աչքից, և դրան անրադարձել է նաև "РТР планета" հեռուստաընկերության "Вести" լրատվական հաղորդումը:
Նշեմ, որ, ինչպես քիչ առաջ պարզեցի, բազմաթիվ լրատվական միջոցներ, հայտնի լրագրողներ անդրադարձել են այս զավեշտալի միջադեպին, տվել դրան իրենց գնահատականները, գլուխ ցավացրել հիմարություններով ու իրենց արտահայտած սրտաճմլիկ կարծիքներով` ունենալով լրիվ այլ միտում /բոլորին հասկանալի/... Բոլորը փորձում են նոր ֆուրոր անել. ձգտում են բացահայտել տվյալ անձի ինքնությունը... Պֆֆֆ...
Ինչ խոսք, շատերին հիմա կհետաքրքրի այդ "սեռաքաղց" պաշտոնյայի ինքնությունը ու, բնականաբար, այդ է պատճառը, որ տեսանյութը պատրաստվում է դեռ երկար ժամանակ մնալ շատ կայքերի հիթերում որպես բում ու ինչ-ինչ պատճառներով չբացահայտվել մինչև վերջ... Ես, իհարկե, չեմ պատրաստվում հետևել այդ` էթիկայի կանոնները թվացյալ պահպանող լրատվական կայքերի օրինակին...
Այդ պաշտոնյայի դեմքը տեսախցիկը որսացել էր, և ինձանից շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի մասամբ ճշտեի տեսանյութի "հերոսի" ՈՎ լինելը...
Այդ պարոնի անունը չկարողացա իմանալ /ԴԵՌ/, բայց, ինչպես պարզվում է, նա իրականում նախարարներից մեկի խորհրդականն է, որը նախկինում եղել է կառավարության աշխատակազմում, ավելին` զբաղեցրել է բարձր պաշտոն...
ՀԳ` Պարոն սեռաքաղցի ինքնությունը իմացողներին խնդրում եմ դիմել ինձ...
ՀՀԳ` Հայցում եմ ընթերցողիս ներողամտությունը նման տեսանյութերին իմ բլոգում տեղ տալու համար /օգտակար միտումով/...




Комментариев нет:
Отправить комментарий