Հաճելիորեն զարմացած եմ ու հպարտ...
Լեպսի նման երգիչը /ռաշԸն Ջո Կոկեր:)/, որին հատուկ է քմահաճությունն ու միշտ օրիգինալ/ունիկալ լինելը, կատարեց իմ շատ սիրելի Սիրուշոյի ու Ա. Բարսեղյանի համագործակցության արդյունքում ստացված նոր /արդեն/ հիթը... Չէ, զարմացած չեմ այն փաստից, որ Լեպսն ընդունեց նրանց առաջարկն ու երգը ստանալուց անմիջապես հետո դրական պատասխանով հաղորդագրություն/mail/ ուղղարկեց նրանց` ասելով, որ շատ է հավանել երգը և ցանկանում է կատարել այն/հակառակը լինել չէր կարող!:)/, այլ ավելի շատ նրանից, որ ռուսական շոուբիզնեսի ամենավառ ու սիրված ներկայացուցիչներից մեկը, որը օրական բազմաթիվ երգեր /երգելու առաջարկներ/ է ստանում, բացի այն, որ ընտրեց այս երգը, նաև ունենալով մի շարք նոր հիթեր, նոր ալբոմ` "Նոր Ալիք"-ի 10-ամյակի հոբելյանական համերգին ներկայացավ հենց այս` "Судьба-зима" երգի պրեմիերայով...
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, եկեք ուղղակի շնորհավորենք ՄԵՐ Սիրուշոյին, ՄԵՐ Ավետ Բարսեղյանին, ՄԵԶ, որ ունենք նրանց և Լեպսին, որն իր ռեպերտուարում ունեցավ ՀԱՅ հեղինակների ստեղծագործություն ու ևս մեկ հիանալի հիթ...
ՈՒզում եմ նաև բոլորիս շնորհավորել Էրիկի ՀԱՂԹԱՆԱԿԻ կապակցությամբ... ԲՌԱՎՈ, Էրիկ! :)
ՈՒզում եմ նաև բոլորիս շնորհավորել Էրիկի ՀԱՂԹԱՆԱԿԻ կապակցությամբ... ԲՌԱՎՈ, Էրիկ! :)
Հաստատ միլիոնավոր մարդկանց կարծիքն ավելին արժե, քան ժյուրիի մի քանի /ճիշտ է` պրոֆեսիոնալ/ անդամների` չգիտեմ ինչքանով օբյեկտիվ դրված գնահատականները! :)
Դա իրոք հաղթանակ էր!!!
Այնպես որ բոլոր իրավունքներն ունենք "Новая Волна 2011"-ում ՄԵԶ կրկնակի հաղթանակած համարելու... :)
Հ.Գ. Գրառումը ինչ-ինչ պատճառներով կատարվեց մի փոքր ուշացումով, sorry :)

Комментариев нет:
Отправить комментарий