26.02.2013

Չգրառված պոստերի ու նոր ինտերֆեյսի մասին...


~  Հաշված օրեր մնացին գարնանը, իսկ ինձ մոտ էնպիսի տպավորություն ա, կարծես երեկ գարունն ավարտվեց...

~ Կոպիտ հաշվարկով մոտ 1 ամիս բացակայեցի բլոգից, սոցցանցերից... Ավարտեցի 2-րդ ԲՈՒՀս` NIMA-ն` ստանալով նոր` մարկետոլոգի մասնագիտություն, դիմավորեցի ու ճանապարհեցի սկզբում` հարազատ եղբորս, հետո` Նրան... Ապրեցի նոր զգացումներ, մի քանիսին ճանաչեցի նորովի...
Մի տեսակ սովորել էի կյանքին` առանց համակարգչի... ՈՒ, գիտեք, վատ չէր, ավելին` ընդհանրապես չէի կարոտել էս ամենը... ՈՒղղակի շատ տպավորություններով ու էմոցիաներով չկարողացա "տաք-տաք" կիսվել, ընդամենը!..

~  Նախագահական ընտրությունները......անցան...էմմմմ....գրեթե ինչպես միշտ!:) Եթե սկսեմ խոսել, երկար կխոսեմ..

~  Փոխեցի բլոգիս ինտեՌֆեյսը` դասականից անցա քիչ ավելի վառ գույների ու ռոմանԾիզմի, հայերենից` ռուսերենի...)