Իմ կարոտա՜ծ բլոգ, բարև՛.... =)
ՈՒրախ եմ քեզ տեսնել երկարատև ընդմիջումից հետո... Ամիսը ամփոփելու ժամանակն է... Եկել եմ արդարանալու :)
Ի տարբերություն սեպտեմբերի, որը շա՜տ երկար տևեց, հոկտեմբերը ուղղակի կայծակնային արագությամբ «թռավ»... Շատ բանի մասին դժվարանում եմ գրել, քանի որ տպավորությունների «տակից» արդեն հասցրել եմ դուրս գալ... Բայց ցավում եմ, որ չկարողացանք միասին խոսել շատ կարևոր թեմաների`
-Ազնավուրի «սենսացիոն» /ինձ համար` ոչ այնքան/ հարցազրույցի,
-Քադաֆիի սպանության /դեռ կխոսենք/,
-Քոնդոլիզա Ռայսի "No Higher Honor" գրքի և նրանում Հայոց Ցեղասպանության բանաձևի մասին իր խոստովանության,
-Անգելա ՄեՌկելիի արջուկ նվերը Սարկոզիին վերջինիս նորածին դստեր համար, որը, ի դեպ, Բրունիին ստիպեց ծննդատուն գնալ Սարկոզիի` Երևան ժամանելուն պես, :)
-ԱԺ-ում Մայր Աթոռի` հարկերից ազատվելու փորձերի,
-Երկրիս ներսում տեղի ունեցող այլ տենդենցների, ինչպես նաև անձնական շատ տպավորությունների մասին:
Հոկտեմբերի ամեն օրը լի էր իրադարձություններով, բայց շատ բան կորցրեցի, շատ ԺԱՄԱՆԱԿ... Բաց թողեցի համալսարանում դասերիս 85-90%-ը, լողիս բոլոր պարապմունքները, նախապես ծրագրավորված շատ հանդիպումներ... Ծրագրերս լրիվ խառնվեցին, շատ ծրագրեր ամբողջությամբ փոխվեցին, անորոշության մեջ եմ... :( Միայն մի բան գիտեմ` ինձ սթափվել, շտապ կողմնորոշվել ու առաջ շարժվել է պետք...
Հա՛, ուզում էի նաև ասել, որ շաա՜տ հաճելի է ու շաա՜տ շնորհակալ եմ, որ ունեմ այն ընթերցողներին, ովքեր հետաքրքրվեցին իմ բացակայությամբ, համբուրում եմ! :) Իսկ թե որտեղ էի այսքան ժամանակ` թող գաղտնի մնա :) :P
Եվ վերջում ևս մեկ աֆորիզմացված /հեղինակային/ միտք ընթերցողիս`
Կարևոր չէ, թե ինչ եք անում, կարևորը` դա ձեզ դուր է գալիս (c)! ;)

Комментариев нет:
Отправить комментарий