16.07.2012

ՇՏԱՊ!!

ՇՏԱՊ!!
Դիմում եմ բոլոր ընթերցողներիս... 

Հակիրճ...
Այսօր Նելլի Ադամյանը գտնվում է Մոսկվայում, ուր տեղափոխվել է սուր լեյկոզի սրացումից (ռեցիդիվից) հետո: Այժմ նա ընդունում է ինտենսիվ քիմիոթերապիայի 3 կուրս, որից հետո, ըստ Մոսկովյան բժիշկների, տվյալ տիպի լեյկոզի համար շատ մեծ հավանականություն կա Նելլիի վերջնական ապաքինման: Բուժումը բավականին մեծ ծախսերի հետ են կապված, իսկ Ադամյանների ընտանիքը այլևս ոչինչ չունի առաջարկելու իրենց աղջկա կյանքի փրկության համար...


Նելլիի Մասին...
Ադամյան Նելլին ծնվել է 1990 թվականին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան, որի մագիստրատուրան ավարտել է զուգահեռ քիմիոթերապիայի 1-ին կուրսին: Շատ է սիրում երաժշտություն, պար, նկարել (հիանալի նկարում է), սիրում է ապրել և սիրում է այս հիասքանչ աշխարհը, որը վերջին տարիներին Նելլիի համար դարձել է իրական դժողք... 

Հիվանդության Մասին...

Սարսափելի հիվանդությունը հայտնաբերվեց ուղիղ 2 տարի առաջ, 2010-ի գարնանը: Առաջին քիմիոթերապիայի բուժումը Նելլին ստացավ Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում (տեսնել փաստաթղթերը): Հիվանդությունը ժամանակավոր հետ նահանջեց, սակայն սույն թվականի մարտին նորից գլուխ բարձրացրեց: Հաշվի առնելով հիվանդի թույլ վիճակը և ռեցիդիվի բուժման պայմանների բացակայությունը Երևանում, հայ բժիշկները խորհրդով Նելլին տեղափոխվեց Մոսկվա՝ Ա.Ի.Բուռնազյանի անվ. Մոսկովյան Դաշնային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոն: Բարեբախտաբար գտնվեցին շատ գթասիրտ բարեկամներ, ընկերներ և հարևաններ, ովքեր կարողացան գումար հայթհայթել (400 000 RUB) բուժման կանխավճարի համար: Մոսկովյան նոր ախտորոշումը՝ «սուր պրոմիելոցիտար լեյկոզ» տարբերվեց «Երևանյանից»՝ «սուր միելոբլաստ լեյկոզ», քանի որ բուժման եղանակը և դեղորայքները տարբեր են և այսօր մոսկովյան բժիշկները որոշել են գնալ բուժման, և ոչ վիրահատման տարբերակով: Այս տեսակի լեյկոզի համար բուժումը (5+2 սխեմայով երեք կուրս քիմիոթերապիա + Վեսանոիդ դեղորայք) ըստ մոսկովյան կլինիկայի բաժանմունքի վարիչ տն. Ա.Ա.Դավթյանի, կբերի գրեթե երաշխավորված արդյունքի: (Ցավոք սրտի պետք է նշեմ, որ ժամանակին ճիշտ ախտորոշման և բուժման դեպքում, այսօր Նելլին 91% հավանականութամբ լրիվ առողջ կլիներ): Բուժման արժեքը ըստ այս եղանակի 1 կուրսի համար կարժենա մոտ 800 000-1 000 000 RUB, իսկ ամբողջ բուժումը մինչև 3 000 000 RUB, կախված քիմիոթերապիայի կուրսերից հետո բարդությունների ընթացքից: 
Ցավոք սրտի Նելլիի բարեկամները և հարազատները այլևս ոչ մի հնարավորություն չունեն բուժման համար վճարելու...
Բոլորին խնդրում եմ չմնալ անտարբեր Նելլիի ճակատագրին և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Իհարկե, միայն միասնական ուժերով հնարավոր կլինի վերադարձնել Նելլիին կյանքի:

Եթե Դուք որոշել եք փոխանցել կամ արդեն փոխանցել եք գումար ստորև նշված ինչ որ մի եղանակով, կխնդրեմ  անպայման լրացնել այս ձևը: Լրացման նպատակն է հետևել Ձեր փոխանցմանը և երաշխավորել փոխանցված դրամի մուտքը Նելլիի բուժման հաշվին: Իսկ ԱՅՍՏԵՂ կարող եք հետևել Նելլիի բուժման ընթացքին...

Փոխանցման Եղանակներ
1. Բանկային Փոխանցում: 

Նունե Ադամյան
HSBC Bank Armenia (Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան)
Հ/Համար՝ 003150760001
SWIFT: MIDLAM22
Из России можно перечислить на этот специально открытый счет
Банк получателя: КБ ЮНИАСТРУМ БАНК (ООО)
Кор. Счет № 30101810600000000184
БИК 044585184
ИНН 7707286100
КПП 775001001
Адрес 127473, г. Москва, Суворовская пл., д.1
Назначение Платежа:
Для перечисления на счет Адамяна Степана Овсеповича № 40820810400005000106
2. WebMoney: 
Z Դրամապանակ (USD): Z303413568966 
R Դրամապանակ (RUB): R615978667668


Հ.Գ. Դուք կարող եք տեսնել Ձեր նվիրաբերած գումարը փոխանցումից մի քանի օր անց հետեւյալ հղումով: Փոխանցման հետ խնդիրներ ունենալու դեպքում կարող եք դիմել adamyann@list.ru էլեկտրոնային հասցեով: Անհրաժեշտության դեպքում,Դուք կարող եք դիմել Նելլիի հորը՝ Ստեփան Ադամյանին, ով գտնվում է Մոսկվայում (հեռախոս +791508489345) կամ Նելլիի քույր Նունեին, ով Երեւանում է (հեռախոս 093 52-94-21)...
Հ.Հ.Գ. ՄԻ՛ ԵՂԵՔ ԱՆՏԱՐԲԵՐ



Комментариев нет:

Отправить комментарий