07.10.2011

Անհամ ХАШ-ի սեզոնի բացումը...




Ողջու՜յն, բլո՛գ... Վաղուց չէինք հանդիպել... Դե, որոշել էի ոգևորված գրել մեր հայ բռնցքամարտիկների մասին, հաջողություն մաղթել նրանց, որ Ադրբեջանում եռագույնը բարձրացնելու համար պիտի պայքարեին, հետո որոշեցի սպասել, վերջում ուրախանալ, ԲԱՅՑ... Ի՜նչ ուրախանալ. գնացին, պարտվեցին, քարկոծվեցին /բառի ամենաուղիղ իմաստով/, վերադարձան...  Երեկ էլ ուզում էի գրել Սթիվ Ջոբսին ու Վանուշ Խանամիրյանին հրաժեշտ տալու մասին, բայց ճիշտ գտա դա բլոգում թողնել առանց մեկնաբանության...

Դե ինչ, բարեկամներ, եկեք անցնենք բուն թեմային` «ХАШ-ի սեզոն»-ին... :) Նրանում, որ մեր հասարակությունը իր տոլեՌանտությամբ աշխարհում ոչ մեկին չի զիջում, ոչ մի կասկած, բայց որ այսքա՜ն պարապ ենք, չգիտեի... ՈՒրեմն /իհարկե կներեք արտահայտությանս համար/ էս Լևոն Տեր-Պետրոսյանը շատ անհասկացող մարդ դուրս եկավ... Ասացինք «ХАШ-ի սեզոն»-ը սկսվել է, որոշեց, որ ХАШ-ը հապավում է` Хайоц Азгайин Шаржум, հավաքեց իր ХАШընկերներին ու «հապավվեց» Ազատության Հրապարակում... ՈՒ ինչքան պարապ անողնաշարներ կային, ХАШ-ի անուն լսելով` վրանները շալակեցին ու շտապեցին միանալ ХАШասերներին... ՈՒ արդեն 5-րդ օրն է այնքան են տարված իրենց անհամ ХАШով, որ նունիսկ հրաժարվեցին 3 ժամով իրենց վրանները մաքրել քաղաքի կենտրոնից, որ Խանամիրյանի հուղարկավորման արարողությանը չխանգարեն... Այսօր եթե լսեք հայտարարություն like this - «վաճառվում կամ վարձով է տրվում 4 տեղանոց վրան քաղաքի կենտրոնում», չզարմանա՛ք, հիմա դա բավականին ակտուալ է... 

ԽՀայոց Ազգային Շարժում


Գիտե՞ք ինչ... Հե՛նց էլ ուզում եմ արտահերթ ընտրություններ լինեն, հե՛նց էլ ուզում եմ իրար ներսից ուտենք /ազեՌների աչքը լույս/, հե՛նց էլ ուզում եմ Տեր-Պետրոսյանը կանգնի իշխանության գլուխ, իր ХАШընկերներից մեկն էլ կառավարությունը ղեկավարի, որ 90-ականների «մութուցուրտ»-ը կարոտածները  կորցնեն Լևոնի հետ լուսավոր ապագայի հույսերը, 21-րդ դարի իսկական մութուցուրտը սկսվի, ուզում եմ, որ ազգս, որ հիմա Երևանիս կենտրոնում «ХАШ-ի սեզոնի բացում» ա նշում, տառապի, կոտորվի, թողնի առանց այդ էլ լքված երկիրը, ռադը քաշի, գնա «Ամերիկաներ»... Հե՛նց էլ ուզում եմ, որ չտեսությունից Տեր-Պետրոսյանի մյուս աչքն էլ կուրքոռանա, ուտի, ուտի, ուտի, ուտի այնքաաա՜ն, մինչև կշտանա, ինքն էլ իր ռադը քաշի, որ ՄԵՆՔ սկսենք նորմալ ապրել... Որ կարողանանք դասերից/աշխատանքից հետո դուրս գալ ու հանգիստ քայլել ՄԵՐ քաղաքով, որ քաղաքի կենտրոնում ХАШ-ի հոտ չգա... Որ մեր գրառումները բարի ու ուրախ լինեն... Իսկ գիտե՞ք, թե երբ դա կլինի... Երբ մեր իշխանության գլուխ գա ՆՈՐ մարդ, որը կապ չունի, ոչ ներկայիս իշխանության, ոչ էլ /առավելևս/ ընդդիմության հետ... Մարդ, որը իրոք մտահոգված կլինի մեր երկրով, կաշխատի սրտացավ... Կգա այդ ժամանակը, ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ!! Լավ հիշե՛ք, միայն այդ ժամանակ կսկսենք ապրել, այսօրվա ХАШ-ի փոխարեն էլ նորմալ խաշ ԿՈՒՏԵՆՔ, կոկորդներիս էլ չի կանգնի... Բայց էդ մարդուն երկար ենք սպասելու, չէ՞ որ մենք էնքան տոլեռանտ ենք, որ մեզ միայն դիմանալ, սրա-նրա տված ХАШ-ը ուտել ու սպասել է մնում, ուրիշ ոչինչ անել չգիտենք...

Ախր դու ի՜նչ մեղավոր ես, իմ խե՛ղճ ժողովուրդ, որ էդքա՜ն անզոր ես, որ նույնիսկ մի մոմ չես վառել քո ամբողջ կյանքում, ու հիմա քեզ իրավունք ես վերապահում խավարն անիծել... Դե իհա՛րկե, սովածությանդ պատճառը իշխանությունդ է, հետևանքը` երկրիդ ընդդիմության «ХАШ-եր»-ին մասնակցելը... ՈՒ այս պատճառ-հետևանքային կապով դեռ երկար ես քարկապված մնալու, միայն ու միայն ՔՈ մեղքով, որ 5000 դրամով կարողանում են ձայնդ գնել ու դու խաբված ես մնում... Որ գնողի «մրցակիցն» էլ այսօր քեզ ХАШ է առաջարկում, որ նորից ու նորից խաբվես... 
Ինչպես կասեր Մեծն Մեսչյանը` «Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից, զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից...»

Պոժալույ, կբավարարվեմ այսքանով, կխնայեմ նյարդերս, դրանք ԻՄ երկրում ինձ դեռ երկար պետք կգան... Մինչ նոր հանդիպում...

Հ.Գ. ՈՒրախ «խաշի սեզոն» բոլորիդ!!



7 комментариев:

  1. axxxxxxxxxxxxx lriv srits xorqic er!!!!!!!!!!!!!)))
    dzeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeec!!!!!

    ОтветитьУдалить
  2. 4es vaxum esqan bac xosaluc?)
    HG es el em gnacel u es anvoxnashar 4em, XASHn el shat el hamover!)
    PAYQAR PAYQAR MIN4EV VERJ!!!!!!!!!!!!!!!!!!

    ОтветитьУдалить
  3. Վախենա՞մ... ՈՒմի՞ց/ինչի՞ց =)

    Հ.Գ. Անուշ!

    ОтветитьУдалить
  4. քաղաքականությունից կիլոմետրերով հեռու եմ, բայց էն, որ շատ համարձակ էր ու սրտիցս էր հաստատ!!!!!!!!!!!! մերսի)))

    ОтветитьУдалить
  5. vxq...anmakardakner!!!
    shat lav es grel Narsss, sax jisht a saxxxx, Altunyanic lav es asum kyanqs apress :****

    ОтветитьУдалить