27.06.2011

Десять Адамов /притча/




В давние-давние времена Бог слепил десять Адамов. Но вскоре им стало скучно в раю, и рассказали они об этом отцу своему.

Господь дал им тесто и сказал:

– Пусть каждый из вас слепит женщину, кому какая нравится. Но не забудьте добавить в тесто по куску сахара с этого блюдца, чтобы жизнь с женою была сладкой. А мне останется только вдохнуть жизнь в ваши творения.

Когда все десять женщин были готовы, Бог посмотрел на блюдце и разгневался:

– Здесь было одиннадцать кусков сахара. Но один из вас сплутовал и взял два куска. Кто это сделал?

Адамы молчали. Тогда Господь забрал их жён и, вдохнув в них жизнь, раздал каждому не ту, которую он лепил, а какая попалась.

С тех пор девять мужчин из десяти думают, что чужая жена слаще, потому что в ней лишний кусок сахара. И только один из Адамов знает, что все женщины одинаковы, ибо лишний кусок сахара съел он сам...

26.06.2011

Թուրք ազգայնականների վերջնագիրը/ուլտիմատումը ՄԵԶ`հայերիս...



Մենք որպես սրտացավ հարևան, բնականաբար, երբեք չենք թողնի, որ մեր «սիրելի» հարևանի` Թուրքիայի տնտեսությունն ու տուրիզմը անկում ապրեն...
Մեզ ասում են «Եթե մինչև օգոստոսի 15-ը չհեռանաք, կսպանենք», իսկ մենք շտապում ենք հավաքել մեր իրերն ու մեկնել Թուրքիա` հարստացնելու նրանց...
ՈՒզում եմ խոսել թուրք ազգայնականների այսօրվա ուլտիմատումից...



«Թուրք վիրիժառուների բրիգադ» /TİT/ կազմակերպությունը Թուրքիայում այլախոհ հայացքներով հայտնի «Էվրենսել» պարբերականի խմբագրություն է ուղարկել բաց նամակ, որը 6 կետից բաղկացած վերջնագիր է /այս մասին տեղեկացնում է bianet կայքը/...

Սպառնալիքի լեզվով գրված վերջնագրում նշվում է, որ եթե մինչև օգոստոսի 15-ը չփակվի «Էվրենսել» և «Ակօս» թերթերի խմբագրությունները, ինչպես նաև հայերն ու մի շարք թուրք քաղաքական գործիչներ չլքեն Թուրքիան, կազմակերպությունը Ստամբուլում և Դիարբեքիրում արյունալի հարձակումներ կիրականացնի նրանց դեմ։
Ներկայացնում եմ վերջնագիրը ամբողջությամբ.

«Ձեր թերթում լույս ընծայված հրապարակումներով շարունակում եք վիրավորել թուրքերին և թուրքական պետությանը։ Այդ պատճառով ձեզ ներկայացունում ենք այս վերջնագիրը.
1. Մինչև օգոստոսի 15-ը դուք և ձեր հետ համագործակցող անձինք պետք է լքեն թուրքական հողերը, ինչի մասին պետք է հայտարարեք մամուլով։
2. Քրդստանի բանվորական կուսակցության /PKK/ պատգամավորները կամ PKK–ի համակիրներն ու գրոհայինները մինչև օգոստոսի 15-ը նույնպես պետք է լքեն թուրքական հողերը։
3. Հայկական սփյուռքն ու նրա կողմնակիցները պետք է լքեն թուրքական հողերը։
4. «Ակօս» թերթն ու նրա կողմնակից ԶԼՄ–ները պետք է փակվեն, և նրանց աշխատակիցները պետք է լքեն թուրքական հողերը։
5. «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության գրասենյակները պետք է փակվեն, և կուսակցության կողմնակիցները պետք է լքեն թուրքական հողերը։
6. Բասքըն Օրանը /թուրք այլախոհ մտավորական, ով ի թիվս այլոց 2008թ. ձեռնարկեց հայերից ներողություն խնդրելու արշավը/, Սեբահաթ Թունջելը /քուրդ պատգամավոր/, Օսման Բայդեմիրը /Դիրաբեքիրի քաղաքապետ/, Ահմեթ Թուրքը /քուրդ պատգամավոր, Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի առաջնորդ/, Էթյեն Մահչուփյանը /Today's Zaman–ի հայազգի հոդվածագիր/ և մյուսները մինչև օգոստոսի 15-ը պետք է լքեն թուրքական հողերը։

Եթե մինչև օգոստոսի 15-ը ներկայացված պահանջները չիրականացվեն, Դիարբեքիրում, որտեղ քուրդ բնակչությունը մեծամասնություն է կազմում, գործողություններ ենք սկսելու և թշնամու տարրերին մեծ վնասներ ենք հասցնելու։ Նույն օրը Ստամբուլում գործողություններ ենք սկսելու հայկական տարրերի դեմ… Որպես «Թուրք վրիժառուների բրիգադ»՝ վերջին անգամ ենք զգուշացնում։ Շարունակելու ենք մեր պայքարն այնքան ժամանակ, մինչև ոչնչացնենք հայրենիքի դավաճաններին և թուրքի թշնամիներին»։

Ծայրահեղ ազգայնական «Թուրք վրիժառուների բրիգադ» կազմակերպությունը /TİT/ 1970–ական թվականներին Կիպրոսում և մինչև 1980թ. Թուրքիայում մի շարք մահափորձեր է իրականացրել ձախակողմյան հայացքներ ունեցողների նկատմամբ։ Մինչև օրս որևէ տեղեկություն չի հրապարակվել այդ կազմակերպության անդամների և հատկապես ղեկավար կազմի մասին...

1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը։ Սակայն 90-ական թվականներին դարձյալ ասպարեզ է դուրս գալիս։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ կազմակերպությանը, որը սերտ կապեր ունի պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականների, հանցավոր աշխարհի ներկայացուցիչների և JITEM–ի /թուրքական ժանդարմերիայի հետախուզության գաղտնի ստորաբաժանում/ հետ, ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով Թուրքիայում օգտագործում է «խորքային պետությունը»...

24.06.2011

Քննաշրջանն ավարտված է!!


 Այսօր վերջին անգամ ոտք դրեցի Երևանի Պետական Համալսարան որպես 3-րդ կուրսի ուսանողուհի... Համալսարանից դուրս եկա ժպիտը դեմքիս, խո՜րը ու ազատ շունչ քաշեցի ու քայլեցի ԱՌԱՋ... :)


Ժամանակն է եկել հանգստանալու ու վայելելու հանգիստը...


23.06.2011

70 տարի առաջ...


 1941 թվականի հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա... Սկսվեց 2-րդ Համաշխարհային Պատերազմը... Թշնամու օդուժը առաջին հարվածներն ուղղել է օդանավակայանների, երկաթգծի հանգույցների, ռազմածովային կայանների ուղղությամբ. Խորհրդային զորքի առաջին սխրանքը Բրեստի ամրոցի պաշտպանությունն էր, որը դարձավ խորհրդային ժողովուրդների կայունության խորհրդանիշը...


1939 թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Միության եվ Գերմանիայի ԱԳ նախարարներ Մոլոտովն ու Ռիբբենտրոպը ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր` չհարձակվելու և չեզոքության ՊԱԿՏ – այն դեպքում, եթե կողմերից մեկը դառնում է երրորդ կողմի հարձակման թիրախը... Պայմանագիրը խախտվեց և Գերմանիայի խոստումը դրժվեց... 








Երկրորդ աշխարհամարտի սկզբից անցել է 70 տարի, ու հիմա ավելի քիչ ենք հավատում, որ Խորհրդային Միությունը, հանձին Իոսիֆ Ստալինի, տեղեկացված չէր Ֆաշիստական հարձակման մասին…

“Комсомольская Правда /КП/” թերթը տպագրել է ռազմական պատմաբան Արսեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցը /երկար տարիներ հետախույզ է եղել/… Նա պնդում է, թե պատերազմից 1 ամիս առաջ Ստալինն արդեն գիտեր, որ Երրորդ Ռեյխը /Drittes Reich/ պատերազմ է սանձազերծելու հունիսի 20-22-ի սահմաններում: Իսկ հարձակումից 10 օր առաջ Կրեմլում հայտնվել էր մի տեղեկություն, որում հստակ նշվում եր հունիսի 22-ը` որպես Խորհրդային Միության վրա հարձակվելու ամսաթիվ...
Երկար տարիներ իշխել է այն վարկածը, թե Հիտլերի հարձակումն անակնկալ էր ԽՍՀՄ-ի համար… Ավելի ուշ սկսեցին խոսել, թե Ստալինը բաց է թողել ռազմավարական այդ պահը…
Որոշ պատմաբաններ ասում են, թե դա տեղի է ունեցել հետախուզության հավաստի տեղեկատվության պակասի պատճառով, մյուսները` բռնապետի պարանոյի կասկածամտության ու հետախուզության հանդեպ անվստահության պատճառով.
Չնայած այն հանգամանքին, որ տասնյակ տարիներ հետո գաղտնազերծվել են բազմաթիվ փաստաթղթեր, հնչել են տարբեր կարծիքներ, այդուհանդերձ, դրանց չարձագանքելու իրական պատճառները թերևս կիմանանք հետո…


Մեծ Հայրենական Պատերազմը տևել է 1418 օր, խլել մոտ 27000000 կյանք, 1941թ. հունիսից մինչև 1945թ. մայիսը Խորհրդային Բանակ է զորակոչվել 500000 ՀԱՅ, 175000-ը զոհվել է...
Պատերազմի տարիներին մենք ունեցել ենք Խորհրդային Միության 106 ՀԵՐՈՍ, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը և Մարշալ Բաղրամյանը այս կոչմանն արժանացել են կրկնակի...
Պատերազմի տարիներին հայերը ձևավորել են ազգային 6 դիվիզիա, որոնցից 89-րդ Թամանյանը հասել է Բեռլին և 1945 թվականի մայիսին Ռայեստագի մոտ պարել է ԱԶԳԱՅԻՆ ՔՈՉԱՐԻՆ...

16.06.2011

Спасшийся /притча/




После кораблекрушения одному человеку удалось спастись, доплыв до необитаемого острова. Из обломков корабля, которые волна прибила к берегу, он соорудил себе хижину. И ему ничего не оставалось, кроме как молить Бога о спасении.


Но однажды, когда в поисках пищи человек ушёл вглубь острова, пошёл дождь и в небе засверкали огромные молнии. Вернувшись к своему жилищу, он увидел, что оно объято пламенем.

«Боже, за что?» – только и смог сказать он.

А на следующее утро, проснувшись, человек увидел приближающийся к острову корабль.

– Как вы оказались здесь? – спросил он матросов, когда их шлюпка пристала к берегу.

– Мы заметили ваш сигнальный костёр...

15.06.2011

Օրվա կադրը`



Վայրը` Կիևյան փողոց...


Ինչպես պատմեց հերոսի կողքինը` քույրը, -
"Ինձ գռազ ա կրվել, առավոտվանից կապված ա, արդեն 4-րդ մարդն եք, որ մոտենում, հետաքրքրվում, նկարում ա..."


09.06.2011

Օ՜, իմ տոլեՌանտ երկի՜ր... Օ՜, իմ տոլեՌանտ ազգ...


Ի տարբերություն մյուս գրառումներիս, որոնք կատարվում են անմիջապես գրառվել ցանկացող "random" մտքերի առաջացման արդյունքում, այս գրառման գրառել-չգրառելու մասին մի քանի րոպե մտածել եմ...
Բայց վերջ ի վերջո եկա այն եզրակացության, որ նման դեպքերը ԱՆՊԱՅՄԱՆ պետք է բարձրաձայնվեն դրանք ի սպառ վերացնելու մեր իսկ ձգտումներին հասնելու միտումով... Պոստում եմ շոկային վիճակում... 
Քիչ առաջ ընկերներիցս մեկը` Արամայիս Գրիգորյանը, մի հղում տվեց, ու ականատեսը եղա մի...մի...մի "բլիիիիիիիիին" իրավիճակի...
Նախ դիտեք տեսանյութը.



Դե ի՞նչ... Շոկի մե՞ջ ես... Հմ, չեմ զարմանա, եթե ձեզանից շատերի համար սա նորմալ լինի, սովորական, չէ՞ որ շատ են լսել նման դեպքերի մասին ու իրենց պետքն էլ չի... Իրենց ի՞նչ կա որ, ավելի շուտ կայքի հասցեն կորսան` պաշտոնյայից հետ չմնալու համար... Ցավալի փաստ է...

Նշեմ, որ կադրը որսացել են slaq.am-ի տեսախցիկները սույն թվականի մայիսի 20-ին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավիրված սեմինարի ժամանակ...


"Պարոն բարձրաստիճան այրը" քունը փախցնելու միջոց էր գտել, ԱՀԱ ԹԵ ՈՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ ՄԵՆՔ!!


Եվ գիտեք` ինչն է էլ ավելի տխուր... Դա չի վրիպել նաև ռուսական լրատվամիջոցների աչքից, և դրան անրադարձել է նաև  "РТР планета"  հեռուստաընկերության "Вести" լրատվական հաղորդումը
Նշեմ, որ, ինչպես քիչ առաջ պարզեցի, բազմաթիվ լրատվական միջոցներ, հայտնի լրագրողներ անդրադարձել են այս զավեշտալի միջադեպին, տվել դրան իրենց գնահատականները, գլուխ ցավացրել հիմարություններով ու իրենց արտահայտած սրտաճմլիկ կարծիքներով` ունենալով լրիվ այլ միտում /բոլորին հասկանալի/... Բոլորը փորձում են նոր ֆուրոր անել. ձգտում են բացահայտել տվյալ անձի ինքնությունը... Պֆֆֆ...
Ինչ խոսք, շատերին հիմա կհետաքրքրի այդ "սեռաքաղց" պաշտոնյայի ինքնությունը ու, բնականաբար, այդ է պատճառը, որ տեսանյութը պատրաստվում է դեռ երկար ժամանակ մնալ շատ կայքերի հիթերում որպես բում ու ինչ-ինչ պատճառներով չբացահայտվել մինչև վերջ... Ես, իհարկե, չեմ պատրաստվում հետևել այդ` էթիկայի կանոնները թվացյալ պահպանող լրատվական կայքերի օրինակին...
Այդ պաշտոնյայի դեմքը տեսախցիկը որսացել էր, և ինձանից շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի մասամբ ճշտեի տեսանյութի "հերոսի" ՈՎ լինելը...




Այդ պարոնի անունը չկարողացա իմանալ /ԴԵՌ/, բայց, ինչպես պարզվում է, նա իրականում նախարարներից մեկի խորհրդականն է, որը նախկինում եղել է կառավարության աշխատակազմում, ավելին` զբաղեցրել է բարձր պաշտոն...

ՀԳ` Պարոն սեռաքաղցի ինքնությունը իմացողներին խնդրում եմ դիմել ինձ...
ՀՀԳ` Հայցում եմ ընթերցողիս ներողամտությունը նման տեսանյութերին իմ բլոգում տեղ տալու համար /օգտակար միտումով/...

04.06.2011

Всё к лучшему /притча/...




У одного африканского короля был близкий друг, с которым он вместе вырос. Этот друг, оценивая всё, что бы с ним ни происходило, имел привычку говорить: «Это хорошо!»
Во время охоты друг заряжал ружья для короля. Но однажды сделал что-то не так, и при выстреле у короля оторвало палец. Увидев это, друг, как обычно, изрёк:
– Это хорошо.

– Нет, это совсем не хорошо! – возразил король и приказал поместить друга в тюрьму.



Через год случилось так, что во время охоты короля и находившихся с ним слуг взяли в плен людоеды. Они привели их к себе в деревню, где собирались изжарить и съесть. Но вдруг один из них заметил, что у короля не хватает пальца. Из-за своего суеверия они никогда не ели того, кто имел ущербность в теле. И короля отпустили.

Вернувшись домой, король сразу же освободил друга:

– Ты оказался прав. Это было хорошо, что я остался без пальца.

Король рассказал другу о происшедшем и выразил сожаление, что продержал его год в тюрьме.

– Нет, – сказал его друг, – это хорошо! Если б я не был в тюрьме, то оказался бы на охоте вместе с тобой...

03.06.2011

ՄԻ՛ ԵՂԵՔ ԱՆՏԱՐԲԵՐ...


Քիչ առաջ վերադարձա տուն... Օրս համարում եմ գերիմաստավորված...
Նորից ԵՊՀ Միջազգային Հարաբերությունների ֆակի ուսանողներով /տարբեր կուրսերի/, ԵՊՀ ՈՒԽ և ԵՊՀ Կարիերայի Կենտրոնի անդամներով գնացել էինք մանկատուն /Մարի Իզմիրլյանի անվան/...


Երևի շատ հասկանալի պատճառներով կարճ պոստով սահմանափակվեմ. տպավորություններն այնքան տարբեր ու շատ են, որ դժվար է արտահայտվել... ՈՒնեմ մի քանի ՇԱՏ ՍԻՐԵԼԻ փոքրիկներ, որոնք, գիտեմ, միշտ սպասում են ինձ..մեզ..բոլորիս!
Անբացատրելի ա էն զգացումը, որն ապրում ես, երբ էդ անմեղ հրաշքները շնորհակալական, սպասումային, թախծոտ ինչ-որ անբացատրելի հայացքով քեզ են նայում...
Չգիտեմ...














Ընդամենը կուզենայի, որ մի քիչ շատ մարդիկ այցելեին էդ փոքրիկներին, մի քիչ շատ լիներ ուշադրությունը նրանց նկատմամբ, մի քիչ շատ ցավայինք, ու երբեք չմոռանայինք, որ ՇԱՏԵՐԸ ՄԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆ...

Մինչ նոր հանդիպում...




ՀԳ` ԳՆԱՑԵՔ ԱՆՊԱՅՄԱՆ. իրենք դռան մոտ կանգնած սպասում են ՁԵԶ, դռնից ներս չմտած արդեն վազում դեպի ՁԵԶ 
ու սպասումներով լի հայացքներով նայում... Մի՛ եղեք անտարբեր...


02.06.2011

ՎԵՐՋԱՊԵՍ...


Երեկ` Մայիսի 31-ին ՎԵՐՋԱՊԵՍ տեղի ունեցավ մի տեսահոլովակի պրեմիերա, որին վաղուց սպասում էի...  Խոսքը Rihanna-յի "Man Down"-ի մասին է... Երգ, որը ինձ մոտ ասոցացվում է հենց այս նկարիս հետ...

06.01.2011 - Դուբայ

Երգը նոր էր ձայնագրվել, ու ամեն օր լսում էինք Ես, Դաշան ու Արսին վերջինիս ավտոմեքենայում` շրջելով ու վայլելով հրաշք քաղաքի գիշերային տեսքը, ամեն մի անկյունը... 
Է՜հ, սիրելի /կարոտած:(/ ընկերներ, ուրախ մթնոլորտ, չափազա~նց հետաքրքիր րոպեներով հագեցած անմոռանալի օրեր... Կարոտում եմ..Շա՜տ...

Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակին... Եկե՛ք նախ դիտենք այն.


Ինչ կարող եմ ասել, այնքան էլ գոհ չեմ, երևի այն պատճառով, որ ավելին էի սպասում ու սպասումներս արդարացված չեն, բայց, ընդհանուր առմամբ, տակ սԻբե, "էլի լավ ա"... :)