Երբ դեռ խորը քուն չմտած արթնանում ես, էդ վիճակով սկսում օրդ, առավել քան երբևէ մեծ ա ցանկությունը օրվա ընթացքում մաքսիմալ քիչ ԱՊ-ներն ու ոչ ցանկալի մարդկանց չհանդիպելը... Մի խոսքով ուզում ես նեյտՌալ օր անցկացնել քեզ հաճելի շրջապատում, շուտ տուն վերադառնալ ու ֆեյսբուք մտնել հանգստանալ... Բայց հակառակի պես էդպիսի օրերին մեկը/մի բան ճանապարհիդ կպատահի, որ քո օրվան աբստՌակտ գույներ հաղորդի ու մտածելու տեղիք տա...
Այսպես, այսօր`18:10 սահմաններում, դուրս գալով չեմասիորտեղից, նստում եմ առաջին իսկ պատահած տաքսին (դժվար ա էդ ժամին քաղաքի կենտրոնում ազատ մեքենա գտնելը) ու նստելուն պես աչքերս փակում` հույս ունենալով մի փոքր հանգստանալ... Բայց ինչ հանգստանալ... Ներսի ծխից սկսեցի խեղդվել... Մոտ 2 րոպե լռությունից հետո հնչեց հարցը.
- Երևի առաջին անգամ եք հա՞ նստում իմ ավտոն (հանելով հերթական ծխախոտը)...
- Կներե՞ք... (աչքերս բացեցի)
- Ասում եմ առաջին անգամ եք նստու՞մ ավտոս ...
- Դե, երևի...
Նայում եմ դեմքին (Ա. Լինքոլնից երևի մենակ ականջների տարօրինակ փոքրությամբ էր տարբերվում, մոտ 50 տարեկան մարդ էր) ու փորձում հասկանալ, թե էդ հարցը к чему...
Մի քիչ լռությունից հետո...
- Ջան, մի բան հարցնեմ էլի (մինչև հիմա չէի լսել, որ էդ տարիքի մարդը իմ տարիքի աղջկան..անծանոթ աղջկան..«ջան»-ով դիմեր)
- Կներե՛ք, ծխախոտը կհանգցնե՞ք. ծխին չեմ դիմանում...
- Հա, բա ոնց... Հա, ինչ էի ասում...
- Ահա՞...
- Որ հիմա ինձ դրսից զանգ գա, զանգ կգա՞...
- Կներեք, չհասկացա հարցը... o_O
- Դեե, որ դրսից զանգ տան, ասենք Վրաստանից կամ Թուրքիայից կամ Բաքուից, ես կստանա՞մ էդ զանգը, Վիվասելլը տենց բաներ անու՞մ ա...
- Դե, իհարկե, կստանաք...
- Բայց էս 10 օր ա օրը 15 անգամ մենակ ծնգում ա ու չեմ կարում վերցնեմ, չեմ հասցնում...
- Դե, փորձե՛ք հետ զանգահարել...
- Ասում ա ծառայությունը ակտիվացված չի, ո՞նց անեմ
- Փորձե՛ք ծառայությունը ակտիվացնել, միգուցե ստացվի (ինձ VivaCell-MTS-ի օպերատոր էի զգում)
- Ո՞նց
- Գնացեք Vivacell-ի ցանկացած սպասարկման կետ, Ձեզ կօգնեն...
- Հաա.... Բայց ախր ես ժամանակ չունեմ, այ աղջիկ ջան, օրս վայրկյանի պես թռնում ա... Էն աղջիկը ի՜նչ անի...
Մի քանի վայրկյանից ժպիտը դեմքին բարձրաձայն հիշեց.
- Նոր մագնիտԱֆոն եմ առել, մոռանում եմ դրա մասին...(ու որոշեց, որ «մարդ պիտի օրը 24 ժամ երաժշտություն լսի»)
Երաժշտությունն էլ մի երաժշտություն լիներ...
Էդ պահին մտածեցի, որ եթե երբևէ ունենամ մանդատ ՀՀ Խորհրդարանում, առաջինը երիտասարդության` առանց այդ էլ մտքերով, ինֆորմացիայով, ծրագրերով ու անընդհատ անալիզ անելով ծանրաբեռնված ուղեղը նման երաժշտությունով բռնաբարելու մասին հոդված եմ առաջարկելու, ու վստահ եմ, որ հոդվածը միաձայն կընդունվի...
...ՈՒ երբ հնչում էր անհասկանալի պատճառներով ԳՌեմմիի չարժանացած "я по кличке принц не хулиган"-ը, հասունացավ ավելի անկեղծանալու պահը...
- Հիմա քեզ եմ տանում, հետո նորից կապ կտամ կենտրոնին ու նոր ուղղություն կտան ու տենց մինչև ուշ ժամ, հետո քնելուց բացի ուրիշ բան մտքիս չի գալի, էն խեղճ աղջիկը ի՜նչ անի...
- Ի՞նչ աղջիկ (երբ երկրորդ անգամ կրկնեց, անկախ իմ կամքից հարցրեցի, հետաքրքրեց)
- Իմ..իմ ընկերուհին...
Ձայն չեմ հանում, նա էլ երևի զգաց հարցական հայացքս ու շարունակեց.
- Կինս մահացել ա, ես էլ հայտարարություն տվի, ասի ծանոթանամ, տենց ինքը սմս արեց ինձ, որ հեռախոսս տենաս մի 300 հատ կլնի, տենց խոսում էինք էլի, մի անգամ էլ հանդիպեցինք... Վերջին անգամ զանգեց, ասեց գնում եմ երազանքիս հետևից` Թուրքիա...
- Թուրքիա՞...
- Հա, դու էլ իմ պես վռազ վատը մտածեցի՞ր. Թուրքիա անբարոյականներն են գնում գործով, ինքը ինչ գործ պիտի աներ...
- Չէ, չէ, միանշանակ չի իհարկե...
- Բա քո կարծիքով խի՞ գնացած կլնի...
- Չեմ կարող ասել...
- Պարզվում ա ինքը սպԱրտսմենկայա, էն էլ ինչ սպԱրտսմենկա...
- O_o
- Հայաստանի 3-րդ կառատեիստն ա
- 3-րդ?
- Հա, բոլորը ճանաչում են
- Անուն-ազգանունը..կասե՞ք...
- Անունը Անահիտ, ազգանունը չեմ ՄԱՆԸՄ(նույնիսկ ինքը չէր «ճանաչում»)...
- ԱՆահիտ...չեմ լսել...
- Ստեղ տեղ չտվին, ճանապարհ չտվին, ո՛չ ստեղ, ո՛չ Ղարաբաղում, ինքն էլ գնաց Թուրքիա, ու հիմա ինքը Թուրքիայի դրոշի տակ ա "կպնում"
- Ո՞նց... Թուրքիայի՞...
- Հա բա, բա ի՞նչ աներ, ամեն մեկը իրա քրոջ կամ ախպոր երեխուն ա առաջ տանում, տենց գնար կորե՞ր...
- Ամեն դեպքում, շատ մարմնամարզուհիների եմ ճանաչում, որ մեծ հաջողությունների են հասել առանց քեռիների/հորեղբայրների օգնության...
- Էէէէ ինչ միամիտ ա էսօրվա ջահելությունը /Ձեզ միայն թվում է :)/... Հա, ինչ էի ասում, ինքն ա սպասում զանգիս, ընդեղ հաղթել ա, գալիս ա, ու 7 օր ա ճանապարհը ձյունով ա փակված չի կարում հասնի, ես էլ չեմ կարում զանգեմ... Զգում եմ` էլ ոչ էլ կհանդիպենք. ես 2 օրից գնալու եմ ստեղից, փախնեմ պՌծնեմ...
- 1 օրվա ընթացքում արդեն 4-րդ մարդն եք, ումից իմացա, որ պատրաստվում ա գնալ...
- Բա ի՞նչ անեմ... Գործ չկա, ես լավ մասնագետ եմ, բայց գործ չկա, աղջի՛կ ջան, թե չէ խի՞ եմ տաքսի քշում, վԱՓՇե գործ չկա սաղ երկրով մեկ, որ էսքան մարդ գնում ա, մի բան կա, չէ՞...
- Չկա նման բան, լավ մասնագետը միշտ պահանջարկ ունի (չհարցրեցի` ինչ/ի/ մասնագետ է)
- Կարողա ունի բայց ոչ ստեղ, ստեղ մենակ ուտոցի ա ու խլոցի, զզվում եմ էս երկրից, ազգությունս էլ փոխեմ, պՌծնեմ...
(ՈՒզում էի կրկնել մի արտահայտություն/Լավ է կյանքում մեկ մոմ վառել, քան ամբողջ կյանքում անիծել խավարը/, որ շատերին եմ ասում, բայց ինձ թույլ չտվեցի, ու կարիքն էլ չկար)
- Երևի թուրք եք ուզում դառնալ, չէ՞... (հարց ու պատասխանի տեսքով)
- Թեկուզ, թուրքը որ թուրքա իրա երկրին տեր ա...
- Երևի ուզում էիք ասել մեր երկրին...
- Էդ վաղուց իրանցն ա, ու պռիզնատ չենք գալիս, Կիլիկիա ենք երգում, ջահել եք, շատ բան չեք հասկանում... Երևում ա` խելացի էլ ես, որ ինձ լսես դու էլ չես մնա, գնա, մի բանի կհասնես, ստե տեղ չեն տա եթե վերևներում ծանոթ չունեցար...
- Չեմ պատրաստվում...
- Ինչ ասեմ...
- ...Դուք Ձեզ չեք գտնում, գնում եք, Ձեզ իրավունքն ա, ես ինձ էստեղ եմ լավ զգում, շնորհակալ եմ խորհրդի համար...
- Դու որտե՞ղ ես աշխատում...
- ...Խաչմերուկից դեպի ձախ ենք գնալու...
ՈՒրախ էի, որ արդեն տուն էի հասնում... Կանգնեցրի մեքենան, դուրս էի գալիս, ու...
- Աղջի՛կ ջան, արի ես իմ համարը թողնեմ, որ բժիշկի ծառայություն պետք լինի, կզանգես, լա՞վ, ես լավ բժիշկ եմ, ամեն ինչ բուժում եմ, ԴԱԺԵ ռակ, ամեն-ամեն ինչ...
- Ո՞նց... O_O
- Ավանդական միջոցներով, ՊՌՈՍՏԸ սեՌԾիֆիկատ չունեմ, շատ մարդկանց եմ բուժել...
- ...Լավ, ասեք...
Վարորդի հեռախոսահամարն ու անունը գրանցեցի ու երբ փորձում էի վերջապես դուրս պրծնել ծխից ու փրկել ինձ էդ երգերից /որոնք մինչև հիմա մտքումս երգում եմ:)))/, հնչեց անսպասելին.
- Աղջի՛կ ջան, ես ստեղ շատ բան եմ կորցրել իմ մեղքով, ու դրա համար եմ փախնում, մի քիչ էլ տաքացած էի... Դու ինձ մի լսի, երբեք չգնաս ստեղից ու հայ կմնաս...
- (Ժպտացի) Հաջողություն...
Հ.Գ. Դիմում եմ բոլոր-բոլոր երիտասարդներին... Էս երկրի տերը ՄԵ՛ՆՔ ԵՆՔ, ամեն ինչ մեր ձեռքերում ա, էդ թվում` մեր ապագան... Այսօրվա պտուղը երեկվա տնկած ծառի արդյունքն ա, մի՛ մոռացեք... Չի եղել մի նպատակ, որի շուրջը համախմբվի ՀԱՅ երիտասարդությունը ու չկարողանա իրականացնել, չկա նման բան, չի եղել ու չի լինի... ՈՒ հավատացե՛ք, մարդ, որը ձեզանից 3 անգամ շատ կյանքի փորձ ունի, երբեմն հենց ձեզ օգնության կարիքն ունի, ուղղակի նա չգիտի էդ մասին ;) Մեր հզորությունը, մեր ազգի հզորությունը կախված է մեր միասնությունից... 1 ժամ քիչ քնելով դուք այսօր 60 րոպե ավել մտածելու, իսկ վաղը` գործելու ժամանակ կունենաք...
Մնա՛նք ուժեղ ու ավելի ուժեղանա՛նք, ու ոչ մի դեպքում չլքենք առանց այդ էլ լքված քաղաքը...
Հ.Հ.Գ. ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ!!