18.09.2012

Զգուշացե՛ք, դռները փակվում են...


Բարև՛ :)
Վաղուց հայերեն չէի գրել... ՈՒզում էի ռոմանԾիկ գրառում անել, բայց չի ստացվի, պիտի բողոքեմ!!
Ձեռքս ցավում ա, բուդու կՌատկԸ... :)
Շա՜տ վաղուց մետրոյից չէի օգտվել...Որ Դ.Քեմերոնի նկարներն էլ էդքան հաճախ չտեսնեի, երևի չհիշեի, որ մենք էլ նման հրաշալի փոխադրամիջոց ունենք Երևանում... 


Շատ էինք ուշանում... Պայմանավորված ժամից արդեն 1 ժամ անցել էր.. Նայելով ժամին ու գտնվելով «Հայաստան» առևտրի կենտրոնի հենց դիմացը` մինչ լուսաֆորը կկանաչեր, մտքովս անցավ մետրոյով գնալ. ավելի շուտ կհասնեինք. էդ ժամին քաղաքում անտանելի խցանումներ են... Միանգամից կանգնեցրի մեքենան ու դեպի գետնանցում... Մտանք մետրո (ի դեպ, նոր նարնջագույնը վատը չի:)\y/)... Մինչ մի քանի ժամ առաջ Հայաստան ժամանած ընկերուհուս պատմում էի, թե ինչքան լավն ա մեր քաղաքը ի տ.դ. ի տ.պ., հասանք մեր կայարան... Չլսեցի, թե որտեղ ենք, կողքիս նստած աղջկան հարցրի.
  -Կներե՛ք, սա ո՞ր կայարանն էր (մարդիկ արդեն դուրս էին գալիս)...
  -Հանրապետության հրապարակ...
    (Շրջվեցի դեպի ընկերուհիս)
  -Ась, вышли, быстренько...
Հասցրել էր հնչել «Զգուշացե՛ք, դռները...» ու ես հայտնվեցի դռների արանքում... Երբ հնչեց «...փակվում են», դրանք արդեն փակվել էին... 
Մի քանի օր առաջ ՄալախԸվի թոլք-շոուի թողարկումներից էի դիտել... ԴԻՏԵ՛Ք ինքներդ ու կպատկերացնենք, թե ո՜նց էդ տեսարանը եկավ աչքերիս առաջ, երբ դռները էդ հարվածից հետո ավտոմատ չբացվեցին... 


 Ինձ թվաց` հեսա կլխճվեմ, կընկնեմ էն մարդու օրը ու հետմահու կդառնամ «Կիսաբաց լուսամուտներ»-ի հերոսուհի...:/ Բայց ի բարօրություն «Երևանի մետրոյի» աշխատակիցների և ի տապալումն «Կիսաբաց լուսամուտներ»-ի 'էքսկլյուզիվ' թողարկման, ամենադիմացի վագոնում էի, ու չհասկացա` հայելիով նկատեցին, թե վագոնի ներսի բղավոցից...դռները բացեցին... ՈՒ ինձ մարդիկ օգնեցին դուրս նետվել... :)
Ներսում նստածները երևի իմ չափ վախեցան, ոչ պակաս` վարողը... 

Չգիտեմ` արդյո՞ք երբևէ կրկին կօգտվեմ էդ փոխադրամիջոցից... Բայց հուսով եմ` էս դեպքից հետո համապատասխան անձինք դռները փակելիս մի քիչ ավելի զգոն կլինեն, ականատեսներն ու պոստս ընթերցողներն էլ ինձ պես չեն շտապի` արդեն իմանալով, որ երբեմն դռները փակվում են «Զգուշացե՛ք, դռները փակվում են»-ին գրեթե զուգահեռ...

Հ.Գ. Մեր վարչապետը մի բան գիտի, որ վերոնշյալ փոխադրամիջոցից չի օգտվում ;)

13.09.2012

Каждому из нас очень хочется СЧАСТЬЯ...

"Каждому из нас очень хочется СЧАСТЬЯ... Простого, тихого, светлого... Так, чтобы прижаться к родному плечу, забывая все плохое... Рассказывать взахлеб все, что наболело, когда слова не успевают за ходом мыслей... Молчать и смотреть в бесконечность любимых глаз... 


Каждому из нас очень хочется НЕЖНОСТИ... Наивной, как первые весенние цветы... Ласковой, напоминающей солнечные лучи...чтобы всю и без остатка!!
Когда эту нежность дарит любимый человек, хочется ответить ему тем же. Нет! Во много миллионов раз больше! Обнять так, чтобы он почувствовал!.. 


Каждому из нас очень хочется ВЕРЫ - порою, ее так не хватает... Чтобы, когда почти сломалась или сломался, кто-то тихо шепнул: "Ты сможешь, у тебя все получится!!.." Чтобы засыпать с уверенностью, что завтра непременно наступит... 


Каждому из нас хочется ЛЮБВИ! И даже тем, кто говорит, что уже никогда не сможет ее обрести... Любовь одинаково нужна и бедному, и богатому, и умному, и не очень... Да всем, всем без исключения, нужна Любовь - то нежное и верное чувство, которое и делает нас СЧАСТЛИВЫМИ..."



ЛЮБИТЕ...И БУДЬТЕ СЧАСТЛИВЫ!! :)