24.04.2012

Recognition of the Armenian Genocide

The Genocide of Armenians has been condemned by the international community at various levels: starting from individual intellectuals to entire nations and countries. As of today the Mets Yeghern (the synonym of Armenian Genocide in Armenian) has been recognized and condemned by 18 countries of the 200 in the world (plus EU). Those countries are:

1. Uruguay /A Parliamentary Resolution was adopted in 1965, followed by a Law adopted in 2004/
2. Cyprus /A Parliamentary Resolution was adopted in 1982/
3. European Union /Parliamentary Resolutions adopted in 1987, 1998, 2000, 2001, 2002, 2005/
4. Argentina /A Senate Resolution was adopted in 1993, followed by a Law adopted in 2004/
5. Russia /A State Duma Resolution was adopted in 1995/
6. Canada /Resolutions were adopted in 1996, 2002 and 2004/
7. Greece /A Parliamentary Resolution was adopted in 1996/
8. Lebanon /Resolutions were adopted in 1997 and 2000/
9. Belgium /A Senate Resolution was adopted in 1998/
10. France /Parliamentary Resolutions were adopted in 1998 and 2000, followed by a Law adopted in 2001/
11. Sweden /A Parliamentary report of 2000/
12. Vatican /In 2000/
13. Italy /A Resolution adopted in 2000/
14. Switzerland /A Resolution adopted in 2003/
15. Slovakia /A Resolution adopted in 2004/
16. The Netherlands /A Resolution adopted in 2004/
17. Poland /A Resolution adopted in 2004/
18. Venezuela /A Resolution adopted in 2005/
19. Germany /A Resolution adopted in 2005/
20. Lithuania /A Resolution adopted in 2005/
21. Chile /A Resolution adopted in 2007/


The world must/will recognize the Armenian Genocide!!

NOBODY CAN RE-WRITE HISTORY!!

11.04.2012

ՍՏՈ՛Պ, "STOP"!


Նախընտրական Հայաստանում ուղղակի անհեթեթ քաոս է... Թվում է` երկիրը պետք է ամբողջությամբ ընկղմված լինի նախընտրական աժիոտաժի մեջ, էլ չեմ ասում մեր` քաղաքացիներիս մասին... Բայց ոչ, պարզվում է` վերոհիշյալ քաղաքական քաոսը /նույնիսկ չփորձե՛ք դա անվանել մշակութային/ կրում է ոչ միայն ներքին, այլև արտաքին բնույթ...

Մինչ Երևանը բան ու գործ թողած զբաղված է «Միսս Հայաստան-2012» մրցանակաբաշխության արդյունքների շուրջ քննարկումներով, Գյումրիում որոշ /նե պԱբԱյուսь էտԸՎԸ սլովա/ ազեՌամետ 'ուժեր' փորձում են իրականացնել այն, ինչ բոյկոտվեց բոլորիս կողմից 2010 թվականի վերջին...
Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչ է նշանակում «Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոն է»... Մի՞թե վերջնականապես գեորգիվանյանացավ ենք կպել... 


 ԱզեՌական ֆիլմերի` Հայաստանում պՌոպագանդման համար չկա Ո՛Չ ՄԻ արդարացում, էլ չեմ ասում, որ անընդունելի և ծիծաղելի է «ժողովրդավարական դիվանագիտության զարգացման փորձ» կոչվածը ա՛յն դեպքում, երբ դա բացահայտորեն արվում է միակողմանի քարոզչությամբ` ի օգուտ Ադրբեջանի... Միանշանակ Ո՛Չ ենք ասում այսպիսի ճանապարհով զարգացող դեմոքՌԸթիք դիփլոմԸսիին, որը այս դեպքում ոչ այլ ինչ է, քան ազեՌական քարոզչության ռոմանԾիկ քողարկում...


Գեորգի Վանյանը` խայտառակ կերպով ձախողելով /այլ կերպ չէր կարող լինել/ իր առաջին փորձը` քարոզելու ազեՌական ֆիլմեր Հայաստանում, թվում էր` լավագույն դեպքում ընդմիշտ պետք է հեռանար այստեղից ու սպասեր հայ հասարակության ներմանը... Բայց, ի տարբերություն երբեմնի ազեՌական երաժշտությունը պՌոպագանդող Վահրամ Պետրոսյանի, որին մի լավ /կներեք իհարկե/ քլնգելուց հետո հանգիստ թողեցինք` վստահ լինելով, որ իր սերը ազեՌական արվեստի հանդեպ նա այդուհետ բարձրաձայն չի խոստովանի (իսկ իր ներսում պահելը կամ տանը թաքուն լսելը արդեն իր բարոյական խնդիրն է ու մեզ բացարձակ չի հուզում), արի ու տես,  Վանյանը  շալակել է «կրկին փորձի՛ր» դեվիզն ու տեղավորվել Գյումրիում... 


Հիմա դիմում ենք պոստի մյուս հերոսներին` կոնկրետ ուժերի/մարդկանց, որոնք ջանք չեն խնայում, որպեսզի սույն թվականի ապրիլի 12-ին Գյումրիում անցկացվի ազեՌական ֆիլմերի "STOP" փառատոնը...

Հարգելի՛ Լևոն Բարսեղյա՛ն (Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ), մինչ կհամաձայնեիք Գյումրիում տարածք տրամադրել դավաճանության համար, պարտավոր էիք հաշվի առնել քաղաքացիների կարծիքը, որը, վստահ եմ, ձեզ կտխրեցներ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատու՛ն, իհարկե շնորհակալ ենք Ձեր բարձր հովանավորության համար, բայց դա մեզ հիմա ամենաքիչն էր պետք... Մենք իհարկե հասկանում ենք, որ սա ընդամենը միտված էր թուլացնելու հայ-ազեռական լարվածությունը և մեծահոգաբար ներում ենք Ձեր «միամտությունը»...

Հարգելի՛ «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն», ես ուղղակի ժպտում եմ ձեր «բարի» նախաձեռնությանը և հիասթափեցնում` վստահ ասելով, որ 

ՓԱՌԱՏՈՆԸ ՉԻ՛ ԿԱՅԱՆԱԼՈՒ...



Հ.Գ. Հայ ազգը, որն ունեցել է Նժդեհ, Անդրանիկ, Մոնթե, Վազգեն...ՉԻ՛ կարող բնության թյուրիմացությամբ ունենալ վանյաններ ու թույլ տալ, որ չորացվեն մեր արմատները, մոռացվի պատմությունը ու խեղաթյուրվի ազգային ոգին... Առաջին հայացքից չնչին թվացող, բայց իրականում ՄԵԾ քայլ է կատարվում հենց այդ ուղղությամբ... Գյումրիում, ապրիլի 12-ին... ԹՈՒՅԼ ՉՏԱ՛ՆՔ...

Հ.Հ.Գ. Ժողովու՛րդ, տոլեՌանԾիզմին վերջ տալու ժամանակն է եկել, ԱՐԹՆԱՑԵ՛Ք...