17.04.2011

Հայկական «Ախ Նինո»-ն և Թուրքիայի` ԵՄ մուտք գործելու նպատակով այցը Փարիզ...

Առաջին հայացքից վերնագիրը անհեթեթ է թվում... Եվ իրո՛ք, ի՞նչ կապ կարող են ունենալ այդ եկուսը... Առաջարկում եմ` ինքներդ փորձեք ինչ-որ կապ գտնել գրառումն ընթերցելուց հետո...


Քիչ առաջ ընկերուհիս` Դիանա Վահանյանը, առաջարկեց ինձ դիտել մի ապշեցուցիչ տեսանյութ, ու փորձեցինք ընկերներիս հետ քննարկել, մի բան հասկանալ... Առաջարկում եմ` ինքներդ դիտեք.



Ինչ խոսք, 2-3 անգամ դիտելուց հետո էլ չհասկացա` ի՞նչ-ո՞նց-ո՞վ... Ամեն դեպքում, փորձենք հասկանալ...
ՈՒշադրություն դարձրեք նախ այն փաստին, որ տեսանյութը տեղակայված է 2010-ի ապրիլի 8-ին...
ՈՒզում եմ հիշեցնել, որ նույն թվականի ապրիլի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում էր Փարիզում... Մանրամասները ասյստեղ` 



http://www.turkishweekly.net/columnist/3325/erdogan%E2%80%99s-france-visit.html



Այս համերգը, բնականաբար, կապված է հենց այդ իրադարձության հետ: Այսպիսի եզրակացության գալու համար առանձնապես շատ ջանք պետք չէր գործադրել, դրա վառ ապացույցներն են` Էրդողանի նկարը մեծ էկրանին, որի վրա գրված է "Paris Buluşması" (թուրքերեն` "Փարիզի հանդիպումը"), Ֆրանսիայի, Թուրքիայի և ԵՄ դրոշները...


"Ախ ԵՄ, ԵՄ-ն ասավ "չէ, ՉԷ!", Ես տխուր եմ. Թուրքիան ԵՄ մեջ չէ..." =)


Լավ, ասենք, Թուրքիայի նախագահի և վարչապետի կապիկությունները ԵՄ ներխուժելու համար նորմալ են ու այլևս չեն զարմացնում... 
Բայց, գրո՜ղը տանի, ի՞նչ է սա նշանակում... Ինչու՞ են մի խումբ թուրքեր այսպիսի ոչ թվացյալ հաճույքով ու ահավոր նյարդայնացնող ժպիտը դեմքներին երգում ՄԵՐ երգը... Ես դեմ չեմ, ի սեր Աստծո, խնդրեմ, երգեք ամեն միջոցառման ՀԱՅԿԱԿԱՆ երգ` առանց թաքցնելու որ դա ՀԱՅԿԱԿԱՆ Է, այսինքն` ՀԱՅԵՐԵՆՈՎ!
Վատ է, որ սա մենք նկատում ենք միայն այժմ` 1 տարի անց... 1 տարի, որի ընթացքում տեղի ունեցան 2 ամենաքննարկված իրադարձությունները` Վահրամ Պետրոսյանի ու Գեորգի Վանյանի` /համապատասխանաբար/ աԶեՌական երաժշտություն ու ֆիլմեր ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ պրոպագանդելը...



Ախր սա ամենաանբացատրելի իրադարձությունն է... Չգիտեմ` արժե առաջնորդվել «Ոչինչ հենց այնպես չի արվում» արտահայտությամբ ու փորձել ինչ-որ բան փնտրել, որը թաքնված կլինի սրա ետևում, թե հեշտացնել գործը` կրկնելով «Պետք չէ ամեն ինչ քաղաքականացնել» ոչ ակտուալ արտահայտությունը... 
Եկե՛ք սա առայժմ գրանցենք «չբացահայտվածների» ցուցակում, մինչև մի նոր բան պարզենք.../եթե պարզենք/



Հ.Գ. - Լավ էլ երգում-պարում են...հմ... :)
Հ.Հ.Գ. Եթե ինչ-որ մեկը ավելի տեղեկացված կլինի սրա մասին, անպայման գրե՛ք...




2 комментария:

  1. Նախապես նշեմ, որ շատ հետաքրքիր տեսանյութ է << թուրքերը հայերի դիմակով>>: Իմ կարծիքով սրա տակ թաքնված էր լուրջ քաղաքական նպատակներ, որի ժայթքումը(բացահայտումը)եղավ վերջերս Էրդողանի հակահայկական և հակաֆրանսիական ելութներով`Եվրոպայում: Բարեբախտաբար Էրդողանի ծրագիրը ձախողվեց, կապված մեր ժողովրդի հետ, հակառակ դեպքւմ նրան կահաջողվեր ցույց տալ ամբողջ աշխարհին, որ թուրքերը շատ հայասեր ու բարեկամական ժողովուրդ են և կապ չունեն Ցեղասպանության հետ:Սա ոչ առաջի ոչ էլ վերջի դեպքն է, Ինչ էլ որ լինի միևնույնն է թուրքերից լավ արարք սպասել պետք չի:

    ОтветитьУдалить