30.04.2011

Еще один реальный РЕЦЕПТ СЧАСТЬЯ...


Привет :)

Недавно увидела 4летнюю девочку в телешоу "Поле Чудес" /смотрю редко/, и у меня был ШОК... Когда ее предложили попробовать любое блюдо из нескольких /на барабане/, она в ответ: "Ой нет, спасибо, я худею"... ППЦ... Ей было всего 4 лет... О_О
Я сразу вспомнила один момент в ОДНОМ фильме...




Если помните, я обещала говорить об одном фильме... The фильм, который меня многому научил... The фильм, который реально меня покорил... The фильм, который я назвала "революционным" для себя...
Начнем с того, что я очень много смотрю фильмов, до сих пор я смотрела больше чем 250 фильмов, в большинством - мелодрамы /не потому что люблю грустить, или много свободной времени, а потому что каждый из этих фильмов чему-то важному меня научил и продолжает учить... И не люблю, когда мне говорят, что "нет времени для фильмов или книг"... По крайней мере можно спать 2ч меньше и немножко развиваться и в этом плане!/
Так... Фильм, как угадали многие, шедевр Райана Мерфи; "Ешь, молись, люби" (Eat, pray, love)...




Это один из моих самых любимых фильмов... Лишно говорить об этом, когда люди это смотрели, а если нет - ПОСМОТРИТЕ, может и вы найдете свой РЕЦЕПТ СЧАСТЬЯ, а может быть и вам это совсем не понравится... :)


Хочу написать тут несколько цитатов из фильма и этим уже закончить PRить Райана Мерфи и его художественную работу...

 - Потеря равновесия от счастья есть важная часть равновесия жизни.

 - Каждый должен рано или поздно узнать, что такое разбитое сердце. Разбитое сердце – хороший знак. Знак того, что ты хотя бы пытался кого-то полюбить.

 - Есть отличный итальянский анекдот про бедняка, который каждый день ходил в церковь и молился статуе великого святого, умоляя его: "Пожалуйста, пожалуйста, пожалуйста, сделай так, чтобы я выиграл в лотерею". Это продолжалось много месяцев, пока статуе наконец не надоело. Тогда она ожила, взглянула на просящего сверху вниз и с отвращением выпалила: "Сынок, пожалуйста, пожалуйста, пожалуйста… купи билет".


 - Глядя на себя в зеркало, Линда сказала : "нет, я, конечно, идеальна не во всем, но ничего не могу поделать — люблю себя, и все тут".

 - Она обладает самой крепкой психикой в мире: слово «депрессия» ей вообще неизвестно, а что самооценка бывает еще и низкая, она даже никогда и не слыхала.

- Красота притягивает красоту.

 - Завести ребенка - это все равно что сделать татуировку на лице. Это серьезно и надолго. 

 - Половинка. Люди думают, что это идеальная пара, и все хотят найти именно ее. Но настоящая половинка — как зеркало, оно показывает все, чего тебе не хватает, привлекает твое внимание к тебе же самой, чтобы ты изменила свою жизнь. Твоя половинка — самый важный человек в твоей жизни, потому что именно он рушит все барьеры и заставляет тебя пробудиться. Но жить вместе вечно? Ну уж нет. Слишком тяжело. Половинки приходят в нашу жизнь, чтобы открыть нашу иную сущность, а потом уходят.

 - Если срок нашего пребывания на земле так краток, надо приложить все усилия, чтобы жить прямо сейчас. Поэтому я так много путешествовала, влюблялась, делала карьеру, ела тонны пасты.

 - В какой-то момент я поверила в то, что назвала физикой поиска, природную силу, чьи законы столь же реальны как и гравитация.
Правило физики поиска звучит как-то так: если вы, достаточно смелы, чтобы отбросить всё привычно уютное ( а это может быть что угодно: дом, застарелые обиды )и отправиться в путь за истиной, искать правду в себе или в окружающем вас мире, если вы искренне готовы считать подсказкой всё то, что произойдёт в пути, если примите как учителя каждого, кто вам встретиться и главное - если вы готовы будете принять и простить непростую правду о себе, вот тогда вам и откроется истинна."




ПС Если вы поняли все то, что автор фильма старался передать, то, поверьте, вы в каком-то плане уже на пути к ИСТИНЕ!
ППС Италия — Индия — Индонезия - Вот он, оказывается, РЕЦЕПТ СЧАСТЬЯ...


24.04.2011

Ամենատխուր տոնը...


Քիչ առաջ վերադարձա Ծիծեռնակաբերդից, վերադարձա պարտքս կատարած... Նախօրոք ասեմ, որ այն մարդկանցից չեմ, որոնք տարին 1 անգամ /Ապրիլի 24-ին/ են այցելում 1915թ. զոհված 1,5 մլն. անմեղ ՀԱՅԵՐԻ հուշահամալիր, այն էլ` մնացածներից հետ չմնալու համար... Այո, ցավալի փաստ է, որ նման մարդիկ «փոքրամասնություն» չեն կազմում... ՈՒ երբ տեսնում եմ անհասկանալի, երջանիկ ժպիտը դեմքներին մարդկանց, որոնք միանգամից աչքի են ընկնում ապրիլքսանչորսյան երթի մարդկանց անվերջանալի հոսքի մեջ, ուղղակի անբացատրելի նողկանք, գարշանք ու զարմանք եմ ապրում... Էլի ու էլի... Ախր ամեն օր քաղաքով շրջելիս այդքան ուրախ դեմքեր չես տեսնի, որքան այդ օրը, այդտեղ...
Չեմ ուզում վատաբանել ազգիս, պարզապես անմակարդակության դեմ պայքարել չի ստացվում, նյարդայնացնող է...

Այս անգամ Ապրիլի 24-ին ուղիղ 00:30 գնացի Ծիծեռնակաբերդ, քանի որ /դժբախտաբար/ չեմ կարող հենց այդ օրը այցելել... ՈՒ հաճելիորեն զարմացա. չնայած այս ուշ ժամին` այնքա՜ն շատ մարդ կար...
Վաղը, ինչպես ամեն տարի այդ օրը, նորից երկինքը կարտասվի... Նորից Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահի ու մնացած բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ նրանց ետևից` միլիոնավոր հայեր`հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների հիշատակին... ՈՒ դա կշարունակվի մի քանի օր: Նորից ինտերնետային բազմաթիվ ցանցերում կգերակայեն "Հայերի Ցեղասպանության ընդունման պահանջով" ու "1915թ. անմեղ զոհերի հիշատակը հարգելու կոչով" նկարները...


Բազմաթիվ տարիներ մեր ժողովուրդը միայնակ է կրել 20-րդ դարի իր մեծագույն ողբերգության խորը վիշտը: Իսկ այսօր միլիոնավոր մարդիկ մեզ հետ նշում են Ցեղասպանության հիշատակը, 96-րդ տարելիցը...

Այնպես է ստացվել, որ 2011-ի ապրիլի 24-ը նաև քրիստոնեական ՄԵԾ տոնի` Քրիստոսի Հարության Օրն է, որը մենք` հայերս, կոչում ենք նաև «Մեծ/Սուրբ Զատիկ»...
Վստահ եմ` բազմաթիվ բլոգերներ կանրադառնան թեմային, ու քանի որ ինքս ծավալվելու ցանկություն չունեմ, ու ռեյտինգային պոստ ստեղծելու միտում ընդհանրապես չկա, պարզապես ցանկանում եմ շնորհավորել բոլոր ՔՐԻՍՏՈՆԻԱՆԵՐԻՆ այս մեծ տոնի կապակցությամբ /Քրիստոս հարյավ ի մեռելոց... Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի.../, ու ցանկանալ անսահման բարություն ու հավատ լավի նկատմամբ...

ՈՒ թող Աստծո օրհնությունը լինի մեր ժողովրդի վրա, մենք էլ` ՀԱՅԵՐՍ, հավերժ վառ պահենք ու հարգենք Հայոց "Գենոցիդի" ժամանակ Օսմանական Թուրքիայի կառավարության կողմից կոտորածի ենթարկած 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակը...

ՀԳ - Դեռ փոքր տարիքում այնքան պատրիոԾիզմ կար մեջս, այնքան մեծ ցանկություն` ստանալ այդ բարոյական բավարարվածությունը` ստիպելով աշխարհին ընդունել Հայոց ազգի Ցեղասպանության փաստը, որ չնայած գրեթե չէի հասկանում, թե ինչպես է դա արվում և ինչու, բայց մի գլուխ Ցեղասպանության ընդունում էի պահանջում ինքս էլ չգիտեմ `ումից, անընդհատ ուսումնասիրում էի ու ողբում)
ՀՀԳ - Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը հասնելու ոչ ավել, ոչ պակաս, քան ԵՐԱԶԱՆՔս էլ ինձ «ստիպեց» ընտրել ապագա մասնագիտությունս, ընդունվել Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետ, որտեղ, սակայն /կներեք, չեմ կարող չասել/, մի գլուխ պատմություն են դասավանդում... /Ֆակուլտետի մասին կխոսենք մեկ այլ գրառման մեջ.../

17.04.2011

Հայկական «Ախ Նինո»-ն և Թուրքիայի` ԵՄ մուտք գործելու նպատակով այցը Փարիզ...

Առաջին հայացքից վերնագիրը անհեթեթ է թվում... Եվ իրո՛ք, ի՞նչ կապ կարող են ունենալ այդ եկուսը... Առաջարկում եմ` ինքներդ փորձեք ինչ-որ կապ գտնել գրառումն ընթերցելուց հետո...


Քիչ առաջ ընկերուհիս` Դիանա Վահանյանը, առաջարկեց ինձ դիտել մի ապշեցուցիչ տեսանյութ, ու փորձեցինք ընկերներիս հետ քննարկել, մի բան հասկանալ... Առաջարկում եմ` ինքներդ դիտեք.



Ինչ խոսք, 2-3 անգամ դիտելուց հետո էլ չհասկացա` ի՞նչ-ո՞նց-ո՞վ... Ամեն դեպքում, փորձենք հասկանալ...
ՈՒշադրություն դարձրեք նախ այն փաստին, որ տեսանյութը տեղակայված է 2010-ի ապրիլի 8-ին...
ՈՒզում եմ հիշեցնել, որ նույն թվականի ապրիլի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում էր Փարիզում... Մանրամասները ասյստեղ` 



http://www.turkishweekly.net/columnist/3325/erdogan%E2%80%99s-france-visit.html



Այս համերգը, բնականաբար, կապված է հենց այդ իրադարձության հետ: Այսպիսի եզրակացության գալու համար առանձնապես շատ ջանք պետք չէր գործադրել, դրա վառ ապացույցներն են` Էրդողանի նկարը մեծ էկրանին, որի վրա գրված է "Paris Buluşması" (թուրքերեն` "Փարիզի հանդիպումը"), Ֆրանսիայի, Թուրքիայի և ԵՄ դրոշները...


"Ախ ԵՄ, ԵՄ-ն ասավ "չէ, ՉԷ!", Ես տխուր եմ. Թուրքիան ԵՄ մեջ չէ..." =)


Լավ, ասենք, Թուրքիայի նախագահի և վարչապետի կապիկությունները ԵՄ ներխուժելու համար նորմալ են ու այլևս չեն զարմացնում... 
Բայց, գրո՜ղը տանի, ի՞նչ է սա նշանակում... Ինչու՞ են մի խումբ թուրքեր այսպիսի ոչ թվացյալ հաճույքով ու ահավոր նյարդայնացնող ժպիտը դեմքներին երգում ՄԵՐ երգը... Ես դեմ չեմ, ի սեր Աստծո, խնդրեմ, երգեք ամեն միջոցառման ՀԱՅԿԱԿԱՆ երգ` առանց թաքցնելու որ դա ՀԱՅԿԱԿԱՆ Է, այսինքն` ՀԱՅԵՐԵՆՈՎ!
Վատ է, որ սա մենք նկատում ենք միայն այժմ` 1 տարի անց... 1 տարի, որի ընթացքում տեղի ունեցան 2 ամենաքննարկված իրադարձությունները` Վահրամ Պետրոսյանի ու Գեորգի Վանյանի` /համապատասխանաբար/ աԶեՌական երաժշտություն ու ֆիլմեր ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ պրոպագանդելը...



Ախր սա ամենաանբացատրելի իրադարձությունն է... Չգիտեմ` արժե առաջնորդվել «Ոչինչ հենց այնպես չի արվում» արտահայտությամբ ու փորձել ինչ-որ բան փնտրել, որը թաքնված կլինի սրա ետևում, թե հեշտացնել գործը` կրկնելով «Պետք չէ ամեն ինչ քաղաքականացնել» ոչ ակտուալ արտահայտությունը... 
Եկե՛ք սա առայժմ գրանցենք «չբացահայտվածների» ցուցակում, մինչև մի նոր բան պարզենք.../եթե պարզենք/



Հ.Գ. - Լավ էլ երգում-պարում են...հմ... :)
Հ.Հ.Գ. Եթե ինչ-որ մեկը ավելի տեղեկացված կլինի սրա մասին, անպայման գրե՛ք...




14.04.2011

ԾՈՒ՞ՅԼ եք... Հոգ չէ. Դուք ունեք ՀԱՋՈՂԱԿ լինելու ամենառեալ հնարավորությունները կամ ԾՈՒ՞ՅԼ ԵՔ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՍ!


Խուսափելով ծուլությունը պրոպագանդելուց` միաժամանակ ուզում եմ միասին հասկանանք` արդյոք մեր` ծույլ կամ աշխատասեր լինելուց է կախված մեր հաջողությունը կամ Չհաջողությունը... Ծուլությունը, պարզվում է, ՄԱՀԱՑՈՒ հիվանդությունների տասնյակում է... «Սկսնակ» ծույլերը հիմա կմտածեն. «հիվանդությու՜ն...այդ ի՞նչ հիվանդություն է որ, ցանկացած պահի կարող եմ ոչ մեծ ջանքեր գործադրելով հասնել ուզածիս, հիվանդությու՜ն...այն էլ մահացու...հմ!»...

Հարգելի՛ ծույլիկներ, ձեզ համար ունեմ ՎԱՏ և ԼԱՎ նորություններ... :)
ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ - Դուք սխալվում եք, ու եթե այդպես շարունակեք մի քանի ամիս, դառնալու եք ԱՆԲՈՒԺԵԼԻ «մահացու հիվանդ»...
ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ - Սա դեռ ամենավատը չէ, և դուք /անկախ ձեր ծուլությունից/ ունեք ռեալ շանսեր դառնալու 21-րդ դարի Չերչիլը կամ, ասենք, Տոլստոյը...
ՈՒզում են անդրադառնալ մեծագույն ծույլերի թոփ 10-ին...

Ուինսթոն Չերչիլ - վաղ հասակից թշնամական վերաբերմունք ուներ դպրոցի նկատմամբ։ Այնպես չէ, որ նրա մոտ ոչինչ չէր ստացվում, սակայն Չերչիլը կտրականապես հրաժարվում էր անել տնայինները կամ լսել ուսուցիչներին։ Չերչիլին համարում էին դպրոցի ամենաթույլ աշակերտներից մեկը. նրան և մի քանի այլ ծույլիկների հեռացրել էին լատիներենի ու հին հունարենի դասընթացներից` փոխարենը նշանակելով մայրենի լեզվի լրացուցիչ պարապմունքներ։

Անդրեյ Տարկովսկի - բախտն այնքան էլ չէր բերում. երբ նա գնաց դպրոց, սկսվեց պատերազմը։ Մայրը միայնակ էր մեծացնում որդուն /հայրը հեռացել էր, երբ Անդրեյը 5 տարեկան էր/, և չէր կարողանում կառավարել նրան։ Ավագ դասարաններում Տարկովսկին դպրոցի այլ ծույլիկների հետ դարձավ «սԾիլյագա»։ Եթե նայենք Տարկովսկու ավարտական վկայականին, նրա ամենաբարձր գնահատականը 4-ն էր /գրականությունից/։ Պատմությունից, ինչպես նաև մի շարք ճշգրիտ գիտություններից Տարկովսկին հազիվ 3 էր վաստակել, իսկ քիմիայից ու գծագրությունից՝ 2։ 1951 թվականին ապագա ռեժիսորը բացառապես իներցիայով ընդունվեց Մոսկվայի արևելագիտական համալսարան, սակայն 1 տարի չանցած թողեց ուսումը։

Վլադիմիր Մայակովսկի - իր «Я сам» ինքնակենսագրականում գրել է, որ առաջին 3 դասարաններում միայն 5-եր էր ստանում։ Իսկ հետո եկավ 1905 թվականը, և Քութայիսին, որտեղ սովորում էր Մայակովսկին, հայտնվեց հեղափոխության էպիկենտրոնում։ Մայակովսկին իր առույգության և մեծ քույրերի շնորհիվ հայտնվեց բարձր դասարանցիների հեղափոխական խմբակում ու մոռացավ ուսման մասին։ 5-րդ դասարանը չավարտած` Մայակովսկին հեռացավ դպրոցից, և ամբողջ կյանքում պահպանեց «մարդկության մշակութային գանձերի» հանդեպ ունեցած անթաքույց ատելությունը, ինչն էլ յուրատեսակ թարմություն էր հաղորդում ռուսական ֆուտուրիզմին։

Օնորե դե Բալզակ - կենսագիրները և հենց գրողը նշում էին, որ փոքրիկ Օնորեի հիմնական խնդիրը մոր հանդեպ ունեցած վատ վերաբերմունքն էր։ Երբ տղային հանձնեցին գիշերօթիկ դպրոց, Օնորեն զգաց մենաստան-բանտի ողջ «ուրախությունը»։ 7 տարիների ընթացքում Բալզակը 2-ներից մի կերպ անցնում էր 3-ների, իսկ քահանա-ուսուցիչները որպես պատիժ տղային ուղարկում էին ցուրտ խորդանոց, մինչև որ նրա առողջությունը կտրուկ չվատթարացավ։ Հետագայում Բալզակն այցելել է 2 այլ ուսումնական հաստատություններ, սակայն այնտեղ էլ առանձնապես աչքի չի ընկել իր առաջադիմությամբ։

Ռիչարդ Բրենսոն - Virgin Group ընկերության և մասնավոր տիեզերական զբոսաշրջության հիմնադիր, մուլտիմիլիոնատեր, որը դպրոցում չէր կարողանում երկու բառ կապել իրար։ Հետագայում Բրենսոնը հայտարարել է, որ փոքր հասակում նյարդային խնդիրներ ուներ, որոնց պատճառով չէր կարողանում ճանաչել գրավոր խոսքը։ Սակայն երբ Ռիչարդը փոքր էր, այդպիսի հիվանդության մասին ոչ ոք չէր լսել, այդ իսկ պատճառով Բրիտանիայի ապագա պատվավոր ասպետին պարզապես դեբիլ էին համարում։

Կոնստանտին Ցիոլկովսկի - ժամանակակից տիեզերագնացության հիմնադիր, որը 10 տարեկան հասակում հիվանդացել է քութեշով, ինչի արդյունքում մասամբ կորցրել է լսողությունը։ Տղան, ով ուսուցչի բառերի միայն մի մասն էր լսում, դատապարտված էր անբավարար առաջադիմության։ Սակայն դրա հետ մեկտեղ նա նաև վատ վարք էր ցուցաբերում։ 2-րդ դասարանում 13-ամյա Ցիոլկովսկին մնաց նույն դասարանում, իսկ 3-րդում դուրս մնաց ցածր առաջադիմության պատճառով։ Դրանից հետո Ցիոլկովսկին այլևս չի սովորել, սակայն 6 տարի հետո բարեհաջող հանձնել է քննությունները և դարձել ուսուցիչ։

Թոմաս Էդիսոն - 7 տարեկան հասակում ընդունվել է իր բնակավայրի միակ դպրոցը, որտեղ շատ խիստ բարքեր էին տիրում։ Առաջին ամսվա վերջին Էդիսոնը արդեն ծույլիկ էր, իսկ 3 ամիս հետո, գալով դպրոցից տուն` տղան լացելով հայտարարել է, որ ուսուցիչն իրեն դեբիլ է անվանել և ծնողներին դպրոց կանչել։ Էդիսոնի ուսուցիչը նրա մորն ասել է, որ երեխան մտավոր հետամնաց է, և լավագույն բանը, որ կարելի է անել, նրան դպրոցից հանելն է։ Տիկին Էդիսոնը հենց այդպես էլ վարվել է, և Թոմաս Էդիսոնը այլևս երբեք մուտք չի գործել որևէ ուսումնական հաստատություն։ General Electric-ի հիմնադիրն իր գիտելիքները ստացել է տանը։ Մայրը նրան կարդալ է սովորեցրել, իսկ գրելու հետ խնդիրներ Էդիսոնն ունեցել է ողջ կյանքի ընթացքում։ Վերջնական արդյունքում «մտավոր հետամնացը» դարձել է Ամերիկայի պատմության մեջ ամենաարդյունավետ գյուտարարներից մեկը։
ՀԳ Դե թող Էդիսոնի ուսուցիչն իրեն ներսից ուտի :)

Իոսիֆ Բրոդսկի - ամենաիսկական ծույլիկ էր։ Նա ատում էր սովետական դպրոցը, ատում էր ամբողջ սրտով։ Նա հրաժարվում էր պատասխանել դասերը` անթաքույց ցույց տալով իր արհամարհանքը ուսուցիչների նկատմամբ, ինչի համար էլ նրան տանել չէին կարողանում դպրոցում։ 6-րդ դասարանում Բրոդսկին սկսեց պարզապես չհաճախել դասերին։ Նա թափառում էր փողոցներով, և «լենինգրաՁյան տների ճակատները պատմում էին եգիպտացիների, հույների և հռոմեացիների մասին ավելին, քան ցանկացած դասագիրք»։ 7-րդ դասարանում՝ 1954 թվականին, Բրոդսկին 4 առարկաներից /քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից և անգլերենից/ տարեկան 2 ուներ։ Նա մնաց նույն դասարանում, ապա ընդհանրապես թողեց դպրոցը։ Ընդունվելով որպես աշակերտ գործարանում` նա սկսեց վարել հակախորհրդայինի և ձրիակերի կյանք, ինչը նրան դարձրեց ցինիկ, կոսմոպոլիտ և ՄԵԾԱԳՈՒՅՆ գրող, ինչպես նաև` Նոբելյան մրցանակակիր։


Անտոն Չեխով - մանկության մեծ մասն անց է կացել հոր կրպակում։ Ենթադրվում էր, որ կրպակում անցկացրած ժամերին տղան պետք է պատրաստեր տնայինները։ Սակայն սարսափելի ցրտի ու աղմուկի պայմաններում դասը վերջին բանն էր, որ կարող էր անցնել Չեխովի մտքով։ Արդյունքում դպրոցում նա բացարձակ չէր փայլում։ Երկու անգամ Չեխովը մնացել է նույն դասարանում. երրորդում՝ աշխարհագրության և հանրահաշվի պատճառով, հինգերորդում՝ հունարեն լեզվի։ Ռուսերենից նույնպես ապագա գրողը 4-ից ավել չէր ստանում. նրա հիմնական գնահատականը 3-ն էր։ Եվ միայն մեծ տարիքում, երբ հայրը զրկվեց իր ունեցվածքից ու ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա, Չեխովն ընդունվեց բժշկական ինստիտուտ և սկսեց գրել պատմվածքներ։

Լև Տոլստոյ - մայրը մահացավ, երբ ապագա գրողը դեռ 2 տարեկան չկար, իսկ 9 տարեկանում Տոլստոյը կորցրեց նաև հորը։ Նրա դաստիարակությամբ զբաղվում էին ազգականները։ Մինչև 16 տարեկանը Տոլստոյը տանն էր ուսում ստանում։ Հետագայում ընդունվում է Կայսերական համալսարան և հենց առաջին տարում մնում նույն կուրսում` ռուսական պատմությունից և գերմաներենից ունեցած ոչ բավարար գնահատականների պատճառով։ Գործը մինչև երրորդ կուրս չի հասնում, քանի որ /ինչպես հենց Տոլստոյն է գրում հետագայում/ ամառային արձակուրդներին, մեկնելով տոհմական կալվածք, «սկսում է կարդալ Մոնտեսքյո»։ Տոլստոյը ցանկացել է արտահերթ հանձնել գիտությունների թեկնածուի քննությունները, սակայն տնային ընթերցանությունները նույնպես ընդհատվում էին ընկերական հավաքներով և որսով։ Այդպիսով` Տոլստոյը ոչ մի դիպլոմ չունեցավ, փոխարենը կյանքի ընթացքում այնքան պարտք հավաքեց, որ մարել կարողացավ միայն հասուն տարիքում...



Խորհուրդ տալով, ամեն դեպքում, խուսափել մահացու այդ հիվանդությամբ վարակվելուց` եզրակացությունները թողնում եմ ձեզ... :)

Հ.Գ. Թող ամեն մարդ ընտրի իր ճանապարհն ու պատրաստ լինի իր նպատակներին հասնելու համար հաղթահարել ցանկացած դժվարություն...
Հ.Հ.Գ. Երազանքներին հասնելու մասին` հաջորդ պոստում...

Եթե նախագահ, ուրեմն` հարուստ...


Բարև՛, իմ խեղճ ու խաբված ժողովուրդ...
Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ շոկային տպավորություններով...
ՈՒրեմն նորից մնացել էինք երեքով` ես, հետաքրքրասիրությունս ու համակարգիչս... Իսկ դա այս անգամ հանգեցրեց նրան, որ մի սենսացիոն բացահայտում արեցի ինձ համար, կարծում եմ` կհետաքրքրի...
Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչպիսի «խղճուկ ու համեստ» կյանքով են ապրում մեր մոլորակի աղքատ երկրների ղեկավարները... Կարծում եմ` շատերն արդեն անգիր գիտեն ամենաաղքատ երկրների անունները /Գամբիա, Մոզամբիկ, Եթովպիա, Գվինեա-Բիսաու, ԶԻՄԲԱԲՎԵ.../, ինչևէ, ևս մեկ անգամ նշեմ, որ ըստ ամենահավաստի «ռեյտինգային համակարգի»`rate1.com.ua-ի, աշխարհի ամենաաղքատ երկրները աֆրիկյան Կոնգո և ԶԻՄԲԱԲՎԵ երկրներն են...
ՈՒզում եմ անրադառնալ հենց Զիմբաբվեի նախագահի կյանքի համեստ պայմաններին ...
Եթե կարծում եք, որ այս պետության նախագահը կարող է նախանձել, ասենք, Սերժ Սարգսյանին, չարաչար սխալվում եք!:)
 Խնդրեմ, դիտեք նրա համեստ առանձնատան նկարները /չհուզվեք/, հետո ավարտենք.













Ի դեպ, վերջին նկարը ձեզ թույլ կտա կարծիք կազմել Զիմբաբվեի զինված ուժերի մասին, համապատկերը ռեալ է, նրանք նախագահական գվարդիայի թիկնապահներն են :)


Դե ինչ, իմ խե՛ղճ նախագահ՛, ԾեՌպի, նե զավիդույ, ի վսյո բուՁետ օկայ!  :)

Հ.Գ. Հասկացեք, որ մեզանից` հայերիցս վատ ապրող ժողովուրդ էլ կա, ու նախագահը մեր ընդհանուր ուժՕս դրության մեջ ընդհա՜նրաՊԵՍ մեղավորություն չունի, պոստս իր` վերևում բերված օրինակով վկա! :)))


10.04.2011

ՀԱՄԵՐԳИЩЕ :)


Վերջապես կայացավ Վահագ Ռաշի մենահամերգը... Հո՜ չկայացավ... ԿԱՅԱՑԱՎ!!! ՈՒ ԿԱՅԱՑԱՎ ջերմ, ընկերական, շա՜տ ուրախ մթնոլորտում... 


Vahag Rush Band-ի անդամներն ու ընկերները բոլոր ստեղծագործությունները գերակատարեցին! Ամեն ինչ էնպես էր, ինչպես հենց ինքը` Վագը` անկեղծ, պարզ, շատ բարի, ուրախ, անմիջական, ՀԶՈ՜Ր... Մի խոսքով` շատ ROCKել ենք, շատ պարել ենք, շատ ուրախացել ենք, լիքը էներգիայով ու պոզիԾիվով ենք լցվել ու անհամբեր սպասում ենք հաջորդ` ավելի մեծ մենահամերգի...
ՈՒզում եմ, որ Վագը միջազգային ճանաչում ձեռք բերի երգի ասպարեզում /չնայած դա իր պետքն էլ չի, էն եզակի երգիչներից է, որոնք երգում են հաճույք ստանալու ու հաճույք պատճառելու համար ու հզոր և ունիկալ ձայն/ոճ ունեն!/, ու ուզում եմ, որ միշտ էդպիսին մնա` ՄԱՐԴ մեծատառով! Քեզ շատ սիրում եմ, հարազա՛տս!



ՀԳ - Վագի քույրը` Լիլիթ Ռուշանյանը, ու իր նորաստեղծ նվագախմբի` "Էլեմենտ"-ի անդամները, բավականին տաղանդավոր թավջութակահար-ջութակահարներ են... ՇԱՏ ԱՊՐԵՔ, մեծ բեմերը, իմ խորին համոզմամբ, ձեզ են սպասում!!! :)

07.04.2011

Ի պատասխան Ցուկերբերգի մտքի թռիչքին...

Վերջերս ինտերնետում հայտնվել է մի օգտակար ու հետաքրքիր գրառում, որը ցանկացա տեղադրել նաև իմ բլոգում` անփոփոխ տարբերակով...



Դուք նկատե՞լ եք, որ, վերջերս ֆեյսբուքի լրահոսում միշտ հայտնվում են միևնույն մարդկանց կատարած գործողությունները: Նկատե՞լ եք, որ երբ դուք գրառում եք կատարում, նկար կամ հղում եք տեղադրում, միշտ միևնույն մարդիկ են արձագանքում, իսկ մյուսները կարծես ձեզ անտեսում են: Մի մտահոգվեք... ձեզ բոլորն էլ սիրում են և ոչ ոք չի պատրաստվում արգելափակել: Խնդիրն այն է, որ ձեր ընկերների մեծ մասը չի տեսնում ձեր տեղադրած նյութերը և ահա թե ինչու. այսպես կոչված «նոր Ֆեյսբուքը» ի սկզբանե կարգավորված է այնպես, որ ձեզ տեսնում են միայն նրանք, ում հետ դուք փոխգործակցել եք վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այլ կերպ ասած` նրանք, ովքեր վերջին երկու շաբաթում ձեր գործողություններին չեն արձագանքել, չեն տեսնում ձեզ իրենց լրահոսում, իսկ դուք չեք տեսնում նրանց: 


Ինչպե՞ս կարելի է շտկել այս իրավիճակը. Ֆեյսբուքի գլխավոր էջում «Լրահոսի» աջ վերևի մասում սեղմեք «Վերջին լուրերի» կողքի սլաքի վրա, բացվող մենյուում ընտրեք Edit options (խմբագրել կարգվորումները), այնուհետև Show posts from (ցույց տալ գրառումերը) կարգավորման համար ընտրեք All of your friends and pages (Ձեր բոլոր ընկերներն ու էջերը):


ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. հիմա Դուք կարող եք տեսնել այն ամենը ինչ գրում են ձեր ընկերները:

ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. Դուք առաջվա պես ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՔ ձեր ընկերների մեծամասնության համար, քանի որ նրանք դեռ չեն արել այն, ինչ հենց նոր դուք արեցիք: Նրանք էլ ձեզ նման պիտի փոփոխեն կարգավորումները, որպեսզի տեսնեն ձեզ իրենց լրահոսում:

Տարածեք այս հաղորդագրությունը ձեր ընկերներին: Այդ դեպքում սա կտեսնեն ձեր բոլոր ընկերները, այլ ոչ միայն նրանք, ում հետ հաղորդակցվել եք վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նրանք ևս կփոփոխեն իրենց կարգավորումները ու հրավերներ կուղարկեն իրենց մյուս ընկերներին, այս մասին կգրեն Թվիթերում, իրենց բլոգերում և այլուր: Այսպիսով մենք թույլ չենք տա Ֆեյսբուքին թաքցնել մեր ընկերներին:

p.s. Այս տեքստի հեղինակն է Heidi Hodgson-ը:





Я просто люблю вас...♥



Здрасте :)
Так давно не постила /мыслей - скока надо, тока времени не было поместить их в блог.../, скучала как-то... Да и щас так много мыслей в голове, что готова досрочно назвать этот пост "Неудачным"... :): Все же, хочется немножко поделиться мыслями, чувствами, или как еще можно ЭТО называть, не знаю...
Так... О чем мне хочется говорить сегодня?.. В трех словах - о ДРУЗЕЙ и о переменах в жизни...



Перемены в жизни - это хорошо, но не часто уж это бывает /об этом отдельно поговорим/... Знайте, я безумно счастлива, что у меня есть ДРУЗЬЯ, да да, не друзья, а ДРУЗЬЯ, с помощью которых все перемены в моей жизни исключительно к лучшему!
Порой бывает; спокойно се сидишь, и вдруг ГООП, и всякие грустные, тяжелые, такие...вот такие...такие...бредовые мысли в голову лезут... =/ И тогда ты пытаешься найти возможную цепочку появления этих, мягко говоря - неприятных мыслей... Тогда кругом все как-то сероватым становится, впереди ничего не видно, а поворачиваться бессмысленно, потому что там, сзади, до твоей головы пытаются долететь другие бредовые мысли... И вот ночь, тишина, эти мысли в голове, и ты в пустоте, нет, скорее - пустота в тебе... Вот сидишь и начинаешь думать что можно делать, как нужно бороться с этим... И ты понимаешь, что в таких обстоятельствах одной те не справиться, ну просто не под силу... Логика не работает, ищешь позитиФФа, начинаешь заниматься самоуспокаиванием, думаешь... "Ну мож эт от погоды?... Нет, скорее эт от того, что накопилось много дел... А мож я заболела?... Нее, вроде здорова, хотя в зеркале какая-т другая бледная девушка... А если эт от того, что как-то холодно...Наверное - переутомление...и т.д. и т.п...."...Вдруг все это замечает ДРУГ и все... ДРУГ же не просто замечает, а ЗАМЕЧАЕТ! :) У друзей какая-т магическая сила, да серьезно, вы заметили? Тока друзьям удается сразу поменять ВСЕ... Ваще офигеть можно... Как-то грусть исчезает, тема разговора С НИМИ, как всегда - позитиФФище..и сразу замечаешь, что во дворе весна~, веришь, что  скоро все наладится, все будет хорошо... Да и вправду...все уже хорошо, главное, чтоб солнышко всегда светило мне и моим близким, моим ДРУЗЬЯМ... А эти мысли как быстро лезут в голову, так и мгновенно исчезают..исчезают с помощю ДРУЗЕЙ...
  Так я хочу благодарить всех моих ДРУЗЕЙ и даже "друзей" за то, что они есть в моей жизни! Хочу сказать СПАСИБО за "намоемлицевсегдазаметную улыбку" :)... И хочу сказать, что я их всех очень сина лю!

ПС - сёдня я посмотрела фильм "Ешь, молись, люби" и официально заявляю о революции в моей жизни! У меня новая мечта - отдыхать в Бали в одиночке...) /О фильме еще отдельно поговорим..только некоторые поймут какое отношение это имеет к посту/

ППС - Дин, пасиб те, еслиб ни ты, я б может думала бы немножко по другому ... Лю тя бейб! :)