24.01.2012

ՀԱՂԹԱՆԱԿ...


ՇՆՈՐ-ՀԱ-ՎՈ՜Ր... :)
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ արդարությունը, կեցցե՛ Ֆրանսիան...

Քիչ առաջ Ֆրանսիայի Սենատում ավարտվեց մոտ յոթը ժամ տևած քննարկումը, որի արդյունքում Սենատն ընդունեց հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը, որը մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 22-ին ընդունել էր նաև Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը...


Օրինագիծը, որի հեղինակը Ֆրանսիայի ԱԺ ստորին պալատի պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության խմբի անդամ, մարսելցի Վալերի Բուայեն է, 1 տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք է սահմանում այն մարդկանց համար, ովքեր կժխտեն մարդկության դեմ գործած ոճիրները: Իսկ Ֆրանսիան այդպիսին ճանաչում է հայերի և հրեաների ցեղասպանությունը: 
Հրեաների ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող առանձի օրենք Ֆրանսիան ուներ: Այդ երկիրը ավելի վաղ նախաձեռնել էր նաև հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունում, սակայն այն խորհրդարանի ստորին պալատն անցնելով, մերժվել էր Սենատում: 
Այս անգամ սակայն 'հայկական' օրինագիծը ընդունվեց Սենատում: Օրինագիծն այժմ ներկայացվելու է Ֆրանսիայի նախագահին, ով 15 օրվա ընթացքում պետք է արձագանքի դրան, վավերացնելով այն: Սենատի քվեարկությանը 'հայկական' օրինագծին կողմ է քվեարկել 127, դեմ՝ 86 Սենատոր...

Ցանկանում եմ մեջբերել օրինագծին դեմ քվեարկած Սենատորներից Աննա Մարիա Էսկոֆերի խոսքերը. «Բնականաբար, ժխտողականությունը վիրավորում է զոհերի հիշատակը, պատմությունը, այդ ամենի առնչությամբ դատական վճիռ կայացնելը, սակայն, ավելի է արժեզրկում եղելությունը: Կողմ լինելով հիշատակի փաստին՝ ցանկանում եմ դեմ արտահայտվել օրինագծին»:



Իսկ կողմ քվեարկող բոլոր Սենատորների անուններն ու նրանց ազգային պատկանելիությունը ցանկի տեսքով, ինչպես նաև «իմ համեստ կարծիքը»` Գերմանիայի` նույն օրինագիծն ընդունել-չընդունելու հավանականության մասին խոստանում եմ ներկայացնել բլոգում... 
ՇՈՒՏՈՎ...

23.01.2012

Թվացյալ լավ մարդկանց ու իմ` օպտիմիստ-ռալիստիս մասին...



Գրողը տանի... Ինչ տրամադրությամբ եմ ես հիմա գրում` միայն ես գիտեմ... Չեմ ուզում էդ ամբողջ նեգաԾիվը, որ օրվա վերջում ստացա, փոխանցել ձեզ, բայց գրել անպայման ուզում եմ... 
Այսօր հիասթափությունների օր էր, բայց ուրախ եմ դրա համար էնքանով, որ էն մարդիկ, որոնք այսօր մատուցեցին իրենց` մոռանալով հագնել դիմակները, կեղծազերծեցին էն պատկերացումներն ու կարծիքները, որոնք իրենց մասին ունեի...

Հետաքրքիր ա` ինչի՞ եմ ես մարդկանց հանդիպելիս ինձ համար նկարում ինչ-որ վիրտուալ կերպարներ ու հավատում, որ նրանք հենց էդպիսին էլ կան/պիտի լինեն... ՈՒ ինչի՞ եմ ես անմնացորդ նվիրվում նաև էն մարդկանց, ովքեր դրան արժանի չեն, կամ արժանի են, բայց դրա կարիքը չունեն... Ինչի՞ ա ինձ թվում, որ ես ռեալիստ եմ, եթե երբեմն տիպիկ "Մյունխհաուզեն" եմ, նրա ժամանակակից` version 2.0-ը. ամեն ինչ էնպես ա, ինչպես ես եմ ուզում ու ինչպես ինձ ա պետք, ու ամենավատը էն ա, որ էդ ամենը հավերժ չի, վերջում անպայման հիասթափություն պիտի լինի, ու ես գիտեմ դրա մասին, բայց ընդունել չեմ ուզում...
Ինչի՞, գրողը տանի, ես չեմ կարողանում անտեսել անարժաններին, ու ինչի՞ եմ հավատումմ, որ կարմիր կովը, все таки, եթե իմանա, որ հավատում ես, իր կաշին կփոխի, մի բան էլ փորձում եմ խթանել դրան, օգնել...
Էստեղ Կաստանեդան ինձ կասեր, որ ես պարտվեցի իմ 2-րդ թշնամուն, բայց չէ... Ես դեռ 2-րդի հետ պիտի ընկերանամ ու 3-րդին դեռ պիտի հանդիպեմ, ընդամենը անսահմանափակ քանակությամբ պոֆիգիզմ ա պետք, կգտնեմ, մինչև 4-ի հետ հանդիպելը!!

Ամեն դեպքում, ուրախ եմ, որ էդպիսի մարդիկ չքացան իմ կյանքից` անկախ իմ կամքից... ՈՒղղակի խղճում եմ... Ես վաղը արթնանալու եմ նոր տրամադրությամնբ, էլի պոզիտիվ երաժշտություն եմ լսելու, էլի զբաղվելու եմ էն ամենով, ինչ ինձ դուր ա գալիս, էլի ինձ շրջապատելու եմ էն մարդկանցով, ում հարցում հաստատ չեմ սխալվել, էլի շնչելու եմ ոչ թե ուրիշի արտաշնչած, այլ ՄԱՔՈՒՐ օդ, էլի ժպտալու եմ ու նույնը ամեն :( դեմքովին եմ խորհուրդ տալու, իսկ դուք էդպիսին էլ կմնաք` կեղծիքով ու բացասական էներգիայով լցված... ՈՒ մինչև կսկսեք հասկանալ, որ մի քիչ ապրել ա պետք էնպես, ինչպես կուզենայիք, այլ ոչ թե զուտ ինչ-որ բան ինչ-որ մեկին ցույց տալու համար, արդեն ուշ կլինի...
Խղճացե՛ք ձեզ, ԱՆԿԵՂԾ ՈՒ ԲԱՐԻ ԵՂԵ՛Ք...

Հ.Գ. Համապատասխան նկար չգտա, կոՌՌեկտության սահմաններից դուրս կլիներ...

20.01.2012

Վերջին նորությունների մասին...


Բարև, բլոգ :)
Վաղուց չէինք հանդիպել, հերթը ոչ մի կերպ քեզ չէր հասնում, մյուս կողմից էլ, դե, խոստացել էի փրկել քեզ լրիվ քաղաքականացումից, իսկ 4 կողմը միայն քաղաքականություն է... Կներես, բայց ստիպված ես լսել :)
Ինչի մասին կուզենայի հիմա խոսել... Նախ` մի թեմա, որին չանրադառնալ չեմ կարող, հետո կանցնենք հաճելիին... 

Այսօր (արդեն` երեկ) լրացավ Դինքի սպանության 5-րդ տարին... 


Հիշում եմ` ինչ էր կատարվում համաշխարհային լրատվամիջոցներում, Թուրքիայում, հայության շրջանում 5 տարի առաջ... Հիշում եմ «Հրանտի ընկերներ»-ի առաջացումն ու դրա մասնակիցների թվի անկանխատեսելի արագությամբ աճելը... 


Հիշում եմ ինձ վրա դաճած «1500000+1»-ը, այդ տարիքում դրա նշանակության այլ կերպ ընկալումն ու դրա (ու ոչ միայն) հետևանք դարձած վճռականությունը` ընտրելու այն մասնագիտությունը, որը հիմա ստանում եմ...
Ճիշտ է, այն ամենը, ինչ վերաբերում է քաղաքականությանը, վաղուց դադարել է ինձ զարմացնել, բայց 2 օր առաջ, ինչպես Դինքի սպանության գործընթացին 5 տարի շարունակ մյուս հետևողները, այնպես էլ ես, անակնկալի եկա, երբ հրապարակվեց Դինքի սպանության գործով որոշումը, որում մասնավորապես ասվում է, որ գլխավոր մեղադրյալ Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ Դինքի գործով անցնող մյուս մեղադրյալ Էրհան Թունցելն արդարացվել է սպանության գործով... Լավ, ասենք վերջինս չկարողացավ խուսափել ճաղերից, բայց 2004թ. Ստամբուլի McDonalds'-ի պայթյունը կազմակերպելու գործում ունեցած դերի համար մեղավոր ճանաչվելով /դատապարտվեց 10 տարվա ազատազրկման/... Իսկ մյու՞ս մեղադրյալները... ԱՆԱԿՆԿԱԼ` Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանը մեզ անկարող ապուշների տեղ դնելով արդարացրեց ու ազատ արձակեց մյուս մեղադրյալներին /բացի Օգյուն Սամասթից, որը 2011-ի հուլիսին (եթե չեմ սխալվում) դատապարտվել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման/: Ճիշտ է, Ֆեթիե Չեթինը արդեն խոստացել է բողոքարկել դատարանի որոշումը, բայց դա, ցավոք, անիմաստ եմ համարում... ՈՒրախ էի կարդալ թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդի գրառումը Hurriyet Daily News-ում, որտեղ նա խոսում է դատավճռին հետևած արձագանքների մասին, որը գրավեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը... Կուզենայի անպայման կարդայիք`

«Դատարանը չընդունեց, որ այս սպանությունը ծրագրվել եւ իրականացվել է խմբի կողմից: Թվում է, երկու երեխա թղթախաղի ժամանակ մեկը մյուսին ասել է. «Արի գնանք Ստամբուլ եւ սպանենք այդ հային»: Նրանք թափառել են խմբագրատան մոտ, եւ հենց  հանդիպել են Դիքնին, մեկը սեղմել է ձգանը: Դատարանի այս վճռից եփած հավի ծիծաղն էլ կգա»,- գրում է Բիրանդը:
«Ինչ կարելի է ասել, երբ դատական համակարգը, որը մարդկանց ձերբակալում է  ինչ-որ պաստառների  համար կամ  երեք բողոքողներից կազմված խմբին համարում ահաբեկիչներ,  հանկարծ որոշում է, որ Դինքի սպանությունը ծրագրված չի եղել:
Պետությունը պետք է սկսի գործել: Պետք է սկսի հետաքննությունն  այն պետծառայողների նկատմամբ, ովքեր քողարկել են հանցագործներին  եւ չեն կատարել իրենց պարտավորությունները: Դինքի գործը չհետաքննված չպետք է մնա: Հրանտը դրան արժանի չէր:
Թե՞ մենք կարծում ենք,  որ նա նման վերաբերմունքի արժանի է, քանի որ հայ է»... 

Ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպես եզրափակեց Բիրանդը...
Կուզենայի նաև ընթերցողիս ուշադրությանը ներկայացնել ևս մեկ հետաքրքիր ու աղմկահարույց արձագանք թուրք լրագրողի, ու անցնել հաջորդ թեմային...

Այսպես, Թուրք հայտնի լրագրող CNNturk-ի «Չեզոք գոտի» հաղորդման հեղինակ և վարող Ահմեդ Հաքանը ինտերնետում հայերի դեմ ռասիստական հայտարարություններին ի պատասխան, ուղիղ եթերում ասել է. «Ես հայ եմ, բան ունե՞ք ասելու»։
Թուրք լրագրողը նշել է, թե իրեն շոկի մեջ է գցել այն, որ ինտերնետում մարդիկ քննադատում էին այն, որ Հրանտ Դինքին սպանելու պատճառով թուրք երիտասարդների են դատում։ «Ես այդ քննարկումներում ասացի. «Բոլորս հայ ենք» կարգախոսը և ապշեցի լպիրշ արձագանքներից։ Տեսա, որ մարդիկ դեռ հայ լինելը հայհոյանք և վիրավորանք են համարում։ Ես նրանց ասացի, որ ուղիղ եթերով եմ ասելու, որ հայ եմ։ Ինձ հարցրեցին, իսկ Երևանում կարո՞ղ եմ ասել, թե թուրք եմ։  Եթե ես Երեւանում չկարողանամ ասել, որ թուրք եմ, դա Երեւանի ամոթը կլինի, իսկ եթե Ստամբուլում ասեմ, որ հայ եմ, դա Ստամբուլի պատիվը կլինի»,-ասել է Ահմեդ Հաքանը։

Թուրք լրագրողը կատարել է խոստումը և ուղիղ եթերում ասել. «Ես հայ եմ, բան ունե՞ք ասելու»(ունենք` ապրես:)), որից հետո Tweeter-ում բազմաթիվ գովեստի խոսքերի է արժանացել... Իսկ նրան ուղղված Tweet-ներից մեկում ասվել է. «Կեցցես, Ահմեդ Հաքան, ճիշտ հաղորդում պատրաստեցիր, Բոլորս Ահմեդ Հաքան ենք»...



ՀՀ ներքին քաղաքականությունը, մեծ աղմուկ բարձրացրաձ ձերբակալությունն ու դրա ենթատեքստը նույնիսկ մեկնաբանել չեմ ուզում... 
Եվ վերջապես Եվրատեսիլի մասին... Ինչպես գիտեք(երևի), Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը հայտ է ներկայացրել` Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլին մասնակցելու համար... Նախընտրում եմ խնայել նյարդերս, մանավանդ որ 1 անգամ արդեն «բախտ է վիճակվել» խոսել այդ թեմայով ու բավականին անկեղծ, ամեն ինչ ԱՅՍՏԵՂ ասված է!!


Իսկ հիմա անցնենք հաճելիին... Նախ` ֆուտբոլային այն ակումբը, որին երկրպագում եմ 6 տարուց ավել` Բարսելոնան, երեկ գեղեցիկ հաղթանակի հասավ իր հիմնական մրցակցի նկատմամբ, ուրախացրեց /սպասենք պատասխան խաղին` մեկ շաբաթից: Հա, ի դեպ, շնորհակալություն քվեարկության համար/ :)


Երկրորդ հաճելի նորությունը վերաբերում է կրթության ոլորտին. շատ հաճելի է տեսնել, որ բացի 2012-ին գրքի մայրաքաղաք լինելուց Երևանը այսուհետ փաստացի դառնում է նաև եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք... Դրա մասին կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ!! 


Հ.Գ. Հազիվ հանդիպեցինք, առիթն օգտագործեմ ու մի անձնական նորություն էլ ավելացնեմ... :) 1 օր առանց ընդմիջման հաճելի տանջանքի (և՛ իմ, և՛ ԳիՏաՌիս) շնորհիվ այսօր ես արդեն/վերջապես կարողացա նվագել գիտաՌիս նՅեՌվերի վրա: Իսկ հիմա գնամ քնելու, 4 ժամից քննություն ունեմ :)



04.01.2012

03.01.2012

18.12.2011


Уже 3-ий день 2012-го года, и мне захотелось вернуться в 2011-ый год и добавить еще одно важное для меня число/событие (по крайней мере мне пока так кажется) в свой календарь...


Заинтриговала?? Ничего, чем меньше будете знать, тем крепче спать будете... ;)