Խուսափելով ծուլությունը պրոպագանդելուց` միաժամանակ ուզում եմ միասին հասկանանք` արդյոք մեր` ծույլ կամ աշխատասեր լինելուց է կախված մեր հաջողությունը կամ Չհաջողությունը... Ծուլությունը, պարզվում է, ՄԱՀԱՑՈՒ հիվանդությունների տասնյակում է... «Սկսնակ» ծույլերը հիմա կմտածեն. «հիվանդությու՜ն...այդ ի՞նչ հիվանդություն է որ, ցանկացած պահի կարող եմ ոչ մեծ ջանքեր գործադրելով հասնել ուզածիս, հիվանդությու՜ն...այն էլ մահացու...հմ!»...
Հարգելի՛ ծույլիկներ, ձեզ համար ունեմ ՎԱՏ և ԼԱՎ նորություններ... :)
ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ - Դուք սխալվում եք, ու եթե այդպես շարունակեք մի քանի ամիս, դառնալու եք ԱՆԲՈՒԺԵԼԻ «մահացու հիվանդ»...
ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ - Սա դեռ ամենավատը չէ, և դուք /անկախ ձեր ծուլությունից/ ունեք ռեալ շանսեր դառնալու 21-րդ դարի Չերչիլը կամ, ասենք, Տոլստոյը...
ՈՒզում են անդրադառնալ մեծագույն ծույլերի թոփ 10-ին...
Ուինսթոն Չերչիլ - վաղ հասակից թշնամական վերաբերմունք ուներ դպրոցի նկատմամբ։ Այնպես չէ, որ նրա մոտ ոչինչ չէր ստացվում, սակայն Չերչիլը կտրականապես հրաժարվում էր անել տնայինները կամ լսել ուսուցիչներին։ Չերչիլին համարում էին դպրոցի ամենաթույլ աշակերտներից մեկը. նրան և մի քանի այլ ծույլիկների հեռացրել էին լատիներենի ու հին հունարենի դասընթացներից` փոխարենը նշանակելով մայրենի լեզվի լրացուցիչ պարապմունքներ։
Անդրեյ Տարկովսկի - բախտն այնքան էլ չէր բերում. երբ նա գնաց դպրոց, սկսվեց պատերազմը։ Մայրը միայնակ էր մեծացնում որդուն /հայրը հեռացել էր, երբ Անդրեյը 5 տարեկան էր/, և չէր կարողանում կառավարել նրան։ Ավագ դասարաններում Տարկովսկին դպրոցի այլ ծույլիկների հետ դարձավ «սԾիլյագա»։ Եթե նայենք Տարկովսկու ավարտական վկայականին, նրա ամենաբարձր գնահատականը 4-ն էր /գրականությունից/։ Պատմությունից, ինչպես նաև մի շարք ճշգրիտ գիտություններից Տարկովսկին հազիվ 3 էր վաստակել, իսկ քիմիայից ու գծագրությունից՝ 2։ 1951 թվականին ապագա ռեժիսորը բացառապես իներցիայով ընդունվեց Մոսկվայի արևելագիտական համալսարան, սակայն 1 տարի չանցած թողեց ուսումը։
Վլադիմիր Մայակովսկի - իր «Я сам» ինքնակենսագրականում գրել է, որ առաջին 3 դասարաններում միայն 5-եր էր ստանում։ Իսկ հետո եկավ 1905 թվականը, և Քութայիսին, որտեղ սովորում էր Մայակովսկին, հայտնվեց հեղափոխության էպիկենտրոնում։ Մայակովսկին իր առույգության և մեծ քույրերի շնորհիվ հայտնվեց բարձր դասարանցիների հեղափոխական խմբակում ու մոռացավ ուսման մասին։ 5-րդ դասարանը չավարտած` Մայակովսկին հեռացավ դպրոցից, և ամբողջ կյանքում պահպանեց «մարդկության մշակութային գանձերի» հանդեպ ունեցած անթաքույց ատելությունը, ինչն էլ յուրատեսակ թարմություն էր հաղորդում ռուսական ֆուտուրիզմին։
Օնորե դե Բալզակ - կենսագիրները և հենց գրողը նշում էին, որ փոքրիկ Օնորեի հիմնական խնդիրը մոր հանդեպ ունեցած վատ վերաբերմունքն էր։ Երբ տղային հանձնեցին գիշերօթիկ դպրոց, Օնորեն զգաց մենաստան-բանտի ողջ «ուրախությունը»։ 7 տարիների ընթացքում Բալզակը 2-ներից մի կերպ անցնում էր 3-ների, իսկ քահանա-ուսուցիչները որպես պատիժ տղային ուղարկում էին ցուրտ խորդանոց, մինչև որ նրա առողջությունը կտրուկ չվատթարացավ։ Հետագայում Բալզակն այցելել է 2 այլ ուսումնական հաստատություններ, սակայն այնտեղ էլ առանձնապես աչքի չի ընկել իր առաջադիմությամբ։
Ռիչարդ Բրենսոն - Virgin Group ընկերության և մասնավոր տիեզերական զբոսաշրջության հիմնադիր, մուլտիմիլիոնատեր, որը դպրոցում չէր կարողանում երկու բառ կապել իրար։ Հետագայում Բրենսոնը հայտարարել է, որ փոքր հասակում նյարդային խնդիրներ ուներ, որոնց պատճառով չէր կարողանում ճանաչել գրավոր խոսքը։ Սակայն երբ Ռիչարդը փոքր էր, այդպիսի հիվանդության մասին ոչ ոք չէր լսել, այդ իսկ պատճառով Բրիտանիայի ապագա պատվավոր ասպետին պարզապես դեբիլ էին համարում։
Կոնստանտին Ցիոլկովսկի - ժամանակակից տիեզերագնացության հիմնադիր, որը 10 տարեկան հասակում հիվանդացել է քութեշով, ինչի արդյունքում մասամբ կորցրել է լսողությունը։ Տղան, ով ուսուցչի բառերի միայն մի մասն էր լսում, դատապարտված էր անբավարար առաջադիմության։ Սակայն դրա հետ մեկտեղ նա նաև վատ վարք էր ցուցաբերում։ 2-րդ դասարանում 13-ամյա Ցիոլկովսկին մնաց նույն դասարանում, իսկ 3-րդում դուրս մնաց ցածր առաջադիմության պատճառով։ Դրանից հետո Ցիոլկովսկին այլևս չի սովորել, սակայն 6 տարի հետո բարեհաջող հանձնել է քննությունները և դարձել ուսուցիչ։
Թոմաս Էդիսոն - 7 տարեկան հասակում ընդունվել է իր բնակավայրի միակ դպրոցը, որտեղ շատ խիստ բարքեր էին տիրում։ Առաջին ամսվա վերջին Էդիսոնը արդեն ծույլիկ էր, իսկ 3 ամիս հետո, գալով դպրոցից տուն` տղան լացելով հայտարարել է, որ ուսուցիչն իրեն դեբիլ է անվանել և ծնողներին դպրոց կանչել։ Էդիսոնի ուսուցիչը նրա մորն ասել է, որ երեխան մտավոր հետամնաց է, և լավագույն բանը, որ կարելի է անել, նրան դպրոցից հանելն է։ Տիկին Էդիսոնը հենց այդպես էլ վարվել է, և Թոմաս Էդիսոնը այլևս երբեք մուտք չի գործել որևէ ուսումնական հաստատություն։ General Electric-ի հիմնադիրն իր գիտելիքները ստացել է տանը։ Մայրը նրան կարդալ է սովորեցրել, իսկ գրելու հետ խնդիրներ Էդիսոնն ունեցել է ողջ կյանքի ընթացքում։ Վերջնական արդյունքում «մտավոր հետամնացը» դարձել է Ամերիկայի պատմության մեջ ամենաարդյունավետ գյուտարարներից մեկը։
ՀԳ Դե թող Էդիսոնի ուսուցիչն իրեն ներսից ուտի :)
Իոսիֆ Բրոդսկի - ամենաիսկական ծույլիկ էր։ Նա ատում էր սովետական դպրոցը, ատում էր ամբողջ սրտով։ Նա հրաժարվում էր պատասխանել դասերը` անթաքույց ցույց տալով իր արհամարհանքը ուսուցիչների նկատմամբ, ինչի համար էլ նրան տանել չէին կարողանում դպրոցում։ 6-րդ դասարանում Բրոդսկին սկսեց պարզապես չհաճախել դասերին։ Նա թափառում էր փողոցներով, և «լենինգրաՁյան տների ճակատները պատմում էին եգիպտացիների, հույների և հռոմեացիների մասին ավելին, քան ցանկացած դասագիրք»։ 7-րդ դասարանում՝ 1954 թվականին, Բրոդսկին 4 առարկաներից /քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից և անգլերենից/ տարեկան 2 ուներ։ Նա մնաց նույն դասարանում, ապա ընդհանրապես թողեց դպրոցը։ Ընդունվելով որպես աշակերտ գործարանում` նա սկսեց վարել հակախորհրդայինի և ձրիակերի կյանք, ինչը նրան դարձրեց ցինիկ, կոսմոպոլիտ և ՄԵԾԱԳՈՒՅՆ գրող, ինչպես նաև` Նոբելյան մրցանակակիր։
Անտոն Չեխով - մանկության մեծ մասն անց է կացել հոր կրպակում։ Ենթադրվում էր, որ կրպակում անցկացրած ժամերին տղան պետք է պատրաստեր տնայինները։ Սակայն սարսափելի ցրտի ու աղմուկի պայմաններում դասը վերջին բանն էր, որ կարող էր անցնել Չեխովի մտքով։ Արդյունքում դպրոցում նա բացարձակ չէր փայլում։ Երկու անգամ Չեխովը մնացել է նույն դասարանում. երրորդում՝ աշխարհագրության և հանրահաշվի պատճառով, հինգերորդում՝ հունարեն լեզվի։ Ռուսերենից նույնպես ապագա գրողը 4-ից ավել չէր ստանում. նրա հիմնական գնահատականը 3-ն էր։ Եվ միայն մեծ տարիքում, երբ հայրը զրկվեց իր ունեցվածքից ու ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա, Չեխովն ընդունվեց բժշկական ինստիտուտ և սկսեց գրել պատմվածքներ։
Լև Տոլստոյ - մայրը մահացավ, երբ ապագա գրողը դեռ 2 տարեկան չկար, իսկ 9 տարեկանում Տոլստոյը կորցրեց նաև հորը։ Նրա դաստիարակությամբ զբաղվում էին ազգականները։ Մինչև 16 տարեկանը Տոլստոյը տանն էր ուսում ստանում։ Հետագայում ընդունվում է Կայսերական համալսարան և հենց առաջին տարում մնում նույն կուրսում` ռուսական պատմությունից և գերմաներենից ունեցած ոչ բավարար գնահատականների պատճառով։ Գործը մինչև երրորդ կուրս չի հասնում, քանի որ /ինչպես հենց Տոլստոյն է գրում հետագայում/ ամառային արձակուրդներին, մեկնելով տոհմական կալվածք, «սկսում է կարդալ Մոնտեսքյո»։ Տոլստոյը ցանկացել է արտահերթ հանձնել գիտությունների թեկնածուի քննությունները, սակայն տնային ընթերցանությունները նույնպես ընդհատվում էին ընկերական հավաքներով և որսով։ Այդպիսով` Տոլստոյը ոչ մի դիպլոմ չունեցավ, փոխարենը կյանքի ընթացքում այնքան պարտք հավաքեց, որ մարել կարողացավ միայն հասուն տարիքում...
Խորհուրդ տալով, ամեն դեպքում, խուսափել մահացու այդ հիվանդությամբ վարակվելուց` եզրակացությունները թողնում եմ ձեզ... :)
Հ.Գ. Թող ամեն մարդ ընտրի իր ճանապարհն ու պատրաստ լինի իր նպատակներին հասնելու համար հաղթահարել ցանկացած դժվարություն...
Հ.Հ.Գ. Երազանքներին հասնելու մասին` հաջորդ պոստում...










pahoooo hesa kardacoxnery gaytakxvelu en postov :))))))
ОтветитьУдалитьՑանկացած պոստ ուզում է գայթակղված լինել կարդացողի կողմից ;)
ОтветитьУдалитьԵթե ավելի լուրջ` այս` կիսակատակ-կիսալուրջ պոստը բացասաբար, կարծում եմ, ոչ մեկի մտածելակերպի վրա չի ազդի...))
ՀԳ ոչ էլ ԾՈՒՅԼ լինել-չլինելու վրա է ազդելու =)
ОтветитьУдалить