31.12.2012

ՀԵՓՓԻ ԲՈՒԴՖԵՍԹ!! :)


Դեռ կենդանի լեգենդ 
2012ին մնացին հաշված ժամեր... Որոշեցի երկու խոսքով դիմել նրան ու նրա «իրավահաջորդին»... :)

Սիրելի՛ 2012 ջան, շնորհակալ եմ!! Դու պատվով անցկացրեցիր քեզ հատկացված ժամանակը, ու ես քեզ հաստատ չեմ մոռանա!! :)
Քո «կառավարման օրերին» ես ավարտեցի ԲՈՒՀս, ընդունվեցի նորը, ընկերացա իմ սիրելի երաժշտական գործիքներից ևս մեկի հետ, վերջապես մտա մի նոր ու շաաա՜տ հետաքրքիր կյանք, ապրեցի շաաա՜տ նոր ու անբացատրելի զգացումներ... Կարճ ասած` դու նոր փորձությունների, անակնկալների, նոր բացահայտումների, նոր ծանոթությունների, կարոտի ու հաղթանակի տարի էիր! :)
Չեմ փոշմանում քեզ հետ անցկացրած իմ 365 օրերից ոչ մեկի համար!! :)

Սիրելի՛ 2013, սպասում եմ քեզ!! Վստահ եմ` նախորդ տարվանից հագեցած, խորհրդավոր ու նշանակալից ես լինելու... Գալդ թող բարի լինի, ազգիս համբերություն, բարեկեցություն, խաղաղություն, հզորություն, երջանկություն ու առողջություն բեր... Իսկ ես ընդամենը ուզում եմ մշտապես զգալ իմ սիրելի մարդկանց ջերմությունը, նրանք միշտ առողջ ու երջանիկ լինեն կողքիս!! ՈՒ մի փոքր էլ հաջողություն եմ ուզում` իրականացնելու նպատակներս ու ծրագրերս... :)



 ՈՒրախ տոներ բոլորիիիիիիիիիիիի՜ս!! Սե՜ր, երջանկությու՜ն, առողջությու՜ն, հաջողությու՜ն, նորանոր նվաճումնե՜ր ու ձեռքբերումնե՜ր...

ՀԵՓՓԻ ԲՈՒԴՖԵՍԹ!! :)


Комментариев нет:

Отправить комментарий