ՇՆՈՐ-ՀԱ-ՎՈ՜Ր... :)
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ արդարությունը, կեցցե՛ Ֆրանսիան...
Քիչ առաջ Ֆրանսիայի Սենատում ավարտվեց մոտ յոթը ժամ տևած քննարկումը, որի արդյունքում Սենատն ընդունեց հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը, որը մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 22-ին ընդունել էր նաև Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը...
Օրինագիծը, որի հեղինակը Ֆրանսիայի ԱԺ ստորին պալատի պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության խմբի անդամ, մարսելցի Վալերի Բուայեն է, 1 տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք է սահմանում այն մարդկանց համար, ովքեր կժխտեն մարդկության դեմ գործած ոճիրները: Իսկ Ֆրանսիան այդպիսին ճանաչում է հայերի և հրեաների ցեղասպանությունը:
Հրեաների ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող առանձի օրենք Ֆրանսիան ուներ: Այդ երկիրը ավելի վաղ նախաձեռնել էր նաև հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունում, սակայն այն խորհրդարանի ստորին պալատն անցնելով, մերժվել էր Սենատում:
Այս անգամ սակայն 'հայկական' օրինագիծը ընդունվեց Սենատում: Օրինագիծն այժմ ներկայացվելու է Ֆրանսիայի նախագահին, ով 15 օրվա ընթացքում պետք է արձագանքի դրան, վավերացնելով այն: Սենատի քվեարկությանը 'հայկական' օրինագծին կողմ է քվեարկել 127, դեմ՝ 86 Սենատոր...
Ցանկանում եմ մեջբերել օրինագծին դեմ քվեարկած Սենատորներից Աննա Մարիա Էսկոֆերի խոսքերը. «Բնականաբար, ժխտողականությունը վիրավորում է զոհերի հիշատակը, պատմությունը, այդ ամենի առնչությամբ դատական վճիռ կայացնելը, սակայն, ավելի է արժեզրկում եղելությունը: Կողմ լինելով հիշատակի փաստին՝ ցանկանում եմ դեմ արտահայտվել օրինագծին»:
Իսկ կողմ քվեարկող բոլոր Սենատորների անուններն ու նրանց ազգային պատկանելիությունը ցանկի տեսքով, ինչպես նաև «իմ համեստ կարծիքը»` Գերմանիայի` նույն օրինագիծն ընդունել-չընդունելու հավանականության մասին խոստանում եմ ներկայացնել բլոգում...
ՇՈՒՏՈՎ...

Комментариев нет:
Отправить комментарий