1941 թվականի հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա... Սկսվեց 2-րդ Համաշխարհային Պատերազմը... Թշնամու օդուժը առաջին հարվածներն ուղղել է օդանավակայանների, երկաթգծի հանգույցների, ռազմածովային կայանների ուղղությամբ. Խորհրդային զորքի առաջին սխրանքը Բրեստի ամրոցի պաշտպանությունն էր, որը դարձավ խորհրդային ժողովուրդների կայունության խորհրդանիշը...
1939 թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Միության եվ Գերմանիայի ԱԳ նախարարներ Մոլոտովն ու Ռիբբենտրոպը ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր` չհարձակվելու և չեզոքության ՊԱԿՏ – այն դեպքում, եթե կողմերից մեկը դառնում է երրորդ կողմի հարձակման թիրախը... Պայմանագիրը խախտվեց և Գերմանիայի խոստումը դրժվեց...
Երկրորդ աշխարհամարտի սկզբից անցել է 70 տարի, ու հիմա ավելի քիչ ենք հավատում, որ Խորհրդային Միությունը, հանձին Իոսիֆ Ստալինի, տեղեկացված չէր Ֆաշիստական հարձակման մասին…
“Комсомольская Правда /КП/” թերթը տպագրել է ռազմական պատմաբան Արսեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցը /երկար տարիներ հետախույզ է եղել/… Նա պնդում է, թե պատերազմից 1 ամիս առաջ Ստալինն արդեն գիտեր, որ Երրորդ Ռեյխը /Drittes Reich/ պատերազմ է սանձազերծելու հունիսի 20-22-ի սահմաններում: Իսկ հարձակումից 10 օր առաջ Կրեմլում հայտնվել էր մի տեղեկություն, որում հստակ նշվում եր հունիսի 22-ը` որպես Խորհրդային Միության վրա հարձակվելու ամսաթիվ...
Երկար տարիներ իշխել է այն վարկածը, թե Հիտլերի հարձակումն անակնկալ էր ԽՍՀՄ-ի համար… Ավելի ուշ սկսեցին խոսել, թե Ստալինը բաց է թողել ռազմավարական այդ պահը…
Որոշ պատմաբաններ ասում են, թե դա տեղի է ունեցել հետախուզության հավաստի տեղեկատվության պակասի պատճառով, մյուսները` բռնապետի պարանոյի կասկածամտության ու հետախուզության հանդեպ անվստահության պատճառով.
Չնայած այն հանգամանքին, որ տասնյակ տարիներ հետո գաղտնազերծվել են բազմաթիվ փաստաթղթեր, հնչել են տարբեր կարծիքներ, այդուհանդերձ, դրանց չարձագանքելու իրական պատճառները թերևս կիմանանք հետո…
Մեծ Հայրենական Պատերազմը տևել է 1418 օր, խլել մոտ 27000000 կյանք, 1941թ. հունիսից մինչև 1945թ. մայիսը Խորհրդային Բանակ է զորակոչվել 500000 ՀԱՅ, 175000-ը զոհվել է...
Պատերազմի տարիներին մենք ունեցել ենք Խորհրդային Միության 106 ՀԵՐՈՍ, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը և Մարշալ Բաղրամյանը այս կոչմանն արժանացել են կրկնակի...
Պատերազմի տարիներին հայերը ձևավորել են ազգային 6 դիվիզիա, որոնցից 89-րդ Թամանյանը հասել է Բեռլին և 1945 թվականի մայիսին Ռայեստագի մոտ պարել է ԱԶԳԱՅԻՆ ՔՈՉԱՐԻՆ...







Комментариев нет:
Отправить комментарий