10.04.2011

ՀԱՄԵՐԳИЩЕ :)


Վերջապես կայացավ Վահագ Ռաշի մենահամերգը... Հո՜ չկայացավ... ԿԱՅԱՑԱՎ!!! ՈՒ ԿԱՅԱՑԱՎ ջերմ, ընկերական, շա՜տ ուրախ մթնոլորտում... 


Vahag Rush Band-ի անդամներն ու ընկերները բոլոր ստեղծագործությունները գերակատարեցին! Ամեն ինչ էնպես էր, ինչպես հենց ինքը` Վագը` անկեղծ, պարզ, շատ բարի, ուրախ, անմիջական, ՀԶՈ՜Ր... Մի խոսքով` շատ ROCKել ենք, շատ պարել ենք, շատ ուրախացել ենք, լիքը էներգիայով ու պոզիԾիվով ենք լցվել ու անհամբեր սպասում ենք հաջորդ` ավելի մեծ մենահամերգի...
ՈՒզում եմ, որ Վագը միջազգային ճանաչում ձեռք բերի երգի ասպարեզում /չնայած դա իր պետքն էլ չի, էն եզակի երգիչներից է, որոնք երգում են հաճույք ստանալու ու հաճույք պատճառելու համար ու հզոր և ունիկալ ձայն/ոճ ունեն!/, ու ուզում եմ, որ միշտ էդպիսին մնա` ՄԱՐԴ մեծատառով! Քեզ շատ սիրում եմ, հարազա՛տս!



ՀԳ - Վագի քույրը` Լիլիթ Ռուշանյանը, ու իր նորաստեղծ նվագախմբի` "Էլեմենտ"-ի անդամները, բավականին տաղանդավոր թավջութակահար-ջութակահարներ են... ՇԱՏ ԱՊՐԵՔ, մեծ բեմերը, իմ խորին համոզմամբ, ձեզ են սպասում!!! :)

2 комментария:

  1. Ոչ, իհարկե չենք մոռացել! Հիանալի ձայնային տվյալներ ունի, ուղղակի խոսքեր չեմ գտնում... Շատ ապրի! ՈՒրախությամբ եմ հայտնում, որ ինքն էլ է մտնում VAHAG RUSH BAND-ի կազմում, էդ պատճառով չառանձնացրի... Մի խոսքով` պրոֆեսսիոնալներ!

    ОтветитьУдалить