03.06.2011

ՄԻ՛ ԵՂԵՔ ԱՆՏԱՐԲԵՐ...


Քիչ առաջ վերադարձա տուն... Օրս համարում եմ գերիմաստավորված...
Նորից ԵՊՀ Միջազգային Հարաբերությունների ֆակի ուսանողներով /տարբեր կուրսերի/, ԵՊՀ ՈՒԽ և ԵՊՀ Կարիերայի Կենտրոնի անդամներով գնացել էինք մանկատուն /Մարի Իզմիրլյանի անվան/...


Երևի շատ հասկանալի պատճառներով կարճ պոստով սահմանափակվեմ. տպավորություններն այնքան տարբեր ու շատ են, որ դժվար է արտահայտվել... ՈՒնեմ մի քանի ՇԱՏ ՍԻՐԵԼԻ փոքրիկներ, որոնք, գիտեմ, միշտ սպասում են ինձ..մեզ..բոլորիս!
Անբացատրելի ա էն զգացումը, որն ապրում ես, երբ էդ անմեղ հրաշքները շնորհակալական, սպասումային, թախծոտ ինչ-որ անբացատրելի հայացքով քեզ են նայում...
Չգիտեմ...














Ընդամենը կուզենայի, որ մի քիչ շատ մարդիկ այցելեին էդ փոքրիկներին, մի քիչ շատ լիներ ուշադրությունը նրանց նկատմամբ, մի քիչ շատ ցավայինք, ու երբեք չմոռանայինք, որ ՇԱՏԵՐԸ ՄԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆ...

Մինչ նոր հանդիպում...




ՀԳ` ԳՆԱՑԵՔ ԱՆՊԱՅՄԱՆ. իրենք դռան մոտ կանգնած սպասում են ՁԵԶ, դռնից ներս չմտած արդեն վազում դեպի ՁԵԶ 
ու սպասումներով լի հայացքներով նայում... Մի՛ եղեք անտարբեր...


Комментариев нет:

Отправить комментарий