Երեկ` Մայիսի 31-ին ՎԵՐՋԱՊԵՍ տեղի ունեցավ մի տեսահոլովակի պրեմիերա, որին վաղուց սպասում էի... Խոսքը Rihanna-յի "Man Down"-ի մասին է... Երգ, որը ինձ մոտ ասոցացվում է հենց այս նկարիս հետ...
06.01.2011 - Դուբայ
Երգը նոր էր ձայնագրվել, ու ամեն օր լսում էինք Ես, Դաշան ու Արսին վերջինիս ավտոմեքենայում` շրջելով ու վայլելով հրաշք քաղաքի գիշերային տեսքը, ամեն մի անկյունը...
Է՜հ, սիրելի /կարոտած:(/ ընկերներ, ուրախ մթնոլորտ, չափազա~նց հետաքրքիր րոպեներով հագեցած անմոռանալի օրեր... Կարոտում եմ..Շա՜տ...
Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակին... Եկե՛ք նախ դիտենք այն.
Ինչ կարող եմ ասել, այնքան էլ գոհ չեմ, երևի այն պատճառով, որ ավելին էի սպասում ու սպասումներս արդարացված չեն, բայց, ընդհանուր առմամբ, տակ սԻբե, "էլի լավ ա"... :)
Комментариев нет:
Отправить комментарий